Օլեգ Ուտգոֆ

բրիտանացի դերասան

Օլեգ Վլադիմիրի Ուտգոֆ (ուկրաիներեն՝ Олег Володимирович Утгоф, ավելի հայտնի է որպես Ալեք Ուտգոֆ (անգլ.՝ Alec Utgoff), մարտի 1, 1986(1986-03-01)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), ուկրաինացի-բրիտանացի դերասան։

Օլեգ Ուտգոֆ
ուկրաիներեն՝ Олег Утгоф
Ծնվել էմարտի 1, 1986(1986-03-01)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԿրթությունԼոնդոնի Դրամա Սենթր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Խաղացել է Ալեքսեյի դերը «Տարօրինակ դեպքեր» սերիալի երրորդ սեզոնում։ Նրա այլ դերերից են Ալեքսանդր Բորովսկին «Ջեք Ռայան։ Քաոսի տեսություն»[4][5] ֆիլմում (2014), Դմիտրին` «Մորդեկայ» (2015)[6] և Ալեքսեյը Սան Անդրեաս ֆիլմերում (2015)[7]։

Կենսագրություն

Օլեգ Ուտգոֆը ծնվել է Կիևում, Ուկրաինա։ Մայրը դիրիժոր Ռոզա Ուտգոֆն է, հայրը` Ուկրաինայի վաստակավոր վիրաբույժ Վլադիմիր Ուտգոֆը։ 1997 թվականին 11 տարեկան հասակում նա տեղափոխվել է Լոնդոն, Անգլիա։ Նրա եղբայր Ալանը ֆինանսիստ է, իսկ ծնողները դեռևս ապրում են Կիևում։ Էթնիկ Ուտգոֆը կիսով չափ ռուս է և կիսով չափ օս։ Կրթությունը ստացել Է Լոնդոնի դրամատիկական արվեստի կենտրոնում (անգլ.՝ Drama Centre London)։ Նա ազատ խոսում է ռուսերեն, ուկրաիներեն և անգլերեն։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

ՏարիԱնվանումԴերԾանոթագրություն
2010ԶբոսաշրջիկըՖեդկա
2010Բլուրներից վերևԱարոնկարճամետրաժ ֆիլմ
2011«Ինչուները»Տորպեդակարճամետրաժ ֆիլմ
2012Սեզոնային տունըԻոսիֆ
2013Սովորական մարդիկՎեյկո
2013Հատուկ ուժերի ապստամբությունըԿոստյա
2013ԺառանգությունՌիկովՀեռուստաֆիլմ
2014Ջեք Ռայան։ Քաոսի տեսությունԱլեքսանդր Բորովսկի
2015ՄորդեկայԴմիտրի
2015Սան ԱնդրեասԱլեքսեյ
2015Առաքելությունն անիրագործելի է։ Վտարվածների տոհմըA400 անձնակազմի անդամ
2016Նույնպիսի դավաճան, ինչպես մենքՆիկի

Հեռուստասերիալներ

ՏարիԱնվանումԴերԾանոթագրություններ
2010ՈւրվականներԳլխավոր կիբեր-կողոպտիչ1 սերիա
2013-2014Սխալ մարդիկՅուրի ու Դմիտրի6 սերիա
2016Կապիկների իշխանությունԱլեք6 սերիա
2019Տարօրինակ դեպքերԱլեքսեյ4 սերիա

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Ուտգոֆ» հոդվածին։