Տետիշերի

հին եգիպտական թագուհի

Տետիշերի (անգլ.՝ Tetisheri), եգիպտական տասնյոթերորդ արքայատոհմի վերջի և տասնութերորդ արքայատոհմի սկզբի թագավորական ընտանիքի մայրապետ։

Տետիշերի
Ծնվել է՝մ.թ.ա. 16-րդ դար
Մահացել է՝Մ.թ.ա. 1540-ականներ
Վախճանի վայրԹեբե
DB320
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմՏասնյոթերորդ արքայատոհմ
քաղաքական գործիչ
ԵրեխաներԱհհոտեպ I, Սեկենենրա Սաա II, միգուցե Կամոս և Սիտջեհուտի

Ընտանիք

Տետիշերին եղել է Տջեննայի ու Նեֆերուի դուստրը։ Նրա ծնողների անունները հայտնի են TT320 արքայական գաղտնարանում հայտնաբերված մումիաների փաթաթաններից[1]։ Չնայած իր ոչ թագավորական ծագմանը՝ Սենախտենրեն նրան ընտրել է դառնալու իր կինն ու մեծ թագուհին։ Հանդիսացել է Սեկենենրե Տաայի, թագուհի Ահհոտեպ I-ի ու հավանաբար նաև փարավոն Կամոսի մայրը[1]։

Փարավոն Ահմոս I-ն Աբիդոսում ստելա է կանգնեցրել, որում հայտարարվել է Տետիշերիի համար բուրգի և «տան» կառուցման մասին։ Ահմոսը թագուհու մասին խոսել է որպես «Իմ մոր մայր և իմ հոր մայր, մեծ թագավորի կին և թագավորի մայր Տետիշերի»(Ջեյմս Հենրի Բրեստեդ)[2]։

Հուղարկավորություն, հուշադամբարան և բուրգ

Տետիշերին հավանաբար հուղարկավորվել է Թեբեում ու հետագայում վերահուղարկավորվել TT320 արքայական գաղտնարանում[1]։ Թեբեում ոչ մի դամբարան դեռևս վերջնականապես բացահայտված չէ որպես Տետիշերիինը, թեև նրանը համարվող «Անհայտ կին B» անվանված մումիան ընդգրկվել է արքայական գաղտնարանում վերահուղարկավորված արքայական ընտանիքին պատկանող այլ մումիաների թվում[3]։

Փարավոն Ահմոսն Աբիդոսում իր իսկ ընդարձակ դամբարանի կենտրոնում նրա պատվին հուշադամբարան կամ կենոտաֆ է կանգնեցրել։ Ցեխախորանարդիկներից պատրաստված այս կառույցը հայտնաբերվել է 1902 թվականին Եգիպտոսի ուսումնասիրման միության կողմից և պարունակել է ստելա, որտեղ մանրամասն ներկայացվել է Ահմոս I-ի ու վերջինիս քույր-կնոջ՝ Ահմոս-Նեֆերտարիի կողմից Տետիշերիին նվիրված բուրգի ու սրբավայրի կառուցման մասին[4]։

Բրիտանական թանգարանում գտնվող Տետիշերիի նախկին խորհրդանշական արձանիկը, որն այժմ կեղծիք է համարվում

Այժմ Բրիտանական թանգարանում գտնվող Տետիշերի թագուհու արձանիկը Վ․ Դեյվիսը կեղծված է համարել՝ ելնելով թագուհու նմանատիպ արձանի ստորին հատվածի մակագրության ստրկական նմանակման վրա։ Սակայն որոշ գիտնականներ կասկածի տակ են դրել այս վերագրումը և հարցեր են բարձրացրել բուն արձանի, այլ ոչ թե մակագրության հնարավոր իսկության վերաբերյալ։

Տես նաև

  • Թագուհի Տետիշերիի ստելա

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տետիշերի» հոդվածին։