Սուսանա Լոպես Չառետոն

Սուսանա Լոպես Չառետոն (իսպ.՝ Susana López Charretón, հունիսի 19, 1957(1957-06-19), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի վիրուսաբան` մասնագիտացած ռոտավիրուսի ուսումնասիրության բնագավառում։ Նա (ամուսնու` Կառլոս Արիաս Օրտիսի հետ համատեղ) 2001 թվականին արժանացել է միկրոկենսաբանության բնագավառի[1] Կառլոս Խուան Ֆինլեյի մրցանակի և 2008 թվականին՝ Գիտությունների համաշխարհային ակադեմիայի (TWAS) մրցանակի կենսաբանության բնագավառում Prize in Biology[2]: 2012 թվականին արժանացել է Կանայք գիտության բնագավառում L’Oréal-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակի` «թե ինչպես են ռոտավիրուսները տարեկան դառնում 600000 երեխաների մահվան պատճառը հայտնաբերելու համար»[3]։

Սուսանա Լոպես Չառետոն
իսպ.՝ Susana López Charretón
Ծնվել էհունիսի 19, 1957(1957-06-19) (67 տարեկան)
Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Բնակության վայր(եր)Կուերնավակա
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունկենսաբան և վիրուսաբան
Հաստատություն(ներ)Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Գործունեության ոլորտՎիրուսոլոգիա
ԱնդամակցությունՄեքսիկայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
Պարգևներ
 Susana López Charretón Վիքիպահեստում

Լոպես Չառետոնը Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանից 1980 թվականին ստացել է հիմնական կենսաբժշկական հետազոտության բակալավրի աստիճան, 1983 թվականին՝ մագիստրոսի աստիճան, 1986 թվականին՝ դոկտորի աստիճան։ Աշխատում է նույն համալսարանի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի համար[4]։

2000-2010 թվականներին եղել է Հովարդ Հյուզի անվան բժշկական ինստիտուտի միջազգային հետազոտող գիտաշխատող[4]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսանա Լոպես Չառետոն» հոդվածին։