Օլգա Լյուբիմովա

Օլգա Լյուբիմովա (ռուս.՝ Ольга Борисовна Любимова, դեկտեմբերի 31, 1980(1980-12-31), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 2020 թվականի հունվարի 21-ից Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարար։

Օլգա Լյուբիմովա
 
Կուսակցություն՝Միասնական Ռուսաստան
Կրթություն՝Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն՝պետական ծառայող և քաղաքական գործիչ
Ծննդյան օրդեկտեմբերի 31, 1980(1980-12-31) (43 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ՀայրԲորիս Լյուբիմով
ՄայրMaria Shverubovich?

Կենսագրություն

Ավարտել է Մոսկվայի №1234 հանրակրթական դպրոցը՝ անգլերենի խորացված ուսուցմամբ[1]։ 5-ից 7-րդ դասարանն ուսանել է Պատմա-բանասիրական ուղղափառ գիմնազիայում[2]։

Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում և թատերագիտական ֆակուլտետում

Ուսումնառության ընթացքում ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում պրակտիկա է անցել REN-TV, ՏՎԿ, «Նաշե Ռադիո», «Ռադիո Ռոքս» ռադիոկայաններում[1]։

«Եվրոպա Պլյուս» ռադիոկայանի թղթակից[1]։

2001 թվականից աշխատել է հեռուստատեսությունում։ Ի սկզբանե Ռուս Ուղղափառ եկեղեցու լրատվական գործակալության արտադրության «Օրթոդոքս» ծրագրի թղթակից է, որը հեռարձակվել է ՏՎՑ հեռուստաալիքով։

2001-2009 թվականներին աշխատել է «երրորդ ալիքում»[2]։ Այնուհետև եղել է «Ռեգիոն» (2003-2004) և «Ռուսական հայացք» (2003-2004, 2006-2009) ծրագրերի շեֆ-խմբագիրը։

2010 թվականի դեկտեմբերից 2011 թվականը եղել է «Մշակույթ» հեռուստաալիքի «Կոնտեքստ» ամփոփիչ տեղեկատվական-վերլուծական ծրագրի ղեկավար[3]։

2011-2012 թվականներին՝ «TV-3 հեռուստաալիք» ՍՊԸ-ի ծրագրային դեպարտամենտի վավերագրական ֆիլմերի ավագ պրոդյուսեր[4]։

Զուգահեռաբար շարունակել է աշխատել Ռուս Ուղղափառ եկեղեցու լրատվական գործակալությունում[2]։

Մասնակցել է ավելի քան 80 վավերագրական ֆիլմերի ստեղծմանը[1][5][6][7]։

2015 թվականի նոյեմբերին դարձել է Մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի ղեկավարի խորհրդականը (ոչ անիմացիոն ֆիլմերի պետական աջակցության բաժնի գծով)[8]։ Նախկինում նման պաշտոն գոյություն չուներ[9]։

2016 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հունվար՝ «Առաջին ալիք» ԲԸ սոցիալական և հրապարակախոսական ծրագրերի տնօրինության փոխտնօրեն[10]։

2018 թվականի հունվարի 17-ից մինչև 2020 թվականի հունվարի 21-ը՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի ղեկավար[11][12]։

2020 թվականի հունվարի 21-ից՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար։

Ընտանիք

Ամուսնացած է, ամուսինը «Առաջին ալիքի» լրագրող և մեկնաբան Եվգենի Ալեքսանդրի Բարանովն է[13][14]։ Ունի որդի և դուստր[5]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Լյուբիմովա» հոդվածին։