Տիգրան Բարսեղյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Բարսեղյան (այլ կիրառումներ)

Տիգրան Տարիելի Բարսեղյան (ծնվ. 1 մարտի 1972 թ., Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ։

Տիգրան Բարսեղյան
Ծնվել էմարտի 1, 1972(1972-03-01) (52 տարեկան)
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ

Կրթություն

Աշխատանքային գործունեությունը

  • 1993-1996 թվականներին աշխատել է Էրեբունու շրջանի դատախազությունում որպես ստաժոր, ապա՝ Մյասինկյանի շրջանի դատախազության քննիչ։
  • 1996-2000 թվականներին՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, պետաիրավական վարչության պետի տեղակալ։
  • 2000 թվականին՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի պետ։
  • 2000-2003 թվականներին՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի տեղակալ։
  • 2003 թվականին նշանակավել է ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։
  • 2008 թվականի մայիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[1]։
  • 2008 թվականին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար։
  • 2008 թվականի հուլիսի 15-ին քաղաքացիական ծառայության մրցույթի արդյունքների հիման վրա ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ[2]։
  • 2009 թվականից՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ։
  • 2009 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ[3]։
  • 2009 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ[4]։
  • 2014 թվականի մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[5]։
  • 2014 թվականի մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ[6]։

Պարգևներ և կոչումներ

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիգրան Բարսեղյանը ՀՀ վաստակավոր իրավաբան Տարիել Բարսեղյանի որդին է։

ՀՀԿ անդամ է, ՀՀԿ խորհրդի անդամ։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։

Ծանոթագրություններ