Քարի Օլավիկ Գրիմսբյո
Քարի Օլավիկ Գրիմսբյո, (հունվարի 4, 1985, Բերգեն, Նորվեգիա[1]), նորվեգացի հանդբոլիստ, հունգարական «Դյոր ETO» ակումբի դարպասապահ։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի չեմպիոն։
Քարի Օլավիկ Գրիմսբյո | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Բերգեն, Նորվեգիա[1] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | հանդբոլիստ, լուսանկարիչ և handball coach |
Պարգևներ և մրցանակներ | |
Kari Aalvik Grimsbø Վիքիպահեստում |
Կարիերա
Ակումբային
Ակումբային կազմում հանդբոլով զբաղվել է հինգ տարի[3]։ «Օրկդալ» ակումբի ելույթից հետո տեղափոխվել «Բեսեն» ակումբ։ Այս ակումբի կազմում գտնվելով, դուրս է եկել Եվրոպայի Հանդբոլիստների ֆեդերացիայի ֆինալ, բայց պարտվել է ռումինական «Ռամնիցա» ակումբին։ 2010 թվականի ամռանից հանդես է եկել դանիական «Էսբերգ» ակումբում, 2012 թվականի նոյեմբերին երեխայի ծնունդի սպասելով գնացել է արձակուրդի[4]։ Կրկին իր կարիերաին 2013/2014 թվականներին, 2015 թվականի հունվարին անցել է հունգարիական «Դյոր ETO» ակումբ[5]։
Հավաքականի կազմում
Հավաքականի կազմում խաղացել է 114 խաղ, 2005 թվականի սեպտեմբերի 28-ից ընդդեմ պորտուգալիայի հավաքականի[6]։ 2006, 2008, 2010 և 2014 թվականներին Եվրոպայի չեմպիոն, 2007 թվականի աշխարհի փոխչեմպիոն, 2009 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալկիր, 2011 և 2015 թվականների չեմպիոն, 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերի չեմպիոն[7]։ 2012 թվականին ընդգրկվել է Օլիմպիական խաղերի խորհրդանշական հավաքականի կազմում[8]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Քարի Օլավիկ Գրիմսբյո Արխիվացված 2012-08-12 Wayback Machine
- Քարիի էջը Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարի Օլավիկ Գրիմսբյո» հոդվածին։ |