Սևանա լիճ

լիճ Հայաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (նոյեմբերի 28, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Սևանա լիճ

Սևանա լիճը
40°19′00″ հս․. լ. 45°21′00″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
ՏեղագրությունԳեղարքունիքի մարզ
Հայաստան Հայաստան
Հայելու բացարձակ բարձրությունը1900 մ
Երկարություն70 կմ
Լայնություն32 կմ
Ավազանի մակերեսը1260 կմ²
Ծավալը32.92 կմ³
Ամենամեծ խորությունը83 մ
Միջին խորությունը26.8 մ
Պարզությունը4.5 մ
Ջրահավաքի մակերեսը5000 կմ²
Թափվող գետերը28, որոնցից են՝ Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Աստղաձոր, Գավառագետ, Ձկնագետ
Սկիզբ առնող գետերըՀրազդան գետ

Լճի տեսքը տիեզերքից
Սևանա լիճ (Հայաստան)##
Սևանա լիճ (Հայաստան)
Վիքիպահեստում

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիաից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։

Անվանում

Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը[1]։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերին։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. «սունիա» նշանակում է «լիճ»[2]։ Սունիա անվանումը, որպես ջրային աշխարհագրական տերմին, հանդիպում է  ներկայիս շատ հնդեվրոպական լեզուներում, ինչպիսիք են՝ անգլերեն - sea, հունարեն - θάλασσα /thál(assa)/, իսլանդերեն - sjó, դանիերեն - h(s)av, պանջաբերեն և բենգալերեն - /Samudara/, հոլանդերեն - zee, հինդի լեզվով - /samudr/, շվեդերեն - h(s)av, գերմաներեն - ​der See և այլն, ինչպես նաև ստորև նշված՝ պարսկերեն - Դարյա-Շ(Ս)իրին և հին պարսկերեն անվանումը՝ Գաո-սրավագա։

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունյաց ծով, Գեղամա ծով (հին հայկական անվանում), պարսկական Դարյա-Շիրին, անտիկ շրջանում Լիկնիտիս (Lichnitis), որը ծագել է հայերեն լիճ բառից։ Ուշ միջնադարում[3] լիճը կոչվել է նաև «Գյոքչա»[4][5], որը թարգմանաբար նշանակում է «կապույտ ջուր»[6]։ 1901 թվականին հրատարակված Յուժակովի հանրագիտարանում նշված է նաև հին պարսկերեն անվանումը՝ Գաոսրավագա[7]։

Պատմություն

Ավանդություն

Գոյություն ունի լճի անվանման ծագման երկու ավանդություն․

  • Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։
Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։
  • Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան[8][9][10][11]։

Հնադար

Սևանա լիճը և նրան հարող ավազանի տարածքը մշտապես գտնվել են հայկական պետության սահմաններում. այն Երվանդունիների թագավորության կործանումից հետո (մ.թ.ա. 201) անցել է Արտաշեսյան թագավորությանը (մ. թ. ա. 189–1), իսկ Արշակունիների թագավորության մեջ մտել է որպես պատմական Սյունիք նահանգի հյուսիսային տիրույթ։

Սյունիք նահանգ և Սևանա լիճ

Դրա մասին տեղեկություններ է հաղորդում պատմահայր Մովսես Խորենացին, ով Սևանա լիճն անվանում է որպես «Գեղամա ծով»[12]։ Նման անվանում հանդիպում է նաև Խորենացուց մի քանի դար հետո գրված «Հայոց պատմություն» աշխատության մեջ, որի հեղինակը Հովհաննես Դրախստանակերտցին է[13]

«Գեղամա ծով» անվանումը հանդիպում է նաև Կիրակոս Գանձակեցու[14] և այլ պատմիչների աշխատություններում։ Լիճը հայտնի է նաև «Գեղարքունյաց ծով»[15], «Գեղարքունի»[16], «Սևանգա»[15] և այլ անուններով։ Այսպիսով, հայ պատմագրության մեջ այն կոչվել է ոչ թե լիճ, այլ ծով։

Սևանա լճի այդ անվանումները կապված են Հայկ նահապետի ժառանգներից մեկի՝ Գեղամի անվան հետ։ Նրա անունն են կրում նաև Գեղամա լեռնաշղթան, Գեղամասար լեռը և Գեղամասար գետը, Գեղամավան ու Գեղամաբակ գյուղերը և այլն։

Միջնադար

4-րդ դարում Մեծ Հայքի թագավորությունում Ավատատիրական կարգերի հաստատման ժամանակ երկիրը բաժանվում է մի քանի աշխարհ-նահանգների, որոնց գլուխ են նշանակվում տեղական ազդեցիկ ու զորեղ իշխանները։ Ժամանակակից Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքի մեծ մասը մտնում են Սյունիք նահանգի կազմում՝ հայկական Սյունի ազնվական տոհմի գլխավորությամբ։ Այս իրավիճակը շարունակվում է նաև հետագայում. Սյունիքի իշխանության սահմանները մեծ փոփոխությունների չեն ենթարկվում թե՛ պարսկական (Հայկական մարզպանություն), թե՛ արաբական (Արմինիա կուսակալություն) տիրապետության ժամանակ։

Սևանավանք

Զարգացած միջնադարում Հայկական լեռնաշխարհի մեծ մասը միավորվում է Բագրատունիների թագավորության կազմում։ 9-րդ դարի վերջում Սյունիքի գահերեց իշխան Վասակ Գաբուռի կինը՝ Մարիամ Բագրատունին, Սևանա կղզում կառուցում է համանուն վանական համալիրը։ 921 թվականին հայոց թագավոր Աշոտ II Երկաթը, Սևանի ճակատամարտում պարտության մատնելով արաբ զորավար Բեշիրին, երկրից վտարում է արաբական զորքերն։ 10-րդ դարում ստեղծվում է Սյունիքի թագավորությունը (987–1170), և Սևանի ավազանը հայտնվում է նրա սահմաններից դուրս՝ Բագրատունիների տոհմական կալվածքում։

12-րդ դարի վերջին Վրաց թագավորության օժանդակությամբ հայ զորավարներ Զաքարե և Իվանե Զաքարյանները ազատագրում են Արևելյան Հայաստանի մեծագույն մասը։ Սևանա լիճը մտնում է Զաքարյան իշխանապետության կազմի մեջ։

Մոնղոլների արշավանքից հետո Հայաստանը վերջնականապես կորցնում է իր անկախությունը. այն հայտնվում է թուրքմենական Կարա-Կոյունլու (1386–1468), ապա՝ Ակկոյունլու (1468–1502) քոչվորական ցեղապետությունների կազմում, որին փոխարինում են Սեֆյան Պարսկաստանը և Օսմանյան կայսրությունը։

Նոր ժամանակներ

Սևանա լիճը մտնում է նախ Երևանի կուսակալության, ապա՝ Երևանի խանության կազմ։ Այդտեղ հաստատված թյուրքախոս ցեղերի կողմից լիճն անվանվում է «Գյոքչա»։

Թերակղզու վերածված Սևանա կղզին

Լճի այդ անվանումը շարունակվում է նաև ռուսական տիրապետության ընթացքում. Հայկական մարզի ու Երևանի նահանգի քարտեզներում այն գրանցվում է որպես Գյոքչա՝ թյուրքերեն կապույտ ջուր։ Ռուսական տիրապետության հաստատումից հետո թուրք-պարսկական պատերազմների ու բռնագաղթերի հետևանքով հեռացած հայ բնակչության փոխարեն այստեղ հաստատվելու են գալիս հազարավոր հայեր։ Սևանա լճի ավազան բնակվելու են գալիս Բայազետի գավառի բնակիչները, ովքեր հիմնում են բազմաթիվ բնակավայրեր, այդ թվում՝ Նոր Բայազետ (Գավառ) քաղաքը։ Սևանա լճի արևմտյան ափերը շարունակում էին թուրքաբնակ մնալ ընդհուպ մինչև Արցախյան ազատամարտը։

Լիճը վերանվանվում է անկախության վերականգնումից հետո։ Այն շարունակում է մտնել հայոց պետության տարածք. նախ՝ Հայաստանի առաջին Հանրապետության (1918–1920), ապա՝ Հայկական ԽՍՀ (1920–1991) կազմում։ Նորանկախ Հայաստանի տարածքում Սևանա լճի շուրջ ստեղծված 5 շրջանները (Սևան, Կամո-Գավառ, Կրասնոսելսկ-Ճամբարակ, Մարտունի և Բասարգեչար-Վարդենիս) միավորվում են Գեղարքունիքի մարզի մեջ։

Աշխարհագրություն

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Դա աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ ամենախոշոր բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լիճը բաղկացած է երկու հատվածից՝ Մեծ Սևան (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևան (50.9 մ միջին խորություն)։ Բաժանման հատվածն անցնում է Նորատուսի ու Արտանիշի թերակղզիների միջև գտնվող նեղուցով։ Հյուսիս-հարավ երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախորը վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32․92 մլրդ մ3 է։

Լիճը շրջապատող լեռներ` արևմուտքից՝ Գեղամա լեռներ, հյուսիսից՝ Արեգունու լեռներ, արևելքից՝ Սևանա լեռներ, հարավից՝ Վարդենիսի լեռներՍևան ազգային պարկում առանձնացված արգելավայրեր` Գավառագետի և Գիհիկաղնուտային ռելիկտային Արգելոցներ` Նորաշենի, Լիճք-Արգիճի, Գիլլի, Արտանիշի

Ջրագրություն

Սևանա լճի համար առավել մեծ նշանակություն ունեն Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիճի, Վարդենիս, Մաքենիս (Կարճաղբյուր), Մասրիկ վտակները և Արփա-Սևան ջրատարը, որոնք կազմում են ջրային հոսքի հիմնական մասը։

«Սևան» ազգային պարկ

Գետերը հոսում են շրջակա լեռներից, վարարում են գարնանը։ Դրանք լիճը հարստացնում են քաղցրահամ ջրով և ոռոգում Սևանի գոգավորության դաշտերը։ Վերոնշյալ գետերից առավել երկար են Արգիճին (51 կմ), Գավառագետը (50 կմ) և Մասրիկը (45 կմ)։ Գետերի սնումը հիմնականում հալոցքային է, մասամբ՝ ստորերկրյա։ Ձմռանը դրանք սառցակալում են։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։

Սևանա լճի շուրջ շատ են լեռնային աղբյուրները, որոնք ունեն բուժիչ հատկություն։ Դրանցից հայտնի է Լիճքը, որը գտնվում է համանուն գյուղից ոչ հեռու։ Աղբյուրների ու գետերի ջրերը նաև ամբարվել են՝ գյուղատնտեսական նպատակներով։ Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանուն գետերի վրա։

