Սեմ Ուոթերստոն

ամերիկացի դերասան

Սեմուել Ատկինսոն Ուոթերստոն (անգլ.՝ Samuel Atkinson Waterston, նոյեմբերի 15, 1940(1940-11-15)[1][2][3], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր։ 1985 թվականին եղել է «Օսկարի» հավակնորդ՝ որպես Ռոլանա Ժոֆֆեի «Մահվան դաշտեր» (1984) ֆիլմի «Լավագույն դերասան», «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր է[7], Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի սեփական աստղ։ Հայտնիությունը ստացել է Ջեք Մակոյի դերի շնորհիվ, «Օրենք և կանոն» հեռուստասերիալում, որտեղ նա նկարահանվել է 1994 թվականից մինչև 2010 թվականը, և «Լուրեր» հեռուստասերիալում Չարլի Սկիննորայի դերում (2012–2014)։

Սեմ Ուոթերստոն
Ծնվել էնոյեմբերի 15, 1940(1940-11-15)[1][2][3] (83 տարեկան)
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունՓարիզի համալսարան, Եյլի համալսարան և Բրուքս դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող
Ծնողներհայր՝ George Chychele Waterston?[4], մայր՝ Alice Tucker Atkinson?[4]
Ամուսին(ներ)Lynn Louisa Woodruff?[5] և Barbara Rutledge Johns?[6]
Երեխա(ներ)Քեթրին Ուոթերսթոն, Elisabeth Waterston?, James Waterston? և Graham Waterston?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Երիտասարդություն

Ուոթերստոնը ծնվել է Քեմբրիջում՝ Մասաչուսեթս նահանգում, չորս եղբայրներից և քույրերից երորրդն է եղել։ Իր մայրը՝ Էլիս Թաքերը (ծննդյամբ Ատկինսոն), Մեյֆլաուեր նավի գաղութաբնակների հետնորդ է, դաշտանկարիչ է, իսկ իր հայրը՝ Ջորջ Չիչել Ուոթերստոնը, շոտլանդական Լիտ քաղաքից ԱՄՆ է եկել և օտար լեզուների ուսուցիչ է աշխատել, ինչպես նաև իմաստաբանությամբ է զբաղվել[8][9]։ Ուոթերստոնը սովորել է Brooks School-ում, որը Հյուսիսային Անդովերում գիշերօթիկ դպրոց է, որտեղ դասվանդել է իր հայրը, և Groton School-ում՝ մասաչուսեթսյան Գրոնտում։ 1958 թվականին ընդունվել է Եյլի համալսարան և 1962 թվականին ավարտել է բակալավրի աստիճանով։ Ավելի ուշ՝ մի քանի ամսվա ընթացքում սովորել է Clinton Playhouse-ում։ Ուոթերստոնը հաճախել է նաև Փարիզյան համալսարանի և Ամերիկյան դերասանների սեմինարի։

Կարիերա

Ուոթերստոնը իր դերասանական գործունեությունը սկսել է որպես թատերական դերասան։ Օրինակ, նա խաղացել է Ջոզեֆ Պապպի «Մեծ աղմուկ ոչնչից» ներկայացումում՝ Բենեդիկտի դերում, և գլխավոր դեր «Համլետում»։ Ինչպես նաև Նյու Հեյվենում մասնակցել է «Long Wharf Theatre» և «Yale Repertory Theatre» ներկայացումներին[10][11]։

