Նայրոբի
Նայրոբի (անգլ.՝ և սվահիլի՝ Nairobi), քաղաք հասարակածի մոտակայքում, Քենիայի մայրաքաղաք, Արևելյան Աֆրիկայի խոշորագույն քաղաքը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նայրոբի | |||||
Nairobi | |||||
| |||||
Երկիր | Քենիա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Պրովինցիա | Նայրոբի | ||||
Քաղաքապետ | Ջեֆրի Մայիվա | ||||
Հիմնադրված է | 1899 թ. | ||||
Մակերես | 696 կմ² | ||||
ԲԾՄ | 1 161 մ | ||||
Բնակչություն | ▲5 545 000 մարդ (2016)[1] | ||||
Խտություն | 4509 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 020 | ||||
Պաշտոնական կայք | nairobicity.org (անգլ.) | ||||
Բնակչությունը՝ ▲5 545 000 մարդ (2016)[1], սակայն իրականում բնակչությունն ավելին է, քան ներկայացված թիվը քաղաքի ետնավայրերի պատճառով, որտեղ բնակչության գնահատումը ծայրաստիճան բարդ է։
Պատմություն
Նախկինում ժամանակակից քաղաքի վայրում գտնվում էին անմարդաբնակ ճահիճներ։ 1899 թվականին այստեղ կառուցվել է Ուգանդայի երկաթուղային գիծը մատակարարող կայարան, որն էլ շուտով դարձել է երկաթուղային գծի շտաբ կայանը։ Քաղաքն իր անվանումը ստացել է Ewaso Nyirobi (Էվասո Նայրոբի) ջրամբարի անունից, որը մասայերեն լեզվից թարգմանաբար նշանակում է «զով ջուր»։ 1990 թվականին քաղաքում այտուցային ժանտախտի համաճարակ է սկսվել, ինչի հետևանքով քաղաքը ամբողջությամբ վերակառուցվել է, քանի որ հին քաղաքը ստիպված էին ամբողջությամբ այրել։
Աշխարհագրություն
Քաղաքի աշխարհագրական դիրքն է՝ 1°17′ հվ. լ. 36°49′ ավ. ե.HGЯO և զբաղեցնում է 696 կմ² տարածք։
Նայրոբին գտնվում է Կամպալա և Մոմբասա քաղաքների միջև։ Քանի որ քաղաքը գտնվում է Արևելա-Աֆրիկյան ռիֆտային հովտից ոչ հեռու, այստեղ շատ հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր և ստորգետնյա ցնցումներ։ Նայրոբիի մոտակայքում գտնվող ամենաբարձր կետը քաղաքից արևմուտք գտնվող Նգոնգ բլուրներն են։ Քաղաքից հյուսիս գտնվում է Քենիա լեռը, իսկ հարավ-արևելքում՝ Կիլիմանջարո լեռը։ Երկու լեռներն էլ պարզ եղանակին հնարավոր է տեսնել Նայրոբի քաղաքից[2]։
Նայրոբի գետը և դրա վտակները անցնում են Նայրոբիի տարածքով։ Քաղաքի հյուսիսում գտնվում է Կարուրա անտառը, որի համար պայքարում էր Նոբելյան մրցանակի դափնեկիր Վանգարի Մաատային (Wangari Maathai), երբ պլանավորվում էր շենքերով և այլ ենթակառուցվածքներով կառուցապատել անտառի տարածքը[3]։
Կլիմա
Ծովի մակարդակից ավելի քան 1600 մետր բարձրության շնորհիվ Նայրոբին ունի բարեխառն կլիմա՝ ջերմաստիճանն երբեմն է բարձրանում 25 °C-ից և բավականին հավասարաչափ է տարվա ընթացքում։ Ամենացուրտ ամիսը հուլիսն է, ամենատաքը՝ մարտը։ Գոյություն ունի 2 խոնավ սեզոն՝ ապրիլից մայիս և նոյեմբերից դեկտեմբեր, և մեկ չոր՝ հուլիսից օգոստոս[4]։ Հունիսին և հուլիսին ջերմաստիճանը գիշերը կարող է լինել 10 °C-ից ցածր[5]։ Պատմության ընթացքում գրանցված ամենացածր ջերմաստիճանը կազմել է +5 °C[6]: Ամենաարևոտ և տաք տարվա եղանակը հունվարից մարտ ընկած ժամանահատվածն է։ Այդ ժամանակ օդի ջերմաստիճանը առավելագույնն է և կազմում է +24 °C:
Նայրոբիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 25.5 (77.9) | 26.7 (80.1) | 26.8 (80.2) | 25.0 (77) | 23.5 (74.3) | 22.5 (72.5) | 22.0 (71.6) | 22.7 (72.9) | 25.0 (77) | 25.7 (78.3) | 24.0 (75.2) | 24.5 (76.1) | 24.5 (76.1) |
Միջին օրական °C (°F) | 18.0 (64.4) | 18.8 (65.8) | 19.4 (66.9) | 19.2 (66.6) | 17.8 (64) | 16.3 (61.3) | 15.6 (60.1) | 15.9 (60.6) | 17.3 (63.1) | 18.5 (65.3) | 18.4 (65.1) | 18.1 (64.6) | 17.8 (64) |
Միջին ցածր °C (°F) | 10.5 (50.9) | 10.9 (51.6) | 12.1 (53.8) | 13.4 (56.1) | 12.1 (53.8) | 10.0 (50) | 9.2 (48.6) | 9.1 (48.4) | 9.7 (49.5) | 11.3 (52.3) | 12.7 (54.9) | 11.7 (53.1) | 11.1 (52) |
Տեղումներ մմ (դյույմ) | 58.3 (2.295) | 49.8 (1.961) | 92.2 (3.63) | 242.3 (9.539) | 189.5 (7.461) | 38.6 (1.52) | 17.6 (0.693) | 24.0 (0.945) | 31.2 (1.228) | 60.8 (2.394) | 149.6 (5.89) | 107.6 (4.236) | 1061,5 (41,791) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 4 | 4 | 8 | 15 | 13 | 5 | 3 | 4 | 4 | 7 | 14 | 9 | 90 |
Միջին ամսական արևային ժամ | 288.3 | 266.0 | 266.6 | 204.0 | 189.1 | 159.0 | 130.2 | 127.1 | 180.0 | 226.3 | 198.0 | 257.3 | 2491,9 |
Միջին օրական արևային ժամ | 9.3 | 9.5 | 8.6 | 6.8 | 6.1 | 5.3 | 4.2 | 4.1 | 6.0 | 7.3 | 6.6 | 8.3 | 6.8 |
Աղբյուր #1: NOAA[7] | |||||||||||||
Աղբյուր #2: BBC Weather[8] |
Քույր-քաղաքներ
- Դենվեր, ԱՄՆ — 1975 թվականից[9].
- Ռոլի, ԱՄՆ[10].
- Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
- Կունմին, Չինաստան[11]
- Պինսյան, Չինաստան — 2013 թվականից[12]
- Կոլոնիա Տովար, Վենեսուելա
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայրոբի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 178)։ |