Սևանա լճից դուրս է գալիս Հրազդան գետը, որի ափին գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Այն հանրապետության ամենաերկար գետն է, որ ամբողջությամբ հոսում է երկրի տարածքով։ Ունի 141 կմ երկարություն։ Գետի վրա կառուցվել են 6 էլեկտրակայաններ, որոնք ձևավորել են Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային ժամանակներում Սևանի ջրերի գերշահագործման արդյունքում լճի մակարդակը իջել է 18 մետրով։ Սևանի փրկման նպատակով կառուցվել է Որոտան-Արփա-Սևան ջրատար համալիրը, որը լճի մակարդակը կարողացել է պահպանել ու բարձրացնել՝ աստիճանաբար վերականգնելով նախկին վիճակը։Սևանա լճի սնման աղբյուրների մեջ ամենագլխավորը` գետերն են (28 գետ և գետակ), որոնք տարեկան Սևանա լիճն են լցնում 780 մլն. մ3 ջուր (Արփա գետի հաշվառումով 1016.5 մլնմ3)։ Մթնոլորտային տեղումների քանակը լճի վրա 380 մմ-ից չի անցնում։ Գետերը ստեղծում ենբավական խիտ ցանց (խտությունը 0.4-0.6 կմ/կմ2)։ Գետերի սնման հիմնական աղբյուրներն ենստորերկրյա ջրերը (Գեղամա լեռնավահանի արևելյան լանջի և Վարդենիսի լեռնաշղթայիարևելյան մասերի գետերը) և մակերևութային ջրերը (Արեգունի, Սևանի լեռնաշղթաներիգետերը)։Սևանի ավազանի գետերից մեծերն են` Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Մասրիկը,Ձկնագետը, Կարճաղբյուրը, Մարտունին։

  • Գավառագետն ունի 24 կմ երկարություն, միջին տարեկան ծախսը 3.5 մ3/վրկ, գարնանային վարարումների ժամանակ հասնում է երբեմն 15 մ3/վրկ։
  • Արգիճի գետի երկարությունը 51 կմ է, տարեկան միջին ծախսը կազմում է 5 մ3/վրկ, գարնանային վարարումների ժամանակ հասնում է մինչև 30 մ3/վրկ։
  • Վարդենիս գետի երկարությունը 28 կմ է, բազմամյա միջին ծախսը` 1.7 մ3/վրկ, գարնանային վարարումների ժամանակ հասնում է 20 մ3/վրկ։
  • Մասրիկ գետն ունի 45 կմ երկարություն, տարեկան միջին ծախսը 3.76 մ3/վրկ է։
  • Ձկնագետն ունի 21 կմ երկարություն, տարեկան միջին ծախսը` 1 մ3/վրկ, ամռանը և ձմռանը խիստ սակավաջուր է։

Սևանա լիճ թափվող գետերի հիդրոէներգետիկ նշանակությունը փոքր է, միջին և ստորինհոսանքներում գետերը սակավաջուր են։ Այդ ջրերի հաշվարկները ցույց են տվել, որ հնարավոր է կառուցել տեղական նշանակության փոքր հիդրոկայաններ։ Եղած հիդրոէներգետիկ պաշարները գնահատվում են մոտ 10 հազ. կվտ։

Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը բնական հոսքով լճից դուրս էր բերում մոտ 2մ3/վրկ ջուր (տարեկան 50 մլն մ3)։ 1931թ.-ից հետո հիդրոտեխնիկական կառույցով բաց թողնվող ջրի քանակը հասցվել է 60 մ3/վրկ-ի։ 1996–2000 թ. թ. էներգետիկ նպատակներով բաց թողնվողջրի քանակն աստիճանաբար նվազել է՝ 2000 թ.-ին հասնելով 0-ական ցուցանիշի։ Ներկայումս, յուրաքանչյուր տարի բաց թողնվող ջրի քանակը սահմանվում է ՀՀ օրենսդությամբ։

Ջրի ջերմային ռեժիմ

Սևանա լճի մակերևութային շերտի ջրիջերմաստիճանը տարվա մեջ միջինը կազմում է շուրջ 9.0˚C: Լճի ջրիջերմաստիճանը մակերևութային շերտում առավել ցուրտ ամիսներին, երբսառցածածկը բացակայում է, միջինը կազմում է մոտ 2.0˚C, իսկհամեմատաբար տաք տարիներին այն մոտենում է 3.0˚C-ին։ Լճի ջրիառավելագույն ջերմաստիճանը մակերևութային շերտում դիտվում է հուլիսօգոստոսամիսների ընթացքում, երբ միջին ամսական ջարմաստիճանըկազմում է 17-19˚C: Ջրի առավելագույն ջերմաստիճանը այդ ընթացքում կարող է հասնել 24-25˚C-ի։ Լճի մակերևութային շերտը ամռան-աշնանընթացքում շուրջ 80-100 օր ունի ավելի քան 18˚C ջերմաստիճան, որը լողանալու համար համարվում է բարենպաստ պայմաններ։

Լճի սառցային ռեժիմ

Առաջին սառցային երևույթները, ձևավորվում եննոյեմբերի սկզբից մինչև հունվարի սկիզբը։ Ափասառույց Սևանա լճումձևավորվում է ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ ամեն տարի։ Համատարած սառցածածկույթ սովորաբար ձևավորվում է այնժամանակ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը -5.6˚C-ից չի գերազանցում, իսկ փետրվարին առանց քամուեղանակի տևողությունը կազմում է 100 ժամ և ավելի։ Լիճը սառույցիցսովորաբար ազատվում է մարտի վերջերին-ապրիլի սկզբին։ Ըստ պատմականտվյալների դիտարկումների՝ ամենից շուտ Սևանա լիճը սառչել է2008 թվականի հունվարի 14-ին, իսկ ամենից ուշ՝ 1959 թվականի փետրվարի 28-ին, ընդ որում, ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972 թվականին՝ մոտ 85 օր, առավելագույն հաստությունը՝ 40-45 սմ։ Պայմանավորված2017 թվականի եղանակային պայմանների առանձնահատկություններով՝ փետրվարի 17-ից Սևանում ձևավորվել է համատարած սառցածածկ։

Լճի ջրի թափանցիկություն

Սևանա լճի թափանցիկությունը բնական վիճակում կազմում էր շուրջ 21 մ, որը բացատրվում էր նրա ունեցած նշանակալի խորությամբ, գետային փոքր հոսքի (որով լիճ է բերվում կախված նյութեր) և պլանկտոնի համեմատաբար թույլ զարգացման հետ։ Լճի մակարդակի արհեստական իջեցմանը զուգընթաց նկատվում էր լճի պղտորության աճ, որի պայմաններում թափանցիկությունը տարվա մեջ տատանվում էր 3-7 մ։ Լիճը ավելի թափանցիկ է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ նվազագույն թափանցիկություն նկատվում է փետրվար-ապրիլ ամիսներին։

Ջրային հաշվեկշիռ

Սևանա լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է ջրային հաշվեկշռի բաղադրիչների մեծություններով, որն էլ իր հերթին կախված է տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններից, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող և Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործող ջրի ծավալներից։ Սևանա լճի ջրային հաշվեկշռի մուտքի գլխավոր բաղադրիչը գետերով մուտք գործած ջրի քանակն է (տարեկան 774 մլն. խոր մ), այնուհետը տեղումները լճի մակերևույթի վրա (510 մլն. խոր մ), ապա Արփա-Սևան ջրատարով ջրի ներհոսքը (նախատեսված է տարեկան 250 մլն. խոր մ) և ստորերկրյա ներհոսքը (78 մլն. մ3), իսկ ելքի գլխավոր ևընդհանրապես ջրային հաշվեկշռի ամենամեծ բաղադրիչը գոլորշացումն է (տարեկան մոտ 1մլրդ. խոր մ)։ Ելքի հաջորդ բաղադրիչը ջրի բացթողումն է և ապաստորերկրյա արտահոսքը (տարեկան 13.3 մլն. խոր մ)։ Սևանա լճից բաց թողնվող ևԱրփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործող ջրի քանակների վերաբերյալ դիտարկումները իրականացվում են համապատասխանաբար Գեղամավան և Ծովինարդիտակետերում, որոնք զինված են գերժամանակակից սարքավորումներով։

Գետային ներհոսքի և մթնոլորտային տեղումների ամենաբարձր արժեքները դիտվում են հիմնականում մայիս ամսին, իսկ գետային հոսքիամենացածր արժեքները դիտվում են օգոստոսին, իսկ տեղումներինը՝ դեկտեմբեր-հունվարին։ Գոլորշացման մեծությունը նույնպես ունի ներտարեկան արտահայտված ընթացք, ամռանը և աշնանը ավելանում է, ձմռանը և գարնանը՝ նվազում։

Ռելիեֆ

Սևանա լճի ծագումը տեկտոնական է։ Նրա հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի։ Այն գոյացել է Հրազդանի ջրերի ընթացքը լավայով փակվելու հետևանքով՝ երրորդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր։ Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները (Լճաշեն)։ Լիճն ունեցել է մեկ կղզի, որը ջրերի իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու։

Սևանի ավազանի ամենաբարձր կետը՝ Աժդահակը (3597 մ)

Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով լիճը բաժանվում է երկուանհավասար մասերի՝ Փոքր Սևան և Մեծ Սևան։Լճի երկարությունը մեծ առանցքով Ձկնագետի գետաբերանից (հյուսիս-արևմուտքում)մինչև Ծովակ գյուղը, (հարավ-արևելքում) կազմում է 74 կմ, միջինլայնությունը 19.2 կմ (ամենամեծ լայնությունը առանցքի նկատմամբ 32 կմ է)։

Մինչև 1930-ական թվականները` լճի մակարդակի արհեստականիջեցումը, լճի ջրի հայելու մակերեսը զբաղեցնում էր 1416 քառ կմ, բարձրությունը՝1915.57 մ։ Ջրի ծավալը կազմում էր 58.5 մլրդ. խոր մ։ Ջրի առավելագույնխորությունը 98.7 մ էր, իսկ միջին խորությունը` 41.3 մ։ Մեծ Սևանը բնականվիճակում զբաղեցնում էր 1032.4 քառ կմ մակերես, ծավալը կազմում էր 38.95 մլրդ. խոր մ, առավելագույն խորությունը 58.7 մ էր, իսկ միջինը` 37.7 մ։ Փոքր Սևանի մակերեսըկազմում էր 383.6 քառ կմ, ծավալը` 19.52 մլրդ. խոր մ, առավելագույն խորությունը 98.7 մ,իսկ միջին խորությունը` 50.9 մ։

2017 թվականի մարտի 20-ի դրությամբ Սևանա լճի մակարդակըկազմում է 1900.51 մ։ Լճի մակերեսը կազմում է 1278.6 քառ կմ, որից Մեծ Սևանը՝ 940.0 քառ կմ, Փոքրը՝ 338.6 քառ կմ, իսկ լճի ծավալը 38.19 խոր կմ, որից՝ 24.10 խոր կմ Մեծ Սևանի ծավալն է, իսկ 14.09 խոր կմ Փոքր Սևանինը։

