Քեթրին Ուոթերսթոն

Քեթրին Բոյեր Ուոթերսթոն (անգլ.՝ Katherine Boyer Waterston, մարտի 3, 1980(1980-03-03)[1][2][3], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասանուհի։

Քեթրին Ուոթերսթոն
անգլ.՝ Katherine Waterston
Ծնվել էմարտի 3, 1980(1980-03-03)[1][2][3] (44 տարեկան)
ԾննդավայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն[4]
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Սեմ Ուոթերսթոն, մայր՝ Lynn Louisa Woodruff?

Կյանք և կարիերա

Ուեթորսթոնը ծնվել է Լոնդոնի Վեստմինստեր քաղաքում, դերասան Սեմ Ուոթերսթոնի և նախկին մոդել Լին Լուիզա Վուդրաֆի ընտանիքում[5]։ Նյու Յորքի համալսարանի Տիշ արվեստի դպրոցում դերասանական կրթություն ստանալուց հետո նա սկսել է իր կարիերան կինոյում և հետագայում նկարահանվել է մի շարք անկախ ֆիլմերում[5]։

2000-ականների վերջերին Ուոթերսոնը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նա հանդես է եկել թատերական բեմում, ինչպես նաև փոքր դերեր է խաղացել «Գրոհելով Վուդսթոքը» և «Լինելով Ֆլին» ֆիլմերում։ 2012 թվականին նա նկարահանվել է HBO-ի «Ընդհատակյա կայսրության» սերիալի մի քանի էպիզոդներում։ Նրա կարիերայում բեկումնային էր 2014 թվականին «Ի ծնե արատ» ֆիլմում կատարած երկրորդ պլանի դերը, որի համար նա առաջադրվել է «Արբանյակ» մրցանակի[6]։ Դրանից հետո նա ստացել է գլխավոր դեր՝ Էլիզաբեթ Մոսսի հետ նկարահանվելով «Երկրի թագուհի» ֆիլմի, ինչպես նաև գլխավոր հերոսի նախկին կնոջ դերը «Սթիվ Ջոբս» կենսագրական ֆիլմում[7][8]։

2016 թվականին Ուեթորսոնը կատարել է կնոջ գլխավոր դերը «Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց» ֆիլմում, որը Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերի սփին-օֆն է։ Կինոնկարը թողարկվել է 2016 թվականի նոյեմբերի 18-ին[9]։ Եվս մեկ գլխավոր դեր նա կատարել է Ռիդլի Սքոթի «Օտարը։ Պատգամ» ֆիլմում, որը «Պրոմեթևս» ֆիլմի սիքվելն է[10]։

Ֆիլմագրություն

Կինո

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
2006ԽոլորձներOrchidsԲեատրիսկարճամետրաժ ֆիլմ
2007Մայքլ ՔլեյթոնMichael ClaytonԵրրորդ կուրսեցի
ԴայակներThe BabysittersՇիրլի
2008ԳեղեցկատեսGood DickՔեթրին
2009Գրոհելով ՎուդսթոքTaking WoodstockՊենի
2011Կե՛րEatՔլերԿարճամետրաժ ֆիլմ
Մուտք ոչ մի տեղEnter NowhereՍամանտա
2012Ռոբոտ և ՖրենկRobot & FrankԱղջիկ խանութում
Լինելով ՖլինըBeing FlynnՍառա
ՀետապնդումՋուրДжули
ՊատմությունÁstarsagaՍոլանժԿարճամետրաժ ֆիլմ
ԳործարանThe FactoryԼորեն
2013Գրեթե սիրահարվածAlmost in LoveԼուլու
Մանհեթենի ռոմանտիկաManhattan RomanceԿառլա
Գիշերային շարժումներNight MovesԷնն
Էլեանոր Ռիգբիի անհետացումըThe Disappearance of Eleanor RigbyՉառլի
Ապակե կզակGlass ChinՊատրիսյա
2014Ի ծնե արատInherent ViceՇասա Ֆեյ Հեպուոր
2015Երկրի թագուհիQueen of EarthՎիրջիննյա
Սեր առանց պարտականություններիSleeping with Other PeopleԷմմա
Սթիվ ՋոբսSteve JobsՔրիս Էնն Բրեննան
2016Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանցFantastic Beasts and Where to Find ThemԹինա Գոլդշտեյն
2017Օտարը:ՊատգամAlien: CovenantԴենիելս
Լոգանի հաջողությունըLogan LuckyՍիլվիա Հարիսոն
Հոսանքների պատերազմThe Current WarՄարգարետ Վեսթինհաուզ
2018Կարծես երազումState Like SleepՔեթրին
FluidicԹել
1990-ականների կեսերMid-90sԴեբնի
Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդևալդի հանցագործություններըFantastic Beasts: The Crimes of GrindelwaldԹինա Գոլդշտեյն

Հեռուստատեսություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴերնշումներ
2012Ընդհատակյա կայսրությունBoardwalk EmpireԷմմա Հարոու4 էպիզոդ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Ուոթերսթոն» հոդվածին։