Ղարաբաղցի կինը (քանդակ, Երևան)

«Ղարաբաղցի կինը» քանդակ, գտնվում է Երևանում, Օպերայի մոտ՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկում։ Քանդակը ստեղծվել է 1985 թվականին, քաղաքում տեղադրվել է 1988 թվականին։

Ղարաբաղցի կինը

«Ղարաբաղցի կինը» քանդակ
Ընդհանուր տեղեկություններ
ՀամայնքԿենտրոն
Առաջին հիշատակում1985
Գտնվում էՕպերայի մոտ` Սայաթ-Նովայի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկում
Բարձրություն3 մ
Քանդակագործ(ներ)Դավիթ Երևանցի
Նյութբրոնզ
Շինարարության ավարտ1988, նոյեմբերի 11
Ներկա վիճակկանգուն


Հեղինակ

Տվյալներ

Քանդակը բրոնզից է, բարձրությունը 3 մետր է։

Պատմություն

Քանդակը տեղադրվել է 1988 թվականի նոյեմբերի 11-ին Օպերային թատրոնի մերձակա այգում։ Հեղինակը՝ Դավիթ Երևանցին, այն նվիրել է Մշակույթի հայկական ֆոնդին։

Քանդակագործը արձանը կերտել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով։ Խորհրդային իշխանություններն արգելել էին քանդակը տեղադրել քաղաքում. այն երկու տարի գտնվում էր ձուլարանում։ Արցախյան շարժումից հետո՝ 1988 թվականին, արձանը տեղադրվեց Կարապի լճի վերին հատվածում[1]։ Հուշարձանի պատվանդանին փորագրված է. «Ժող. արտիստ Արև Բաղդասարյանի հիշատակին»։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