Սևանա լիճը շրջապատող լեռներն են՝ Գեղամա (Աժդահակ, 3597 մ), Վարդենիսի (Վարդենիս, 3522 մ), Արևելյան Սևանի (3441 մ), Սևանի (Սատանախաչ, 3319 մ) և Արեգունու (Քաշաթաղ, 2740 մ)։ Լեռնաշղթաների օղակը եզրափակում է Փամբակի վերջին ճյուղավորությունը։ Դրա և Գեղամա լեռների միջև ընկած է Հրազդանի գետահովիտը։ Միայն Գեղամա լեռներն են, որ ունեն հրաբխային ծագում. մյուսները մտնում են Փոքր Կովկաս լեռնային համակարգի մեջ։

Լիճը շրջապատող լեռներում ուրվագծվում են հանգած հրաբուխների կոնաձև զանգվածները, որոնց խառնարաններից շատերը լցվել են ջրով և դարձել բարձրալեռնային լճակներ։ Հայտնի է Ակնա լիճը, որը գտնվում է Գեղամա լեռների հրաբխային կոներից մեկի խառնարանում՝ ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա։

Լեռնաշղթաների միջև գտնվում է Սևանի եռանկյունաձև գոգավորությունը։ Այն ունի մի քանի փոքր հովիտներ, որոնցից տարածքով ամենախոշորը Մասրիկի դաշտն է։ Սևանա լճի ափին գտնվող քաղաքներից Գավառը, որը նաև Գեղարքունիքի մարզկենտրոնն է, նույնպես գտնվում է այդպիսի գոգավորության տարածքում՝ Գավառագետի ափին։

Սևանի ավազանի ցածրադիր մասերում տիրապետում են սևահողերը, իսկ բարձրադիր, շրջաններում՝ լեռնամարգագետնային հողերը։

Տնտեսություն

Սևանա լճի ավազանում, որն ամբողջությամբ ամփոփված է Հայաստանի Գեղարքունիքի մարզի մեջ, բնակվում է 232 300 մարդ կամ Հայաստանի բնակչության 7,73 %-ը (2015 թվական)։ Նրանցից 70 հազարը բնակվում է 5 քաղաքներում, իսկ մնացածները՝ գյուղական բնակավայրերում։ Սևանա լճի ափին գտնվող քաղաքներն են՝

  • Գավառ – 19 900 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 31 300
  • Սևան – 19 200 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 20 800
  • Վարդենիս – 12 600 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 25 400
  • Մարտունի – 12 500 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 77 100
  • Ճամբարակ – 5 800 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 7 700

Արդյունաբերություն

Սևանա լիճը Հարավային Կովկասի ամենամեծ ջրային ավազանն է։ Այն ունի էներգետիկ հսկայական ռեսուրսներ, որոնց շահագործման համար միջոցառումներ են արվել 20-րդ դարի առաջին քառորդից հետո։

Սևան-Հրազդան կասկադի էլեկտրակայաններ

1930 թվականին սկսել է կառուցվել Սևան-Հրազդան կասկադը, որն ունի 7 առանձին հիդրոէլեկտրակայաններ։ Կառուցման ընթացքը տևել է ավելի քան 3 տասնամյակ (1930–1965) և ընդհատվել էր Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–1945)։ Ընդհանուր հզորությունը կազմում է 565 ՄՎ, որով զիջում է հայաստանյան երկու էլեկտրակայանների՝ Հրազդանի ՋԷԿ-ին (1100 ՄՎտ) և Մեծամորի ԱԷԿ-ին (800 ՄՎտ)։

Սևանա լճի շրջակայքում արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Սևան ու Գավառ քաղաքներում գործում են մի քանի փոքր ձեռնարկություններ, որոնց արտանետումները մեծ վնաս չեն հասցնում լճի պահպանությանը։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։ Լճի արևելյան ափով գործում է Երևան-Սոթք երկաթուղին։

Նավապետ Երվանդ Գասպարյանի ղեկավարությամբ, ով Հայկական ԽՍՀ էր ժամանել Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով 1921 թվականին, Սևանա լճի ափերին կառուցվել են նավարկության համար մի քանի հարմարավետ ինժեներական սարքավորումներ, այդ թվում՝ մի քանի նավամատույցներ։ Նավագնացությունը կազմակերպվել էր փոքր մոտորանավակների օգնությամբ՝ բեռնափոխադրման և ուղևորափոխադրմնա նպատակներով։ Դրանք ձեռք էին բերվել Բաթումից ու Կասպից ծովից։ Աստիճանաբար կարիք է զգացվում ջրային տրանսպորտի ավելի մեծ փոխադրողների. 1230 տոննա տարողությամբ շոգենավը կառուցվում է 1934 թվականին՝ հայկական մեքենաշինական գործարանում։ 1935 թվականին նավը, որը կրում էր «Միկոյան» անունը, սկսում է շահագործման ենթարկվել՝ մինչև լճի մակարդակի իջեցումը։

Մոտորանավակների համար նախատեսված փոքր կառամատույց Սևանի թերակղզում։

2012 թվականի հուլիսի 26-ին Սևանա լճի հատակին՝ 16 մետր խորության վրա, հայտնաբերվում են 18 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ։ Նավի փոքրիկ կտորն ու ձկնորսական ցանցն այժմ ուսումնասիրման փուլում են[17]։

Արդյունաբերության գերակա ճյուղերի հեռանկարային զարգացման ուղղություններ

Հայաստանի Գեղարքունիքի մարզը՝ հանդիսանալով հանրապետության խոշորագույն սահմանամերձ մարզերից մեկը, կարևորվում է որպես քաղցրահամ ջրերի ռազմավարական ավազան, իսկ իր հանքահումքային ռեսուրսներով ունի խոշոր պոտենցիալ ոսկու, պլատինաբեր քրոմիտների և երկաթահանքերի, ինչպես նաև սնդիկի, ասբեստի, գորշ ածուխների, այրվող թերթաքարերի և տորֆերի և այլ շինանյութերի և կապակցող նյութերի հանքավայրերի տեսակետից։

Գոյություն ունեցող օգտակար հանածոների հանքավայրային հենքը մի կողմից,իսկ մյուս կողմից մարզի ռազմավարական դիրքը և նշանակությունը, ստեղծում ենբարենպաստ պայմաններ տնտեսական, արդյունաբերական և այլ կապերիամրապնդման համար՝ դեպի հարավ Վայքի և Սյունիքի մարզերի, իսկ դեպի արևելք՝ Արցախի հետ։ Այդ տեսանկյունից սկզբունքային նշանակություն ունի ներկայումս կառուցված մի կողմից Մարտունի – Եղեգնաձոր(Սելիմի լեռնանցքով), և մյուս կողմից նախագծվող՝ Վարդենիս-Մարտակերտավտոմայրուղիների կառուցումը։

Գեղարքունիքի մարզի հարավ-արևելյան շրջանը (Վարդենիս) ունիհանքահումքային խոշոր պոտենցիալ հանձինս հանրապետության ոսկուարդյունաբերական առաջնեկը՝ ներկայումս շահագործվող Հայաստանի Սոթքիխոշորագույն հանքավայրը։ Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների նմանատիպհանքավայրերը հետախուզված և նախապատրաստված են շահագործման Վայոց ձորիմարզում (Ազատեկ, Գլաձոր, Կաքավասար) և Լեռնային Ղարաբաղի Մարտակերտիշրջանում (ԴրմբոնՄայմեխ հանքային դաշտ), հիշյալ մայրուղիները հնարավորությունկտան հեռանկարում հանքային հումքի օգտագործման ոլորտում գործարար կապերիստեղծման համար։ Ելնելով վերոհիշյալ ԵղեգնաձորՄարտունիՎարդենիսՄարտակերտ հանքահումքային հեռանկարային հանգույցի ստեղծմանանհրաժեշտությունից, ինչպես նաև մարզի սեյսմատեկտոնական ևինժեներաերկրաբանական պայմաններից՝ նոր քաղաքային համայնքների ձևավորմանհամար (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի») նախատեսված է Վարդենիս – Մարտակերտ ավտոմայրուղուն կից տարածքը։ Միաժամանակ կարևոր է նշել, որցանկացած տնտեսական գործունեություն պետք է իրականացվի «Սևանի մասին» ՀՀօրենքով ամրագրված պահանջներին համապատասխան։ Ինչ վերաբերում էԳեղարքունիքի մարզի հյուսիսային տարածաշրջաններին, ապա անհրաժեշտ էօգտակար հանածոների ռացիոնալ օգտագործումը համատեղել Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզերի այն տարածաշրջանների օգտակար հանածոների հետ, որոնքսահմանակցում են Սևան – ՄեղրաձորՖիոլետովոԴիլիջանԻջևան մայրուղուն։ Այդտեսակետից առաջարկվում է միջմարզային հեռանկարային ծրագրի մշակում, ինչըկնպաստի հիշյալ տարածաշրջանների ոսկի – բազմամետաղային հանքավայրերիլիարժեք ուսումնասիրմանը և արդյունավետ ու ռացիոնալ օգտագործմանը։

Որպես առաջնահերթ խնդիր, որը հիմնավորված է երկրաբանական նորագույնուսումնասիրություններով, հանդիսանում է այդ տարածաշրջանների ոսկեբեր ևպլատինաբեր երկաթի հանքավայրերի համատեղ օգտագործման նպատակայինծրագիրը։ Ծրագրում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզի Գետիկ գետի ավազանիԳետիկ (Դպրաբակ), Հայրիջուր և Թթուջուր, Տավուշի մարզի՝ Հաղարծինի, Լոռումարզի՝ Բազումի և Կոտայքի մարզի՝ Հրազդանի և Աղավնաձորի (Մարմարիկ գետիավազանի) երկաթի հանքավայրերը և դրանց հումքային հենքի հիման վրա կստեղծվինախատեսվող մետալուգիայի բազային համալիրը։ Հաշվի առնելով գոյություն ունեցողենթակառուցվածքները (երկաթգծի, ավտոճանապարհների և այլ կոմունիկացիաներիառկայությունը), նշված համալիրը նպատակահարմար է նախագծել ջրհավաքավազանից դուրս, օր.՝ Աղստև գետի աջ ափին։ Սևանա լճի ջրհավաք ավազանիցհյուսիս ընկած տարածքներում սև և ազնիվ մետաղների արտադրությանը զարգացնելունպատակով՝ սկզբունքային նշանակություն ունեն Սևանի արևելյան ափում մեծտարածում ունեցող պլատինաբեր քրոմիտային ֆորմացիայի հանքավայրերը (Շորժայի,Ջիլ – Խաչի, Բաբաջանի, Դարանակի և այլ խմբերի քրոմիտի հանքավայրերը)։