Ուոթերստոնը կինոյում առաջին խաղը կատարել է 1965 թվականին՝ «The Plastic Dome of Norma Jean» ժապավենում, բայց առաջին նշանակալից դերը ստացել է «Fitzwilly» (1967) ֆիլմում։ 1973 թվականին նկարահանվել է «Ապակեպատ գազանանոց» հեռուստաֆիլմում՝ Տոմայի դերում, Թենեսի Ուիլյամսի համանուն պիեսի հիման վրա, Քեթրին Հեփբըրնի հետ միասին խաղացել է գլխավոր դերում։ Ջիմի դերում նկարահանվել է Մայքլ Մորիարտին, ով ավելի ուշ «Օրենք և կանոն» ֆիլմում փոխարինել է Ուոթերստոնին՝ շրջանային դատախազի գործադիր օգնականի դերում։ Նրա կատարած այլ դերերը․ «Վայրենիները» (1972) ժապավեն, «Մեծն Գեթսբին» (1974, երկու «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել), «Ճանապարհորդություն դեպի վախ» (1975), «Այծեղջյուր-1» (1978), «Դրախտի դարպասները», «Խաղ կլասի վրա» (երկուսն էլ 1980-ին)։

Նրա կինոկարիերայում նկատելի է դարձել Էնտոն Հարվի «Արծվի թևը» վեստեռնը՝ հնդկական սպիտակ ցուլի առաջնորդի դերում (1979), ինչպես նաև ամերիկյան ռեպորտյոր Սիդնեյ Շենբերգը՝ Ռոլանա Ժոֆֆեի «Մահվան դաշտեր» քաղաքական դրամայում (1984, արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների)։

1985 թվականին Ռոբերտ Պրեստոնի հետ նկարահանվել է «Finnegan Begin Again» ֆիլմում (1985)՝ «Լինքոլն» ֆիլմում մարմնավորելով գլխավոր դերը (1988 թվական)։ Խաղացել է Վուդի Ալլենի «Ինտերիեր», «Հաննան ու նրա քույրերը», «Սեպտեմբեր)» և այլ ֆիլմերում։ Նա ութ անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի (մեկ անգամ հաղթել է), յոթ անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի (մեկ անգամ հաղթել է), 11 անգամ «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի» (մեկ անգամ հաղթել է) և 2 անգամ «BAFTA» և «Սպուտնիկ» մրցանակի։

Բացի «Կարգ ու կանոն» ֆիլմից, նրա աշխատանքների մեջ կարելի է առանձնացնել դատախազ Ֆորեսթ Բեդֆորդի դերը, որի շնորհիվ 1993 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Դրամատիկական սերիալում լավագույն դերասան» անվանակարգում»։ 1994 թվականին նկարահանվել ԱՄՆ նախագահ Ուիլյամ Ֆոսթերի «Ներքին թշնամի» ֆիլմում։

Ուոթերստոնը նաև ընդգրկված էր Աբրահամ Լինքոլնի 200-ամյակի տոնակատարության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում։ «Քաղաքացիական պատերազմ», «Լինքոլն» ֆիլմերում մարմնավորել է Լինքոլնի դերը։

«Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» սկետչում Ուոթերստոնը մարմնավորել է ինքն իրեն՝ հանդես գալով որպես «Old Glory Insurance» ընկերության մամուլի քարտուղար, որտեղ առաջարկվում էր տարեց մարդկանց պաշտպանություն ռոբոտների հարձակումից։

Ուոթերստոնը հնչյունավորել է բժիշկ Քափլանին՝ հոգեբույժ Բրայան Գրիֆինին՝ «Brian in Love եւ Road to Rhode Island» սերիալի դրվագներում։ Ուոթերստոնը նաև «NBC-ի» «Մեծ մրցավազք» վավերագրական ֆիլմում հեքիաթասաց էր։ «Lewis & Clark: the Journey of the Corps of Discovery» վավերագրական ֆիլմում Ուոթերսոնը խոսել է Թոմաս Ջեֆերսոնի անունից, ինչպես նաև խաղացել է նրա դերը «Թոմաս Ջեֆերսոն» վավերագրական ֆիլմում։ Նա նաև հայտնվել է «Ապագայի քրոնիկները» սերիալի առաջին դրվագում, որը կոչվում է կատարյալ փախուստ՝ մարմնավորելով այն մարդուն, ում մոտ կասկածում են Կորսակովի համախտանիշ։

