Ֆելիսիեն Կաբուգա

Ֆելիսիեն Կաբուգա (ռուանդ.՝ և ֆր.՝ Félicien Kabuga, մարտի 1, 1933(1933-03-01)[1], Byumba Province, Ռուանդա-Ուրունդի[4]), ռուանդացի գործարար, որը մեղադրվում է 1994 թվականին Ռուանդացիների ցեղասպանությանը մասնակցելու և ֆինանսավորելու մեջ, որի ժամանակ, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է 500,000-ից մինչև 1,000,000 մարդ։

Ֆելիսիեն Կաբուգա
Ծնվել էմարտի 1, 1933(1933-03-01)[1] (91 տարեկան)
ԾննդավայրByumba Province, Ռուանդա-Ուրունդի
Քաղաքացիություն Ռուանդա
Մայրենի լեզուռուանդերեն
Մասնագիտությունգործարար
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
ԿուսակցությունNational Republican Movement for Democracy and Development?[2][3]
 Félicien Kabuga Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Ռուանդայի Մունիգա գյուղում։ Թեյի պլանտացիաների տեր է եղել, հարստացել է դրա հաշվին։ Պատանեկությունից կապված է եղել հութու ծայրահեղականների հետ, սատարելով նրանց՝ 1993 թվականին գնել է կես միլիոն մաչետե, ֆինանսավորել և զինել է հութուի կողմնակիցներին և ապահովել փոխադրամիջոցներով։ Նրան է պատկանել «Հազար բլուրների ազատ ռադիո և հեռուստատեսություն» կայանը, որով էթնիկական ատելություն հրահրելու քարոզչություն է տարվել, ինչը առանցքային դեր է խաղացել Ռուանդայի թութսիների ցեղասպանությունը կազմակերպելու գործում[5]։

1994 թվականի հունիսին Կաբուգան, ինչպես հարյուր հազարավոր հութուի այլ ներկայացուցիչներ, վախենալով Ռուանդայի հայրենասիրական ճակատի դատաստանից փախել է Զաիր։ Մինչ այդ նա անհաջող փորձ է կատարել մուտք գործել Շվեյցարիա։ Ըստ այլ տեղեկությունների, նա բնակվել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում, որտեղ շարունակել է բիզնես վարել, սակայն երկրի իշխանությունները հերքել են այդ տեղեկատվությունը։

Ֆելիսիեն Կաբուգան մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ցեղսպանության համար Ռուանդայի միջազգային տրիբունալի կողմից հայտարարվել է հետախուզման մեջ։ Ձերբակալվել է 2020 թվականի մայիսի 16-ին Փարիզի արվարձան՝ Անյեր սյուր Սենում, որտեղ նա բնակվել է ուրիշի անունով[6][7][8][9]։

Ծանոթագրություններ