Նորագույն հետազոտությունները ապացուցել են քրոմիտային հանքաքարերիպլատինաբերությունը և ոսկեբերությունը։ Պետք է նշել, որ այդ տեղամասի մերձավորտարածքներում հայտնի են սնդիկի (Սևջուր - Կապուտան և Վերին ՇորժաՃամբարակ) և ասբեստի (Փամբակ - Սևջուր) զգալի կուտակումներ, որոնք նախանշումեն նաև ազնիվ մետաղների առկայության մասին։ Անդրադառնալով Սևանի ավազանիտարածքում զգալի տարածում ունեցող գորշ ածուխների, այրվող թերթաքարերի ևտորֆերի զգալի պաշարներին, պետք է նշել, որ դրանք կարող են օգտագործվել ոչմիայն որպես կենցաղային վառելիք, այլև որպես ազնիվ մետաղների կորզմանբարձրորակ հումք։ Մանրակրկիտ երկրաբանական, երկրաֆիզիկականհետազոտությունները ցույց են տվել, որ հրաբխային զանգվածի հիմքում Սևանիտարածքով տեղադրված են ջրամերժ կավային առաջացումներ, որոնք չի բացառվում,որ նույնպես մետաղաբեր են և ունեն մեծ հեռանկարներ։ Սևանի ավազանում մեծտարածում ունեն բազալտները, անդեզիտա-բազալտները, տուֆերը, կրաքարերը ևտրավերտինները, մարմարները, հրաբխային խարամները, պեոլիտները, որոնք կարողեն ծառայել և որպես շինանյութ և որպես բազմանպատակային նշանակության հումք։

Լայն տարածում ունեն նաև կիսաթանկարժեք քարերը։ Սևանա լճի ավազանի վերընշված հանքահումքային ռեսուրսների գնահատականը՝ համադրելով Սևանա լճիէկոլոգիական սուր հիմնախնդիրների հետ, որը պարտադրում է տնտեսականզարգացման բոլոր բնագավառներում էկոլոգիապես մաքուր նորագույնտեխնոլոգիաների կիրառում, առաջնահերթ խնդիր է դառնում Սևանա լճի ավազանիօգտակար հանածոների արդյունավետ և համալիր օգտագործման պետական ծրագրիմշակումը՝ սև, գունավոր, ազնիվ և հազվագյուտ մետաղների արդյունաբերականկենտրոնների ստեղծումով, որոնք պետք է կազմավորվեն Հայաստանի օրենսդրությանպահանջներին համապատասխան։ Վերը նշված ուսումնասիրությունը պետք է ընդգրկիերկրաբանական խնդիրների լայն շրջանակ՝ ներդրումային և վարկային ճկունքաղաքականության վարումով։ Անհրաժեշտ է նաև բնապահպանական խնդիրներիլայն շրջանակի կիրառում՝ հանքային ռեսուրսների օգտագործման որոշակիսահմանափակումով (անհրաժեշտության դեպքում բաց հանքերի պարտադիրռեկուլտիվացման պայմանով)։

Գյուղատնտեսություն

Սևանա լճի ավազանը ձևավորում է Հայաստանի ամենախոշոր՝ Գեղարքունիքի մարզը։ Այն զբաղեցնում է 5348 կմ2 տարածք կամ Հայաստանի տարածքի 18 տոկոսը։ Այստեղ ապրող բնակչության մեծամասնությունը՝ մոտ 160 000 մարդ, բնակվում է 87 գյուղական բնակավայրերում։ Ամենացածր վայրը մարզում Գետիկի կիրճն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1325 մ բարձրության վրա, իսկ ամենաբարձրը՝ Աժդահակ լեռը (3598 մ)։ Լճի ավազանի բարձրությունը մոտ 2000 մ է։ Այս լեռնային պայմաններում լինում են երկարատև ու խստաշունչ ձմեռներ ու զով ամառներ։ Այս պայմաններում զարգանում են ցրտադիմացկուն բույսերի երկրագործությունը, իսկ ալպիական մարգագետինները լավ պայմաններ են ստեղծում անասնապահության զարգացման համար[18]։

Սննդի արդյունաբերության խոշոր կենտրոն Մարտունի քաղաքը. նրա շրջակա գյուղերում ապրում է շուրջ 80 հազար բնակիչ

Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում կազմակերպվում է գյուղացիական տնտեսությունների միջոցով։ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզում գործում են 63500 գյուղացիական տնտեսություններ։ Գյուղատնտեսական առևտրային կազմակերպությունների թիվը մարզում կազմում է 13, գյուղարտադրանքի շուկաների թիվը՝ 4։ Գյուղատնտեսության ՀՆԱ-ն 2007 թվականին այն կազմում էր 90.0 մլրդ դրամ, 2009 թվականին՝ 94.6 մլրդ դրամ, իսկ 2010 թվականին այն հասավ 125.7 մլրդ դրամի, որից բուսաբուծության համախառն արտադրանքը կազմում է շուրջ 85 մլրդ դրամ, իսկ անասնապահությանը՝ 40.2 մլրդ դրամ։ 2010 թվականին Սևանի ավազանն արտադրել է Հայաստանի գյուղատնտեսական համախառն արտադրանքի 19.7%-ը[19]։

Սևանա լճի քաղցրահամ ջուրը նպաստավոր պայմաններ է ստեղծում ձկան բազմացման համար։ Տարածաշրջանում լայն տարածում է գտել անասնաբուծությունը, մեղվաբուծությունը, ձկնարդյունաբերությունը, կարտոֆիլի մշակությունը և բուսաբուծությունը։ 2015 թվականին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել էր, որ Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ են գրանցվել, խոշոր եղջերավոր կենդանիների անասնագլխաքանակն ավելացել է մոտ 4, 6 տոկոսով, ինչի շնորհիվ ավելացել են նաև կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները

  • Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության և ագրոպարենային համակարգի հեռանկարային

զարգացման հնարավորություններըԸնդհանուր տեղեկություններ. Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությունըմասնագիտացված է մսա - կաթնայինտավարաբուծության ևկարտոֆիլագործության ուղղություններով։Գյուղատնտեսական հողատեսքերըկազմում են մարզի տարածքի 62.2 %-ը։

Գյուղատնտեսական նշանակության հողերի61.3 %-ը բնական կերային հանդակներնեն, իսկ մնացածը՝ հիմնականումվարելահողեր են։ Ապրանքայինարտադրանքի մեջ մարզի տեսակարարկշիռը կազմում է 13 %, որում անասնաբուծական արտադրանքին ընկնում էմոտավորապես կեսը։

Մարզում կան նախադրյալներ զարգացնելու գյուղատնտեսական արտադրությանավանդական ճյուղերը՝ տավարաբուծությունը, կարտոֆիլագործությունը,ոչխարաբուծությունը, հացահատիկային տնտեսությունը, ծխախոտագործությունը ևձկնաբուծությունը։

Հողային հաշվեկշռի և Հայաստանի վիճակագրական կոմիտեյի տվյալներիհամեմատությունը ցույց է տալիս, որ 2003 թվականի համեմատությամբ նվազել ենվարելահողերի (85382.1 հա-ից հասնելով 75788.05 հա), բազմամյա տնկարկների(1061.0 հա-ից հասնելով 840 հա), ավելացել են խոտհարքների տարածքները (33982հա-ից հասնելով 82938.96 հա-ի)։ Մարզի հողային ծածկույթի գերակշռող մասըլեռնային սևահողերն են, որոնց որակական հատկանիշները, ըստ վերջինհողակադաստրային հետազոտությունների բավականին նվազել են։ Հողերի որակականանկման պատճառը հիմնականում հողերի մշակության ագրոտեխնիկական տարրականպահանջների և մելիորատիվ միջոցառումների կիրառման անբավարար վիճակն է։Այսպես, եթե մարզի համայնքներում 1984–1988 թ. թ. աշնանացան հացահատիկի միջինբերքատվությունը 21.1 ց/հա էր, գարնանացան հացահատիկինը՝ 19.8, կարտոֆիլինը՝176.4, բանջարեղենինը՝ 294.0, միամյա խոտինը՝ 29.1 և բազմամյա խոտինը՝ 28.6 ց/հա,ապա վերջին տարիներին դրանք համապատասխանաբար կազմել են 16.8 ց/հա, 14.3,134.7, 218.2, 26.0 և 24.9 ց/հա։Մարզի գյուղատնտեսական հողատեսքերի արժեքն ըստ հողակադաստրայինգնահատման տվյալների կազմում է հանրապետության համանուն գնահատականի10.6 % -ը, որը հիմնավոր գործոն է գյուղատնտեսական արտադրության զարգացմանհամար։

Մարզի ոռոգման համակարգը. Մարզի ցածրադիր գոտու բոլոր համայնքները,մասնավորապես տնամերձի ֆոնդը ջրովի են։ Ոռոգման նպատակներով մարզումօգտագործվում է մոտ 57-60 մլն մ3 ջուր, որի գրեթե կեսը վերցվում է համայնքներիտարածքներում եղած փոքր ծավալների ջրամբարներից։ Մարզի տարածքում ոռոգումնիրականացվում է նաև Ծակքար, Գավառագետ, Գետիկ և այլ գետակների վրակառուցված մղիչ կայանքների միջոցով։ Այժմ կազմալուծվել է մարզի ոռոգմանհամակարգի մեծ մասը։ Հատկապես Վարդենիսի տարածաշրջանում չեն գործումոռոգման անձրևացման կայանքները (Մասրիկի հարթություն), միջտնտեսային ևներտնտեսային համակարգերը, որի հետևանքով Հայաստանի Կառավարության 1999 թ.որոշմամբ ժամանակավոր անջրդի հողերի կարգին դասվեց շուրջ 22.0 հազար հեկտարբարձրորակ ջրովի հողատարածք։ Ոռոգման նոր ցանցի խիստ անհրաժեշտություն կաՍևանի տարածաշրջանի Գեղամավան, Դդմաշեն, Վարսեր, Ծովագյուղ համայնքներում։Տարածքների ոռոգումը ապահովելու նպատակով ՙՀազարամյակիմարտահրավերներ հիմնադրամի՝ 2007–2009 թվականների ծրագրով իրականցվում եննախկին ոռոգման համակարգի վերականգնմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Բուսաբուծական ճյուղի զարգացման հիմնախնդիրները. Գեղարքունիքի մարզիգյուղացիական և ֆերմերային տնտեսություններ զբաղվում են հացահատիկային,կերային, բանջարանոցային, կարտոֆիլի և այլ գյուղատնտեսական կուլտուրաներիմշակությամբ։ Մարզի տարածաշրջանների սեփականաշնորհված վարելահողերիբաշխվածությունը և հողաբաժինների քանակն ըստ գյուղացիական տնտեսություններիտարբեր է։ Այսպես, Վարդենիսի տարածաշրջանում միջինը կազմում է 2.88 հա,Գավառում՝ 0.75 հա, իսկ մարզի միջինը՝ 1.18 հա։Տարածաշրջաններում տարբեր են նաև ցանքատարածություններիկառուցվածքը։ Սևանի տարածաշրջանում ցանքատարածությունները զբաղեցնում ենվարելահողերի 78 տոկոսը և շուրջ 80 տոկոսը հացահատիկային մշակաբույսեր են, իսկՃամբարակի տարածաշրջանում այդ ցուցանիշները կազմում են 30.5 և 63.0 տոկոս։