Ուոթերստոնը 2006 թվականի նոյեմբերի 10-ին Քեթրին Էրբեի հետ «օրենքը և կարգը» և «Քրիստոֆեր Մելոնին Օրենք և կարգից՝ հատուկ մարմին» հայտնվել է 5100-րդ «Jeopardy!» թողարկված խաղում։ Ուոթերստոնը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Մելոնիից հետո՝ շահելով 25.000 դոլար, որը փոխանցել է «Refugees International» և «Oceana» բարեգործական կազմակերպություններին։

Ուոթերստոնը պարբերաբար հայտնվել է «TD Ameritrade-ի» գովազդում, որտեղ նա փոխարինել է «օրենք և կարգի» նախկին դերասան Սթիվեն Հիլին։ Մասնակցել է նաև «the Nation» ամսագրի գովազդի հրապարակմանը։

Ուոթերստոնի մասին նշել է «Քոլբերի զեկույցը», ասելով, որ «Սեմ Ուոթերստոնն ասում է բաներ, որոնց դուք երբեք չպետք է հավատաք վստահելի տոնով»։ Դերասանը հայտարարել է, որ ակնհայտորեն շատ համոզիչ է խոսում ֆիլմերից սխալ մեջբերումների մասին։

2008 թվականին Ուոթերստոնը «Համլետ» ներկայացման ժամանակ մարմնավորել է Պոլոնիուսին։ Նրա խաղը հիանալի գնահատականներ է ստացել մի քանի թերթերում, այդ թվում՝ «The New York Times»–ում[12]։

2009 թ. փետրվարի 12-ին Ուոթերսոնը Նյու Յորքի Riverside եկեղեցում միացել է Ավրահամ Լինքոլնի երկամյա տոնակատարություններին, որը վարում էին Aaron Copland School–ը, Riverside Inspirational Choir–ը և NYC Labor Choir–ը[13].

2010 թվականի հունվարի 7-ին Ուոթերստոնը 7040 Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղի։

«Օրենք և կարգ» ֆիլմում Ուոթերստոնը նկարահանվել է 16 սեզոններում։ Նրանից ավելի երկար սերիալում նկարահանվել է միայն Էպատա Մերկերսոնը։

2010 թվականի հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնի Rally to Restore Sanity and/or Fear ցույցերի ժամանակ Ուոթերստոնը ընթերցել է Սթիվեն Քոլբերի «Are you sure» պոեմը։

2012–2014 թվականներին Ուոթերստոնը Ջեֆֆ Դենիելսոմի և Էմիլի Մորտիմերի հետ նկարահանվել է Ահարոն Սորկինի «Լուրեր» հեռուստասերիալում, որը ներկայացնում է կաբելային լրատվական ծառայության կյանքը[14]։

Անձնական կյանք

1964–1975 թվականներին Ուոթերստոնը ամուսնացած է եղել իր առաջին կնոջ՝ Բարբարա Ռուտլեջ–Ջոնս Ուոթերստոնի հետ։ Նրանց որդին՝ Ջեյմսը, դարձել է դերասան («Մեռած պոետների հասարակություն» ֆիլմում եղել է Ջերարդ Փիթսի դերակատարը)։ Երկրորդ անգամ՝ 1976 թվականին, Սեմ Ուոթերսթոնը ամուսնացել է նախկին մոդել Լին Լուիզ Վուդրաֆի հետ[15]։ Նրանք ունեն երեք երեխա՝ Քեթրինը և Էլիզաբեթը, ովքեր նույնպես դերասանուհիներ են, և որդին՝ Գրեմը[16]։

Սեմը ակտիվորեն մասնակցում է մարդասիրական գործունեություններին, Ուոթերսթոնը մասնակցում է այնպիսի կազմակերպությունների աշխատանքին, ինչպիսիք են «Oceana»-ն, որտեղ տնօրենների խորհրդի անդամ է, «Refugees International»–ը, «Meals on Wheels»–ը, «United Way of America»–ն և Ամերիկայի եպիսկոպոսական դերասանների գիլդիան։ Ուոթերսթոնը Եպիսկոպոսական եկեղեցու հետևորդ է[17], անգամ իրենց քարոզիչ Լինդոն Բ. Ջոնսոնի մասին նկարահանել է «Here Am I, Send Me» (1999) վավերագրական ֆիլմը։

