Քեթրին Ղազարյան

ամերիկացի քաղաքական գործիչ

Քեթրին Ղազարյան[1] (հունիսի 25, 1990(1990-06-25), East Providence, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Ռոդ Այլենդի ներկայացուցիչների պալատի ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ և նահանգի 63-րդ շրջանի ներկայացուցիչ՝ 2013 թվականի հունվարի 1-ից։

Քեթրին Ղազարյան
 
Կուսակցություն՝Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝Կոլումբիայի համալսարան և Բերնարդ քոլեջ
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրհունիսի 25, 1990(1990-06-25) (33 տարեկան)
ԾննդավայրEast Providence, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ

Կրթություն

2008 թվականին Ղազարյանը ավարտել է Սբ. Մարիամի օրիորդաց ակադեմիան։ 2012 թվականին ավարտել է Բարնարդի քոլեջի քաղաքաշինության և տնտեսագիտության բակալավրի բաժինը[2]։

Ընտրություններ

2012 թվականին, երբ 63-րդ շրջանի Դեմոկրատական կուսակցության անդամ Ռոբերտո դա Սիլվայի պաշտոնաթողումից հետո Ղազարյանը մասնակցել է կուսակցության առաջնային ընտրություններին՝ հավաքելով 829 ձայն (36.7%) և 2012 թվականի նոյեմբերի 6-ի ընտրություններին՝ 4227 ձայն (69.7%) և հավաքած ձայների քանակով հաղթել է անկուսակցական Դեյվիդ Սալիվանին[3][4]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