Վարելահողերի օգտագործման ցուցանիշը Վարդենիսի տարածաշրջանի համար՝ 48տոկոս է, իսկ Գավառի տարածաշրջանը՝ 74.0 տոկոս։

Համեմատաբար լավ պայմաններում են Ճամբարակի և Վարդենիսիտարածաշրջանները։ Ճամբարակի տարածաշրջանում բնակչության 1 շնչին 4.2 անգամավելի գյուղատնտեսական հողատեսք և 3.4 անգամ վարելահող է բաժին ընկնում, քանՍևանի տարածաշրջանում, Վարդենիսի տարածաշրջանը 1 շնչին բաժին ընկնողգյուղատնտեսական հողատեսքերով (հիմնականում վարելահողերի քանակով) 3.5-4.0անգամ գերազանցում է մյուս տարածաշրջանների ցուցանիշները։

Մարզի ցանքատարածությունների կառուցվածքում 1987 թ. համեմատությամբպակասել են կերային և տեխնիկական մշակաբույսերի ցանքերը՝ 2006 թ. կրճատվել է11.4 անգամ, որի փոխարեն ավելացել է հացահատիկի (41130 հա, որը կազմում է մարզիընդհանուր ցանքատարածությունների 58.5%), կարտոֆիլի (15582 հա, 21,7%),բանջարեղենի (2068 հա, 2,9%), կերային մշակաբույսերի (12126 հա, 16.9%) համար։Մարզի բուսաբուծական ճյուղի առաջընթացն ապահովելու համարանհրաժեշտ կլինի գյուղատնտեսական տարբեր գոտիների հողօգտագործմանառաջավոր մեթոդների կիրառում՝ գյուղատնտեսական կուլտուրաների առատ բերքիապահովումով, հանքային պարարտանյութերի առավել սահմանափակ օգտագործմամբ՝նպաստելով օրգանական մթերքի արտադրությանը։Մարզի անասնաբուծության զարգացման հիմնախնդիրներըԳեղարքունիքի մարզի անասնաբուծության հիմնական ուղղվածությունըկաթնամթերքների արտադրությունն է։ Մարզի անասնագլխաքանակի տեսակարարկշիռը հանրապետությունում կազմում է 15-19 %։ Մարզի 5 տարածաշրջաններումգործում են կաթի ընդունման 35 կետեր։ Մի շարք մասնագիտացվածպանրագործարաններում արտադրվում է բարձրորակ պանրի տեսակներ։ Մարզումառկա են թվով 24 անասնապահական ֆերմերային տնտեսություններ։

Մարզի գյուղացիական տնտեսություններում անասնագլխաքանակիբաշխվածությունը տարբեր է, ինչը բացատրվում է տարածաշրջանների կերայինռեսուրսների ապահովվածության տարբերությամբ։ Մարզի տարածաշրջաններումանասնագլխաքանակի հաշվով մեծ տեսակարար կշիռ ունի Մարտունուտարածաշրջանը, որտեղ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմում էմարզի ԽԵԱ-ի 38.6, ոչխարների՝ 33.8, թռչունների՝ 37.4 % և այլն։ Այս ուղղությամբհամեմատաբար ցածր ցուցանիշներ ունի Ճամբարակի տարածաշրջանը, որտեղ այնհամապատասխանաբար կազմում է 9.6, 9.8 և 6.0 %: Ընդհանուր առմամբ մարզիգյուղացիական տնտեսությունները թե հողաբաժինների չափերով (1.37 հա) և թեանասնատեսակների գլխաքանակով մոտ են հանրապետության միջին ցուցանիշներին։

Տեսարժան վայրեր

Սևանա լճի ավազանը Հայկական լեռնաշխարհում մարդու բնակեցման հնագույն օջախներից մեկն է։ Այստեղ գտնվում են կիկլոպյան ամրոցներ, Լճաշենում հնագիտական պեղումների ժամանակ բացահայտվել են գերեզմանադաշտեր ու գետնափոր բնակավայրեր։ Վանի թագավորության շրջանում (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) այստեղ կառուցվել են ամրություններ ու բնակավայրեր։

Հայրավանք
  • Սևանավանք։ Մեծ Հայքի թագավորությունում Քրիստոնեության ընդունման առաջին իսկ դարում Սևանա կղզում կառուցվում է առաջին քրիստոնեական կառույցը՝ Սևանավանքը։ Այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305 թվականին, իսկ 874 թվականին երկու եկեղեցիները կառուցել է Վասակ Գաբուռ Սյունու կինը՝ իշխանուհի Մարիամ Բագրատունին, ով հայոց թագավոր Աշոտ Ա Մեծի (885-890) ու Կատրանիդե թագուհու դուստրն էր։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ Եկեղեցին կանգուն է մինչ այժմ. վերանորոգվել է 1956-57 թվականներին։
  • Հայրավանք։ Գավառ քաղաքից ոչ հեռու գտնվող Հայրավանք գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին նույնպես կառուցվել է 4-րդ դարում՝ բազալտից ու սրբատաշ տուֆից։ 1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին։ Հայրավանքի պարսպապատ բակում կան տապանաքարեր ու խաչքարեր, որոնք թվագրվում են 16-րդ դարին։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ Խորհրդային իշխանության տարիներին, ինչպես և մյուս եկեղեցիները, մատվել է անուշադրության։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։
Կոթավանք
  • Կոթավանք։ Մարտունի քաղաքին մոտ գտնվող Ներքին Գետաշեն գյուղում գտնվող Կոթավանքը կառուցել է Սյունիքի իշխան Վասակ Գաբուռի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան Բ-ն, 851–901 թվականներին։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ՝ մեծադիր, մշակված քարերով։ Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ։ Եկեղեցու հարավարևելյան ավանդատան մուտքում, բարավորի փոխարեն, ներսից դրված է 9-րդ դարի առաջին կեսի մի խաչքար, որը նվիրված է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հիշատակին։ Վերանորոգվել է 2010-ականների սկզբին։
  • Մաքենյաց վանք։ Վարդենիս քաղաքից ոչ հեռու՝ Մաքենիս գյուղի եզրին գտնվող Մաքենյաց վանքը հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից։ Այստեղ Սողոմոն Մաքենացին 701 թվականին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը և նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը («Վարք սրբոց» և Հայսմավուրք)։ 8-9-րդ դարերում Մաքենյանց վանքի դպրոցում ուսանել են Ստեփանոս Սյունեցին, Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղվարդեցին։ 9-րդ դարի վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը Մաքենյանց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն կից կառուցել է սուրբ Աստվածածին եկեղեցին, վանքը շրջապատել բարձր պարիսպով։ 1170 թվականին Ներսես Շնորհալին այստեղից վերցրել է եկեղեցական կանոնակարգը՝ հայկական մյուս վանքերում կիրառելու համար։
  • Վանեվանի վանք։ Հիմնադրվել է վաղ միջնադարում՝ ժամանակակից Արծվանիստ գյուղին կից։ Համալիրի գլխավոր՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ կառուցվել է 903 թվականին հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ 914 թվականին այստեղ է թաղվել իրենց եղբայրը՝ հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։ Վանքային համալրը նորից սկսում է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին, 1871-80 թվականներին վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից։

Զբոսաշրջություն

Հանգստյան գոտի Սևանում

Սևանա լիճը միակն է Հայաստանում, որ ունի լողափնյա հանգստավայրեր[20]։ Դրանք հանրահայտ են ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար[21]։ Սևանի լողափներին կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ ու հանգստյան տներ՝ ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ անկախության շրջանում[20]։ Առավել հայտնի է հյուսիսային ափը, որը ձգվում է 2.5 կմ՝ Սևանա թերակղզու շրջակայքում։ Լճի ջուրը հարմար է լողալու, ամառային ջերմաստիճանը՝ արևային լոգանքներ ընդունելու համար։ Կազմակերպվում են ակտիվ հանգստի զանազան միջոցառումներ՝ այդ թվում լեռնագնացություն։2011 թվականին Սևան ազգային պարկը հայտարարվեց հանգստի գոտի։ Բացվեցին հանրային լողափեր, որոնք ընդունեցին ավելի քան 100 000 մարդու։ Դրանք ունեն ազատ ավտոկայանատեղիներ, զուգարաններ, բուժկետեր։ Շրջակայքում են նաև փրկարար լողորդներն ու այլ հանրօգուտ ծառայությունների ներկայացուցիչներ[22]։ 2014 թվականին հանրային լողափների թիվը 2-ից հասավ 11-ի, որտեղ հանգստացան 200 000 մարդիկ[23]։

Ռեկրեացիոն ռեսուրսները, յուրացման միտումներ. ռեկրեացիոն համակարգի ձևավորման անհրաժեշտություն

Սևանա լճի ջրհավաք ավազանը հարուստ է ռեկրեացիոն ռեսուրսներով (հանքային ջրեր, կլիմայաբուժության պայմաններ, ձմեռային սպորտի, հանգստի և տուրիզմի կազմակերպման հնարավորություններ), որոնք կարող են խթանել տնտեսական զարգացումը, ստեղծել բնակչության հանգստի և բուժման օպտիմալ միջավայր և նպաստել տարաբնակեցման համակարգի անհավասարակշռության աստիճանական վերացմանը, ինչպես նաև Հայաստան – Արցախ տարածքային և տնտեսական կապերի ամրապնդմանը։Ռեկրեացիոն ճյուղի զարգացման համապարփակ ծրագրի բացակայությունը արգելք էհանդիսացել Սևանի ավազանի ռեկրեացիոն լանդշաֆտների և ռեսուրսների ռացիոնալօգտագործմանը։ Սևան քաղաքի տրանսպորտային բարենպաստ մատչելիությունը պատճառ էդարձել Սևանա լճի հյուսիս-արևմտյան և հյուսիսային ափերի ինտենսիվ յուրացմանը` տարբերկազմակերպություններին պատկանող ռեկրեացիոն օբյեկտների կառուցումով։ Չկազմակերպվածհանգստացողների թիվը հասնում է 30-40 հազար մարդու` առաջացնելով ջրիբակտերիոլոգիական աղտոտվածություն (ըստ կուրորտաբանության և ֆիզիկական բուժմանԳՀՀ-ի տվյալներրի)։

«Բանուկ» տեղերում կառուցապատելու շարունակվող միտումը բերել է այն բանին, որ կառուցապատվել են անհարմար տեղամասեր, այդ թվում`

  • կլիմայական անբարենպաստ պայմաններով տեղամասերը, որտեղ քամու տարեկան

միջին արագությունները գերազանցում են 6 մ/վրկ (լճի հյուսիսային ափը` սկսած տուրիստականբազայից մինչև ֆիզիկայի ինստիտուտի մանկական ճամբարը),