Հանդիսանում է Unity08 շարժման ներկայացուցիչ, ով ԱՄՆ-ի 2008 թվականի նախագահական ընտրություններում անհաջող կերպով ընդդիմանում էր երկկուսակցական համակարգին[18]։ Ուոթերսթոնը հայտնել է, որ ինքը դեմոկրատ է եղել, մինչև Լինդոն Ջոնսոնի «Դեյզի» նախընտրական հոլովակից հետո կուսակցությունից դուրս գալը»[19]։ Ուոթերսթոնը նաև լիբերալիստական The Nation ամսագրի համար հայտնվել է հեռուստատեսային գովազդային հոլովակներում և տպագիր հրատարակություններում։

2002 թվականին New York Landmarks Conservancy հին շենքերի պահմպանման կազմակերպության կողմից Ուոթերսթոնը և իր գործընկեր Ջերի Օրբահը «Օրենքով և կարգով» ֆիլմի համար արժանացան «Կենդանի օրենտիրներ» մրցանակին։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնագիր անվանումԴեր
1974ֆ«Մեծն Գեթսբին»The Great GatsbyՆիկ Քերրաուեյ
1975ֆ«Ճանապարհորդություն վախով»Journey into Fearպարոն Գրեմ
1978ֆ«Այծեղջուրը »մենակ էCapricorn OneՊիտեր ՈՒլլիս
1978ֆ«Ինտերյերներ»InteriorsՄայք
1979ֆ«Արծվի թև»Eagle's Wing«Սպիտակ ցուլ»
1979հֆ«Ընկերական կրակ »Friendly FireՍի Դի Բրայան
1980ֆ«Դրախտի դարպասները»Heaven's GateՖրենկ Կանտոն
1980մհֆ«Օպենհեմեր»OppenheimerՌոբերտ Օպռնգեյմեր
1984ֆ«Մահվան դաշտը»The Killing FieldsՍիդնեյ Շենբերգտ
1985ֆ«Զգուշացում»Warning SignՍել Մորզ
1986ֆ«Հաննան և նրա քույրերը»Hannah and Her SistersԴևիդ
1986ֆ«Միայն ընկերների միջև»Just Between FriendsԳարրի Քրենդալլ
1987ֆ«Սեպտեմբեր»SeptemberՊիտեր
1989ֆ«Բարի գալուստ տուն»Welcome HomeՎուդի
1989ֆ«Հանցագործություններ և հանցանքներ»Crimes and MisdemeanorsԲեն
1990ֆ«Բանավեճ»MindwalkՋեկ Էդվարդս
1991ֆ«Մարդը լուսնի վրա»The Man in the MoonՄետտյու Տրանտ
1991—1993ս«Ես կթռչեմ»I’ll Fly AwayՖորրեստ Բետֆորդ
1993ֆ«Հողի գերիները»A Captive in the LandՌոյս
1994հֆ«Դևիդի մայրը»David's MotherՋոն Նիլյս
1994ֆ«Մարդասպան մայրը»Serial MomՅուդժին Սատֆին
1994—2010ս«Օրենք և կարգ»Law & OrderՋեկ Մակկոն
1995ֆ«Օգոստոս Քինգի ճանապարհորդությունը»The Journey of August KingՄումի Ռայթ
1997ֆ«Ստվերային դավադրություն»Shadow Conspiracyնախագահ
1997—1999ս«Սպանությունների բաժին»Homicide: Life on the StreetՋեկ Մակկոն
2000մս«Գրիֆիններ»Family GuyԴոկտոր Կապլան
2000—2018ս«Օրենք եւ կարգ։ հատուկ կորպուս»Law & Order: Special Victims UnitՋեկ Մակկոն
2002հֆ«Մեթյու Շեպարդի Պատմությունը»The Matthew Shepard StoryԴենիս Շեպարդ
2003ֆ«Ամուսնալուծություն»Le DivorceՉեստեր Ուոկկեր
2005ս«Օրենքը և կարգը․ երդվյալ ատենակալների դատարանը»Law & Order: Trial by JuryՋեկ Մակկոն
2007ս«Ապագայի քրոնիկները»Masters of Science FictionՀավելմեն
2012—2014ս«Լուրեր»The NewsroomՉարլի Սկիններ
2013ս«Ջո»JoԴեվիդ Զիֆկին
2015ֆ«Անեստեզիա»Anesthesiaպրոֆեսոր Ուոլտեր Զարրոու
2015ս«Գրեյսը և Ֆրենկին»Grace and FrankieՍոլ Բերգսթայն
2016ֆ«Վտանգավոր խաղ Սլոուն»Miss SloaneՋորջ Դյուպոն
2017ս«Մոռացված Աստծո կողմից»GodlessՋոն Կուկ
2018ֆ«Ըստ սեռի»On the Basis of SexԷրվին Գրիսվոլդ

