Փառք Ուկրաինային

«Փառք Ուկրաինային» (ուկրաիներեն՝ Слава Україні! Героям слава!, թարգմանվում է որպես․ Փա՛ռք Ուկրաինային։ Հերոսներին փա՛ռք), ուկրաինական ողջույն և նշանաբան։

«Слава Україні» գրառումը Խարոկվում անկախության հուշարձանի վրա
Շուխովյան աշտարակը Նիկոլաեվում «Փառք Ուկրաինային» գրառումով, 2014 թվականի ապրիլ

Պնդվում է, որ «Փառք Ուկրաինային» ողջույնի առաջին մասն ակտիվորեն օգտագործվել է Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության ժամանակ[1]։ «Փա՛ռք Ուկրաինային» տարբերակը «Հերոսներին փա՛ռք» պատասխանով օգտագործվել է որպես կազմակերպչական նշանաբառ-ողջույն ՈՒՆԿ-ի[2] և ՈՒԱԲ[3] անդամների մեջ Երկորդ Համաշխարհային պատերազմի սկզբում[4]։

Այժմեականություն

«Փառք Ուկրաինային» լոզունգը սկսել են օգտագործել որոշ նացիոնալիստական քաղաքական գործիչներ 1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում՝ միտինգների և ժողովների ժամանակ։

2004 թվականին լոզունգը գրեթե չի օգտագործվել։ 2004 թվականի Նարնջագույն հեղափոխության ժամանակ Վիկտոր Յուշչենկոն օգտագործում էր իր ելույթներում «Փառք Ուկրաինային» լոզունգի մի մասը[5]։ 2008 թվականի մայիսի 9-ին ամբողջ Ուկրաինայով մեկ հայտնվել են բիլբորդներ Վիկտոր Յուշչենկոյի անունից «Հերոսներին փառք» ողջույնով։ Բայց լոզունգի համատեղ օգտագործում չի եղել։

Գերմանացի քաղաքագետ Անդրեաս Ումլանդը նշում է, որ «Փա՛ռք Ուկրաինային։ Հերոսներին փա՛ռք» լոզունգը ակտիվորեն սկսել է օգտագործել «Ազատություն» կուսակցությունն այն բանից հետո, երբ դրա նախագահ է դարձել Օլեգ Տյագնիբոկը[6]։

Լայն տարածումը տեղի է ունեցել 2013 թվականի վերջում Եվրոմայդանի ժամանակ, երբ արտահայտությունը դարձել է դրա գլխավոր լոզունգ և նշանաբան[6]։ Ումլանդի կարծիքով, «Ազատություն» կուսակցությունը ներառել է այն իր այլ «սեփական հատուկ նացիոնալիստական թեմաների, խորհրդանիշների և լոզունգների» մեջ ընդհանուր բողոքային շարժման ժանանակ օգտագործելու համար, իսկ Եվգենի Նիշյուկը դարձրել է այս լոզունգը Եվրոմայդանի գլխավոր նշանաբան[6]։ Ինչպես կարծում է գիտնականը, Ուկրաինայի արևելքի և հարավի շատ բնակիչների համար կարևոր էր լոզունգի ծագումը․ նրանց համար «հերոսներ» բառը նշանակում էր ՈՒԱԲ-ում պայքարողներին, որոնք սպանում էին Կարմիր բանակի զինվորներին, ովքեր կռվում էին գերմանական ֆաշիզմի դեմ[6]։ Պատմաբան Ջոն-Փոլ Խիմկիի կարծիքով, Եվրոմայդանում «Փա՛ռք Ուկրաինային։ Հերոսներին փա՛ռք» լոզունգի օգտագործման պատճառը կայանում էր դրա մեջ, որ ուկրաինական ինքնության տեսունակության արտասանության հիման մեջ է ընկած հալիցական քաղաքական մշակույթը[7]։

Շվեդացի պատմաբան Փեր Անդերս Ռուդլինգը նշել է, որ Ուկրաինայում այդ լոզունգը չէր օգտագործվում հաճախ, սակայն հիմա այն հռչակ է ձեռք բերել։ Ուկրաինայի ժամանակակից պրակտիկայում լոզունգը շատ լայնորեն օգտագործվում է կուսակցությունների և խմբերի կողմից[8]։

2018 թվականին նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն առաջարկել է Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնական ողջույնը նորին դարձնել «Փա՛ռք Ուկրաինային» բառերը «Հերոսներին փա՛ռք» պատասխանով[9][10][11]։ 2018 թվականի սեպտեմբերի 6-ին ընդունվել է համապատասխան օրինագիծ[12], 2018 թվականի հոկտեմբերի 4-ին օրինագիծը պաշտոնապես ընդունվել է և ընթերցվել ոստիկանության և զինված ուժերի համար[13]։

«Փա՛ռք Ուկրաինային» լոզունգը նույնպես հայտնվել է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի համազգեստի վրա[14]։

Ծանոթագրություններ