  • Սևանա լճի բարձրացման հեռանկարային մակարդակի (ջրածածկվող և ողողվող

տարածքներ) շինարարության համար արգելվող շերտը։Ազգային պարկի տարածքում 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառվել է շուրջ 1690միավոր ինքնակամ կառուցված (կամ տեղադրված) շենք, շինություններ։ Ավտոմայրուղու,երկաթգծի, գազամուղի սանիտարապաշտպանիչ շերտում են գտնվում Սևան քաղաքից մինչև«Ծիծեռնակ» տուրիստական բազան ափամերձ շերտում կառուցված ռեկրեացիոն օբյեկտները։

Էքստենսիվ կառուցապատվել են Սևանա լճի արևմտյան, հարավային և արևելյան ափերը(Մարտունու և Վարդենիսի, Զոդի, Արտանիշի հանգստյան տները և այլ մանր օբյեկտներ)։

Արդյունքում ձևավորվել է քաղաքաշինական, տարածական - հատակագծային միասնականլուծումներից զուրկ անկանոն կառուցապատում։ Այդ տեսանկյունից հրատապ է դարձելԳեղարքունիքի ռեկրեացիոն մարզային համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, հաշվիառնելով, որ մարզի սահմանները հիմնականում համընկնում են Սևանա լճին հարող ջրհավաքավազանի տարածքի սահմաններին (ավելանում է նաև Գետիկ գետի հովիտը իր ջրբաժանի 46.0հազ. հա տարածքով), ինչը պայմանավորված է նաև լճի էկոլոգիական հիմնախնդիրներիգերակայութամբ, «Սևան» ազգային պարկի առկայությամբ։Մարզային ռեկրեացիոն համակարգի կարևոր տարածքային միավորի` ռեկրեացիոն գոտուձևավորման համար, Սևանա լճի ջրհավաք ավազանի ռեկրեացիոն պոտենցիալհնարավորությունները նախագծով գնահատվել են ավելի մանրամասն, տարբերակված`յուրաքանչյուր ճյուղի զարգացման համար ակտիվ և սահմանափակող բնական ևհատակագծային գործոնների համադրումով։

Կլիմայաբուժության պայմաններ

Սևանի ափերի կլիման յուրահատուկ է։Լեռնաշղթաներով շրջափակված լինելու պատճառով, համեմատաբար քիչ տեղումներ են լինում։

Սևանի կլիման չափավոր չոր կլիմաների կարգին է պատկանում։ Արեգակի ճառագայթմանտևողությամբ (2500-2800 ժամ/տարեկան) Սևանը գերազանցում է բոլոր հայտնիառողջարանային վայրերին և նույնիսկ Եվրոպական հռչակավոր արևաբուժականառողջարաններին։Սևանի ավազանի տարբեր հատվածների կլիմայաբուժության պայմանները գնահատվել են՝օգտագործելով «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ԳՀԻ կլիմայաբուժությանպայմանների համալիր վերլուծության առաջավոր մեթոդները։ Այդ մեթոդով տրվում է մարդուջերմային զգացողության գնահատականը՝ էկվիվալենտ-էֆեկտիվ (ԷԷՋ) և ռադիացիոնէկվիվալենտ - էֆեկտիվ (ՌԷԷՋ) ջերմաստիճանների որոշումով (էկվիվալենտ - էֆեկտիվջերմաստիճանը՝ օդի ջերմաստիճանի, խոնավաթյուն և քամու համատեղ ազդեցության դեպքումմարդու ջերմային զգացողության գնահատականն է)։

Սևանի հյուսիս – արևմտյան, հյուսիսային, հյուսիս - արևելյան ափերում (Շորժայից մինչև«Ինտուրիստ մոթել») և հարավ – արևելյան ափում (Ծովակից մինչև Արեգունի գյուղը)սահմանափակող գործոն է համարվում քամու արագությունը (> 5 մ/վրկ)։ Ուժեղ քամիներիպատճառով այդ ափերում արևաբուժության օրերի թիվը տատանվում է ամռան ամիսներին 5-8%: Մյուս ափերում, որտեղ քամու արագությունը տատանվում է 2,74,5 մ/վրկ,կլիմայաբուժության պայմանները բարենպաստ են (օդաբուժության համար բարենպաստ օրերիթիվը ամռան ամիսներին տատանվում է 2,0-25,0%, առավելագույնի հասնելով հարավային 29ափում)։ Ավելի բարենպաստ են արևաբուժության պայմանները, որոնք տատանվում են 15,0-18,0%-ից մինչև 43,0-64,0 %, առավելագույնի հասնելով հարավային ափում։Բալնեոլոգիական բուժման համար պիտանի հանքային աղբյուրներով շատ հարուստ էՍևանի ավազանը։ Հանքային ջրերի խոշոր պաշարներ կան Գավառ քաղաքի տարածքում,Գավառագետի կիրճում (Սևանի հանքավայրը)։ Բուժիչ ջրերը նման են Հանքավանի, Եսենտուկիիջրերին և կարող են օգտագործվել բալնեոլոգիայի, ինչպես նաև խմելու - բուժման նպատակով։

Հանքային ջրի աղբյուրներ կան Լիճք, Մարտունի, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Երանոսբնակավայրերի միջև ընկած տարածքում (Լիճքի հանքավայր) և Ծովագյուղից հարավ ընկածտարածքում։

Հանքային ջրերի օգտագործման ակտիվ գործոններն են՝ հանքային ջրի մեծ պաշարները,ռեկրեացիոն շինարարության համար ռեզերվային տարածքների առկայությունը, տարածքիկլիմայաբուժության համար բարենպաստ պայմանները (օդաբուժության համար կոմֆորտայինօրերի թիվը կազմում է 15.0-55.0%):Սևանա լճի ավազանում բուժման կազմակերպման համար ակտիվ գործոն է տորֆի խոշորհանքավայրերի (Գիլիի հանքավայրը, Մարտունու տարածաշրջանի հանքային ցեխերը)առկայությունը, որոնց թերապևտիկ արժեքը Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկությանԳՀԸ-ում և Երևանի Գյուղատնտեսական Ակադեմիայում ապացուցվել է ֆիզիկական-քիմիականև կլինիկական ուսումնասիրությունների միջոցով։ Ամենատարբեր հիվանդությունների(օստեոմիելիտներ, քրոնիկ պոլիարտրիտ, կանացի և մաշկային հիվանդություններ և այլն)բուժման փորձը տորֆային ցեխերի կիրառմամբ հաջողությամբ իրականացվել է Վարդենիսիհիվանդանոցում։

Սևանի ավազանում ձմեռային սպորտի (լեռնադահուկային) կազմակերպման պայմաններըբարենպաստ են։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դահուկային սպորտով զբաղվելուսեզոնի տևողությունը կապված է 10 սմ և ավելի ձյան շերտի առկայության հետ։

Պատմամշակութային ժառանգություն

Տարածաշրջանի զարգացման համար ակտիվ էնդոգեն գործոն է համարվում նաև պատմամշակութային հուշարձանների առկայությունը։ Այդհուշարձանները պատկանում են Սևանի ավազանի պատմության տարբեր փուլերին(հիմնականում հնագույն ժամանակներից մինչև միջնադարի վերջը)։ Պահպանվել են այդժամանակաշրջանի եկեղեցիներ, վանքային համալիրներ, մենաստաններ, միջնադարյանգերեզմանոցներ՝ բազմաթրվ խաչքարերով, կիրառական արվեստի, ժողովրդականճարտարապետության հուշարձաններ։

Մարզի տարածքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը հաստատվել է ՀՀԿառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N80-Ն որոշմամբ, հուշարձաններիտեղադրությունը տրված է` Գիրք 2, գծագիր N 4.7-ում։

Սևանի ավազանի բոլոր բնակավայրերը (հները և վերականգնվածները) հիմանկանումտեղակայված են ռելիեֆային հարմար պայմաններում՝ գետահովիտներում, որոնքառավելագույնն են պատսպարված տարվա տարբեր սեզոններում փչող քամիներից։Մարզի բազմաբնույթ հուշարձանները (եկեղեցիներ, եկեղեցական համալիրներ,գերեզմանոցներ՝ խաչքարերով, հին գյուղատեղիները, ամրոցները, արձանագրությունները ևայլն) ունեն պատմական, ճանաչողական մեծ նշանակություն և հզոր բազա են հանդիսանումզբոսաշրջության զարգացման համար։ Հայաստանի Հանրապետության, մասնավորապես Սևանիավազանի, ճանապարհային ցանցի նպատակամղված կատարելագործումը կնպաստիհուշարձանների ներգրավմանը զբոսաշրջային երթուղիներում (Սևանի շուրջը, Սևան – Արցախ,Սևան – Զանգեզուր, Սևան – Դիլիջան, Սևան – Վանաձոր, Սևան - Երևան և այլ ուղղություններով)։

Բնության հուշարձաններ

Սևանի ավազանը հարուստ է նաև բնությանհուշարձաններով և տեսարժան վայրերով, որոնցից կարելի է նշել`

  1. Վարդենիսի լեռնաշղթայի հրաբխային և խարամային կոները (Աժդահակ, Կարմրասար,

Սպիտակասար լեռնագագաթները),

  1. Լանջաղբյուր, Կարմիր գյուղ, Գեղարքունիք գյուղերի շրջակայքի ժայռային մերկացումները,

Սևանի լեռնաշղթայի լանջերի (Շորժա գյուղի շրջակայքում) օֆիոլիտային ապարներիմերկացումները,

  1. Արտանիշի թերակղզու կրաքարերի մերկացումները,
  2. Սպիտակասար լեռնագագաթի արևելյան մասում օբսիդիանների մերկացումները,
  3. Լճաշեն գյուղի, Գավառ քաղաքի շրջակայքի էլյուվիալ քարացրոնները (չինգիլներ),
  4. Գրիձոր, Արգիճի գետերի կիրճերը,
  5. Մարտունի, Գրիձոր, Գեղարքունիք, Աստղաձոր, Վարդենիս գետերի վերին հոսանքների

տաշտակաձև հովիտները,

  1. Լիճքի, Կարճաղբյուրի, Գրիձորի, Հացառատի, Երանոսի, Գավառի հանքային և խմելու ջրերի

աղբյուրները,

  1. Արեգունի լեռնաշղթայի կաղնու և գիհու նոսր անտառները,
  2. Արեգունու, Սևանի, Փամբակի լեռնաշղթաների անտառային տարբեր մնացուկային ձևերը,
  3. Մասրիկ, Վարդենիս գետերի հովիտների ճահճոտ մարգագետինները և եղեգնուտները,
  4. Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերի քարացրոնները՝ «լուսնային լանդշաֆտ»-ը,
  5. Արգիճի գետի ոլորանները և ճահճոտ հովիտը,Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից

հոսող գետերի կիրճերը՝ անտառային մնացուկային ձևերով։ ՀՀ կառավարության կողմիցհաստատված բնության հուշարձանների ցանկը ներկայացված է ՀԱՎԵԼՎԱԾ N3-ում։

