Ֆեդոն Գիզիկիս

Ֆեդոն Գիզիկիս (հուն․՝ Φαίδων Γκιζίκης, հունիսի 16, 1917(1917-06-16)[1], Վոլոս[2] - հուլիսի 26, 1999(1999-07-26), Աթենք, Հունաստան), հույն ռազմական և պետական գործիչ,1967-1974 թվականներին «Սև գնդապետների» խունտայի անդամ, Հունաստանի նախագահը 1973-1974 թվականներին։

Ֆեդոն Գիզիկիս
 
Կուսակցություն՝անհայտ
Կրթություն՝Hellenic Military Academy?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օրհունիսի 16, 1917(1917-06-16)[1]
ԾննդավայրՎոլոս[2]
Վախճանի օրհուլիսի 26, 1999(1999-07-26) (82 տարեկան)
Վախճանի վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան

Կենսագրություն

1939 թվականին Գիզիկիսն ավարտել է հունական ռազմական ակադեմիան[3]։ 1940 թվականին Ալբանիայի ճակատում մարտնչել է իտալացիների հետ։ Մասնակցել է 1946-1949 թվականների Հունական քաղաքացիական պատերազմին՝ կառավարության կողմից։ 1968 թվականին գնդապետ Գիզիկիսը եղել է Աթենքի ռազմական կառավարիչ[4][5]։ 1971 թվականին Գիզիկիսը բարձր պաշտոն է զբաղեցրել Հունաստանի ցամաքային զորքերում։ 1973 թվականին նշանակվել է 1-ին հունական բանակի հրամանատար[6]։

1973 թվականի նոյեմբերին Գեորգիոս Պապադոպուլոսին իշխանությունից հեռացնելուց հետո հունտայի նոր ղեկավար Դիմիտրիոս Իոաննիդիսը՝ Գիզիկիսի ընկերն ու նրա հայրենակիցը (Էպիրից), նրան նշանակել Է Հունաստանի նոր նախագահ։ 1974 թվականին Կիպրոսում հեղաշրջման տապալումից հետո քաղաքական ճգնաժամի ժամանակ Գիզիկիսը հանդիպել է հույն առաջատար քաղաքական գործիչների հետ, որից հետո որոշում է կայացրել իշխանությունից հեռացնել Իոաննիդիսին և նոր վարչապետ նշանակել Կարամանլիսին դրանից մի քանի ամիս անց Գիզիկիսը հրաժարական տվեց (նոր նախագահ դարձավ Միխայիլ Ստասինոպուլոսը)։

Ապրել է մենակ, մահացել է գրեթե աղքատության մեջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