Մրցանակներ և անվանակարգեր

ՄրցանակԱրարողության տարինԱնվանակարգՖիլմԱրդյունք
«Օսկար»
1985
Օսկար լավագույն դերասանի համար«Մահվան դաշտը»Անվանակարգ
BAFTA
1981
Հեռուստատեսությունում տղամարդու լավագույն դերի համար«Օպենհայմեր»Անվանակարգ
1985
Տղամարդու լավագույն դեր«Մահվան դաշտը»Անվանակարգ
«Թոնի»
1994
Տղամարդու լավագույն դերը ներկայացման մեջ«Էյբ Լինկոլյն Իլլինոյսում»Անվանակարգ
«Ոսկե գլոբուս»
1975
Լավագույն դերասանական դեբյուտը տղամարդկանց դերում«Մեծ Գեթսբի»Անվանակարգ
երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համարԱնվանակարգ
1983
Տղամարդու լավագույն դերը մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում«Օպենհայմեր»Անվանակարգ
1985
Տղամարդու լավագույն դերը՝ դրամայում«Մահվան դաշտը»Անվանակարգ
1992
Հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերը«Ես կթռչեմ»Անվանակարգ
1993
Հաղթանակ
1995
«Օրենք և կարգ»Անվանակարգ
«Էմմի»
1974
Երկրորդ պլանի լավագույն դերասանը դրամայում«Ապակե գազանանոց»Անվանակարգ
1992
Լավագույն դերասան դրամատիկական սերիալում«Ես կթռչեմ »Անվանակարգ
1993
Անվանակարգ
1994
Տղամարդու լավագույն դերը մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում«I'll Fly Away: Then and Now»Անվանակարգ
1996
Լավագույն տեղեկատվական սերիալ«Կորցրած քաղաքակրթությունը»Հաղթանակ
1997
Լավագույն դերասան դրամատիկական սերիալում«Օրենք և կարգ»Անվանակարգ
1999
Անվանակարգ
2000
Անվանակարգ
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ
1995
Լավագույն դերասանական կազմը դրամատիկական սերիալում«Օրենք և կարգ»Անվանակարգ
1996
Անվանակարգ
1997
Անվանակարգ
1998
Տղամարդու լավագույն դերը դրամատիկական սերիալումԱնվանակարգ
Լավագույն դերասանական կազմը դրամատիկական սերիալումԱնվանակարգ
1999
Տղամարդու լավագույն դերը դրամատիկական սերիալումՀաղթանակ
Լավագույն դերասանական կազմը Դրամատիկ սերիալումԱնվանակարգ
2000
Լավագույն դերասանական կազմը դրամատիկական սերիալНоминация
2001
Անվանակարգ
2002
Անվանակարգ
2004
Անվանակարգ
«Արբանյակ»
1998
Լավագույն դերասան դրամատիկական սերիալում«Օրենք և կարգ»Անվանակարգ
2000
Անվանակարգ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Ուոթերստոն» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