Պետք է հատուկ նշել, որ Սևանա լճի ափամերձ շերտի որոշ հատվածներ հարուստ ենհնագիտական արժեք ներկայացնող դամբարանադաշտերով, որոնք ուսումնասիրության կարիքունեն։

Բնապահպանական խնդիրներ

Սևանա լիճն իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվումէ քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար։Ցավոք, սկսած 30-ական թվականներից Սևանա լճի ջրի ինտենսիվ և ոչ հաշվենկատօգտագործման հետևանքով խախտվել է լճի հավասարակշռությունը՝ առաջ բերելովջրակենսաբանական պրոցեսների և ամբողջ էկոհամակարգի խաթարում, որի շարունակմանդեպքում վտանգվում է Սևանա լճի՝ որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը։Վերջին տասնամյակների ընթացքում Սևանա լճի էկոլոգիական վիճակը խիստվատթարացել է, որի համար հիմք են հանդիսացել հետևյալ պատճառները`1. ջրի մակարդակի իջեցումը,2. թունաքիմիկատների և օրգանական նյութերի հոսքը3. անթրոպոգեն բացասական ազդեցությունը լճի հարուստ կենսաբազմազանությանվրա։

1930–ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում(էներգիայի արտադրություն և ոռոգում) խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը:Լճի ջրի կորուստը բերեց մի շարք բացասական հետևանքների`

  • Մակրոֆիտների կենսազանգվածի և ադապտացիոն ներուժի կրճատում։
  • Լճի կենտրոնական հատվածում հիպոլիմնիոնի վտանգավոր կրճատում, ուր տեղի է

ունենում օրգանական նյութերի հանքայնացում։ Երբ այդ հատվածը լավ զարգացած է,լիարժեք հանքայնացում է տեղի ունենում առանց ջրում լուծված թթվածնիպարունակության կրճատման։

  • Լճի էկոհամակարգի ֆունկցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ և ջրում

նյութի կենսաքիմիական շրջապտույտի խախտում։

  • Լճի ջրի միջին ջերմաստիճանի բարձրացում։

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրԲոլոր վերը նշված գործոնները իրենց ազդեցությունն են ունեցել լճի էտրոֆիկացման(ճահճացման, ծաղկման) գործընթացում։ Լճի ծերացման (ճահճացման) գործընթացումպաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 40 C հաստատուն ջերմաստիճան ունեցողջրային շերտը։ Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին։ Եթե ջրի ծավալը ևխորությունը նվազում է, ապա վերանում է նաև այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետևանքովլիճը սկսում է ճահճանալ։ Մեծ Սևանում շերտը լիովին բացակայում էր, Փոքր Սևանում այնկար աննշան չափով, սակայն ճահճացման երևույթներն արդեն տարածվում են նաև ՓոքրՍևանի վրա. ջուրը կանաչում էր և ծաղկում ջրիմուռներով։Իր հերթին ճահճացման հետևանքով լճի հատակում էականորեն պակասել էր լուծվածթթվածնի քանակը, կրճատվել էր ջրի թափանցիկությունը 13 մ-ից մինչև 3 մ։ Լճում ձկնայինպաշարները կրճատվել էին մոտ 50 անգամ, և հատկապես տուժել էին էնդեմիկ տեսակները։

Սևանա լճի մակարդակի իջեցմանը զուգահեռ, ջրհավաք ավազանում տնտեսությանտարբեր ճյուղերի ինտենսիվացման հետևանքով, զգալիորեն աճեց կենսածին տարրերով,ծանր մետաղներով և թունաքիմիկատներով հարուստ հոսքային ջրերի քանակը, որոնքթափվում են լիճ։ Միջին հաշվով տարեկան լիճ է թափվել 7000 տոննա ազոտ, 400տոննա ֆոսֆոր, մոտ 13 տոննա թունաքիմիկատներ և 135 տոննա ծանր մետաղներ։ Ընդորում` բնակչությունից և արդյունաբերությունից լիճ թափվող ազոտի քանակը կազմել է7%, անասնապահությունից` 24% և բուսաբուծությունից` 40%, այսինքն` ընդհանուրաղտոտվածության գերակշռող մասը գյուղատնտեսական ոլորտինն է, որը կազմում է64%:

Մասնագետները հաշվարկել են, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման միակնախապայմանը լճի ծավալի մեծացումն է և ջրի մակարդակի բարձրացումը մինչև Բալթիկ ծովի մակերևույթի (բ. մ. ծ.) 1903,5 մ նիշը։ Այս նիշին գումարվում է նաև ալիքի առավելագույնբարձրության չափը` 1,5 մ (1903,5 +1,5 =1905,0):

Ջրի մակարդակի մինչև 1903 մ բարձրացման հետևանքով մոտ 3037 հա անտառներկարող են մնալ ջրի տակ։ Եթե լճի հարակից անտառը դառնա լճի հատակը, 5035 խոր մփայտանյութ կմնա ջրի տակ, 1 հեկտարի վրա՝ 68 տոննա։ ՀՀ ԳԱԱ-ի հետազոտություններըպարզել են, որ եթե այդ անտառը մնա ջրի տակ, լիճ կլցվի 259 տոննա ազոտ և 23 տոննաֆոսֆոր, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլև ձկնատեսակների համար։

Ամենից շատ ազոտ են պարունակում ծառերի տերևներն ու ճյուղերը, որոնք մեծ մասամբ չենհանվում լճից։Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման նպատակով նախաձեռնություններըսկսվել են դեռևս 1996-98թթ, երբ Համաշխարհային Բանկի ֆինանսական աջակցությամբմշակվեց «Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիրը,որը հիմնականում ընդգրկեց հիմնախնդիրների լուծման հետևյալ հարցերը`օրենսդրություն, կառավարման հարցեր, լճի մակարդակի բարձրացում, ջրհավաքավազանի կեղտաջրերի մաքրում, կենցաղային և արտադրական թափոններիՍևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրկառավարում, ոչ կետային աղտոտվածությունների կանխում, ձկան պաշարներիպահպանություն և վերարտադրություն, կենսաբազմազնության պահպանություն։

Սևանա լճի պահպանության և պաշարների արդյունավետ օգտագործման համարբացառիկ նշանակություն ունեցավ Որոտան–Արփա–Սևան ջրատեխնիկական համալիրիկառուցումը։ Լճի մակարդակը բնականին մոտ պահելու համար ջրատարը լիճ էտեղափոխում Որոտան, Արփա, Եղեգիս գետերի հոսքի մի մասը (տարեկան 415 մլն խոր մ)։ Այնբաղկացած է Արփա–Սևան (կառուցվել է 1981 թ.-ին, տեղափոխում է 250 մլն խոր մ ջուր) ևՈրոտան–Արփա (կառուցվել է 2004 թ.-ին, տեղափոխում է տարեկան 165 մլն խոր մ ջուր)թունելային ջրատար համակարգերից։

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ Բնապահպանության նախարարությանկողմից վարած քաղաքականության շնորհիվ նվազել են նաև Սևանա լճից ջրիբացթողումների ծավալը։ Օրենքի համաձայն` թույլատրվում է Սևանից բաց թողնելտարեկան մինչև 170 միլիոն խոր մ ջուր։ Վերջին տարիներին այդ ծավալները տատանվել են 150միլիոնի սահմաններում (2012 թ.-ին 169 մլն խոր մ)։Սևանի բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու համար լճի ավազանումստեղծվել է «Սևան» ազգային պարկը։ Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանությաննախարարության իրավասության ներքո։ Պարկը ներառում է 4 արգելոցներ` Նորաշենի,Լիճք-Արգիճի, Գիլլի, Արտանիշի և 2 արգելավայրեր` Գավառագետի և Գիհի-կաղնուտայինռելիկտային։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում` հատկապես ջրի մակարդակիբարձրացման հետևանքով, լճի ավազանում բնապահպանական իրավիճակը աստիճանաբարբարելավվում է։ Մասնավորապես, լճի կենտրոնական հատվածում նկատվում է ջրիթափանցելիության էական բարելավում, որը միջինում հասնում է 11 մ-ի։ Հետևաբար, ըստ այդինտեգրալ ցուցանիշի, ջրավազանը մոտ է 1930-ական թ-ի իր բնական բնութագրիչին, ինչըվկայում է լճի էկոլոգիական իրավիճակի դրական տեղաշարժերի մասին։

Ոլորտի օրենսդրական դաշտի նկարագրություն

Հայաստանում ջրային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի ջրային օրենսգրքով, օրենքներով և այլ իրավական ակտերով։ Ջրային օրենսգրքի համաձայն Սևանա լճի կառավարման և պահպանության հարցերը կարգավորվում են օրենքով։

2001 թվականի մայիսի 15-ին ընդունվել է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի կարգավորման առարկան են Սևանա լճի, նրա ջրհավաքավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման,վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման հետ կապվածՍևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրհարաբերությունները։ «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքիհամաձայն Սևանա լճի տնտեսական գործունեության գոտի է համարվում Սևանա լճի ջրայինև ցամաքային այն տարածքները, որոնց վրա տնտեսական գործունեության իրականացումնանմիջականորեն կամ միջնորդավորված ձևով ներգործում է Սևանա լճի էկոհամակարգիվրա։

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման,բնականոն զարգացման և օգտագործման, նրա ջրհավաք ավազանում տնտեսական և այլգործունեության կարգավորման նպատակով «Սևանա լճի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքով սահմանվել են Սևանա լճի էկոլոգիական գոտիները, որոնցիցկենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է։ Նշված տարածքըհամապատասխան ռեժիմով պահպանվող սահմանափակ տնտեսական և քաղաքաշինականգործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է։«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի օրենքով կարգավորվում են Հայաստանի բնությանհատուկ պահպանվող տարածքների, այդ թվում` ազգային պարկի գոտիների օգտագործմանպետական քաղաքականության իրավական հիմունքները։ Այս օրենքի առումով Ազգային պարկի տնտեսական գոտիէ համարվում ազգային պարկի տարածքից առանձնացվածտեղամասը, որտեղ թույլատրվում է ազգային պարկի ռեժիմին համապատասխանողտնտեսական գործունեություն, ներառյալ.

  • էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրությունը,
  • տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների

վերարտադրությունը,

  • պարկի պահպանության ռեժիմներով չարգելված արտադրության կազմակերպման

նպատակով հողերի վարձակալությունը,

  • օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների

վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարիմիջոցների օգտագործումը,

  • ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և

ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը և այլն։

«Սևանա լճի մասին» Հայաստանի օրենքով կառավարությանիրավասությանն են վերապահված Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի հատուկպահպանվող տարածքների ռեժիմների և գոտիների սահմանների, ինչպես նաև Սևանա լճումև նրա ջրհավաք ավազանում տնտեսական գործունեության իրականացման կարգիսահմանման, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման,բնականոն զարգացման և օգտագործման բնագավառներում բնական պաշարներիօգտագործման, տնտեսավարող սուբյեկտների կողմից արտանետումների, արտահոսքերի ևթափոնների թույլատրելի նորմերի հաստատման, ինչպես նաև ձկան և խեցգետնիպաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, դրանց պաշարներիՍևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրորոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի ևկազմակերպման կարգի սահմանման լիազորությունները։

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի օրենքը Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, առանձնացման, կառավարման, պահպանության ևօգտագործման բնագավառում Հայաստանի կառավարության իրավասությանն է վերապահել բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման,կատեգորիաների և գոտիավորման սահմանման ու դրանց փոփոխության, ինչպես նաևչափերի և սահմանների վերաբերյալ որոշումների ընդունման և բնության հատուկպահպանվող տարածքների օգտագործման կարգի սահմանման լիազորությունները։Հայաստանի կառավարությունը «Սևանա լճի մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում 2007 թվականի հունվարի 18-ին ընդունված N 205 որոշմամբ հաստատել է «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանը, որում ներկայացվել են «Սևան» ազգային պարկի գոտիների, այդ թվում` տնտեսական գոտու նկարագրությունը։

Ծրագրով նախատեսված մանրաձկան և ցանցավանդակային տնտեսություններըկարող են հիմնվել միայն «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտում, որը հնարավորկլինի տնտեսությունների համար ընտրված տարածքները Հայաստանի կառավարության կողմից «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու մեջ ներառելուպայմաններում։

Ձկնաբուծության ոլորտը կարգավորող մեկ միասնական օրենք կամ այլ իրավականակտ դեռևս չկա։ Ձկնաբուծության ոլորտին առնչվող տարբեր հարցեր կարգավորվում են միշարք ենթաօրենսդրական ակտերով։

Հայաստանի առողջապահության նախարարի 2003 թվականիհոկտեմբերի 9-ի N 995-Ն հրամանով հաստատված «Ձկնամթերքի արտադրությանը ևիրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-06-2003 սանիտարականկանոններով և հիգիենիկ նորմերով սահմանվում են ձկնամթերքի արտադրությանը ևիրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները։

Հայաստանի կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2319-Ն որոշմամբ հաստատված «Ձկան և ջրային կենդանիներիանասնաբուժասանիտարական փորձաքննության» կարգով սահմանվել է ձկան և ջրայինկենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգն ուպայմանները` ջրային կենդանիների արդյունահանման, մթերման, պահպանման,վերամշակման և իրացման գործընթացներում։Ոլորտը կարգավորում են նաև արտահանմանն ու ներմուծմանն առընչվող իրավականակտեր, օրինակ` Հայաստանի կառավարության 2010 թվականիհոկտեմբերի 21-ի «ԵՄ երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլհիդրոբիոնատների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերիառավելագույն քանակների հսկողության կանոնների մասին» N 1422-Ն որոշումը և այլն։

Հատուկ պահպանվող տարածքներ

«Սևան» ազգային պարկը կազմակերպվել է 1978 թվականին (ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀՄինիստրների խորհրդի N 125 համատեղ որոշումով, մարտի 14-ին) Սևանա լճի ջրհավաքավազանում բնական ռեսուրսների պահպանման, վերարտադրության, պատմամշակութային ևբնության հուշարձանների պահպանության, ռեկրեացիոն հարուստ պոտենցիալի օգտագործմանև բարելավման նպատակով։ Այդ նպատակի համար առանձնացվել է 150.1 հազ. հա տարածք,այդ թվում 125.3 հազ. հա ջրային և 24.8 հազ. հա ցամաքային տարածք, որից 2.7 հազ. հաՍևանի, 4.0 հազ. հա Ճամբարակի, 11.4 հազ. հա Վարդենիսի, 3.5 հազ. հա Մարտունու, 3.2 հազ.հա Գավառի տարածաշրջաններից։Մինչև 1997 թվականին պարկի տարածքում գտնվող անտառային ֆոնդերի հողերի մի մասըտնօրինում էին Սևանի, Նորատուսի, Մարտունու և Վարդենիսի անտառտնտեսությունները։

1997 թվականաին ՀՀ բնապահպանության նախարարի թիվ 114 հրամանի համաձայն անտառային ֆոնդիհողերը և անտառտնտեսության գույքը հանձնվել են «Սևան» ազգային պարկին։ 1998 թվականիննախարարի թիվ 91 հրամանով ազգային պարկին են հանձնվել նաև Սևանա լճի հանգստյանգոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը։ Համաձայն ազգային պարկիկանոնադրության, «Սևան» ազգային պարկը գիտահետազոտական հիմնարկ է, որնիրականացնում է Սևանա լճի և դրա ավազանի բնական էկոհամակարգի և բնական պաշարներիպահպանությունն ու օգտագործման վերահսկողությունը։ Ազգային պարկը իր իրավասությանշրջանակներում կոորդինացնում և վերահսկում է հանգստի ու տուրիզմի կազմակերպումը,աջակցում է պարկի տարածքում պատմական և մշակութային հուշարձանների պահպանությանը,իրականացնում է միջազգային համագործակցություն։

Հիմք ընդունելով Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական,տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական,առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն և հոգևոր արժեք ունեցող ռազմավարականնշանակության էկոհամակարգի` բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարներիվերարտադրման, պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականությանիրավական նորմերը, Սևանա լճի ջրհավաք ավազանում առանձնացվել են. – Կենտրոնական գոտին՝ «Սևան» ազգային պարկի տարածքը, որի տարանջատման նպատակն էվերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը՝ ջրի որակը, լճի ևափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները ևկենսաբազմազանությունը։ Կենտրոնական գոտու տարածքը համապատասխան ռեժիմով 21պահպանվող սահմանափակ տնտեսական և քաղաքաշինական գործունեության հատուկկարգավորման օբյեկտ է. – Անմիջական ազդեցության գոտին` կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվողջրհավաք ավազանը՝ մինչև ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամանուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող ջրահոսքերիհիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական,հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա (քաղաքաշինականգործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է)։ – Ոչ անմիջական ազդեցության գոտին` Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս գտնվող՝ լճի վրահնարավոր ազդեցություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքն է։ Ոչ անմիջականազդեցության գոտու տարանջատման նպատակը Սևանա լճի վրա հնարավոր վնասակարազդեցության կանխումն է։

Ըստ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի Սևանա լճի էկոհամակարգիվերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործմանպետական քաղաքականության սկզբունքներից է Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը, ըստտարածքի գործառնական բնույթի, որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկումը։

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներով ամրագրված ենՀՀ կառավարության, բնապահպանության բնագավառում լիազորված պետական կառավարմանմարմնի, տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարմանմարմինների լիազորությունները Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման,վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման բնագավառներում։Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N927-Նորոշմամբ հաստատվել է «Սևան» ազգային պարկի նոր կանոնադրությունը, ըստ որի «Սևան»ազգային պարկ պետական հիմնարկը վերակազմավորվել է որպես «Սևան» ազգային պարկպետական ոչ առևտրային կազմակերպություն։

Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրիշրջանակներում 2005-2006 թվականներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում թեմատիկխմբերի (հիդրոլոգների, բուսաբանների, անտառագետների, կենդանաբանների ևքարտեզագիրների), «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Գեղարքունիքի մարզպետարանի և այլշահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա մշակված և ՀՀ կառավարության 2007թհունվարի 18-ի N205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի կառավարման պլանովներկայացված են 4 գործառական գոտիներ` արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն ևտնտեսական։

Արգելոցային գոտիներ – «Սևան» ազգային պարկի կառավարման պլանով (2007–2011)առաջարկվում է ստեղծել 4 արգելոց, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 7464 հա(ցամաքայինը` 4289 հա, ջրայինը` 3175 հա)։ Այդ արգելոցներն են.

  • «Նորաշենի» արգելոց. Նախկինում գոյություն չի ունեցել, սակայն «Սևան» ազգային

պարկի կողմից տարածքը պահպանվել է արգելոցային ռեժիմով։ Այն զբաղեցնում է 839 հա մակերես (ցամաքայինը` 341 հա, ջրայինը` 498 հա)։ Պահպանվում է թռչունների (հատկապեսհայկական որորի) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը։

  • «Լիճք-Արգիճի» արգելոց. Զբաղեցնում է 1175 հա մակերես (ցամաքայինը` 482 հա,

ջրայինը` 693 հա)։ Ընդգրկում է գոյություն ունեցող «Լիճք» արգելոցի (ընդհանուր մակերեսը` 600հա, որից ցամաքայինը` 350 հա, ջրայինը` 250 հա), ինչպես նաև «Ծակքար», «Լիճք» և «Արգիճի»արգելավայրերի գետաբերանային տարածքները։ Արգելոցի նպատակն է պահպանել Լիճքիհանքային աղբյուրները, Արգիճի և Լիճք գետերի գետաբերանների մնացորդային լճակները,Սևանի իշխան, կողակ, բեղլուի ձվադրումն ու զարգացումը։

  • Գիլի» արգելոց. Տարածքը զբաղեցնում է 1810 հա (ցամաքայինը` 1325 հա, ջրայինը` 485

հա)։ Ընդգրկում է գոյություն ունեցող «Գիլլի» արգելոցի (1000 հա միայն ցամաքային մակերես)տարածքը։ Արգելոցի նպատակն է պահպանել Մասրիկ և Գեղամասար գետերիգետաբերանները` հազվագյուտ, արժեքավոր ձկնատեսակների ձվադրման զարգացման համար,ինչպես նաև հարակից ճահճուտների թռչունների բնադրավայրերը։

  • «Արտանիշի» արգելոց. Զբաղեցնում է 3640 հա մակերես (ցամաքայինը` 2142 հա,

ջրայինը` 1498 հա)։ Ընդգրկում է գոյություն ունեցող «Արտանիշի» արգելոցի (մակերեսը 6420 հա,որից ցամաքայինը` 2220 հա, ջրայինը` 4200 հա) մեծ մասը։ Արգելոցի նպատակն է ապահովելԱրտանիշ թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի ռելիկտային բուսականության (գիհունոսրանտառներ), հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ,ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանությունը։Գոյություն ունեցող «Կարճաղբյուր» (ընդհանուր մակերեսը` 3750 հա, որից ցամաքայինը`200 հա, ջրայինը` 3550 հա) և «Նորատուս» (ընդհանուր մակերեսը` 3600 հա, որից ցամաքայինը`150 հա, ջրայինը` 3450 հա) արգելոցային գոտիների տարածքներն ընդգրկվել են «Սևան»ազգային պարկի տնտեսական գոտում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդտարիներին դրանք որպես արգելոցային տարածքներ չեն գործել։Արգելավայրային գոտիներ – «Սևան» ազգային պարկի կառավարման պլանովառաջարկված է 2 արգելավայր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2652 հա (ցամաքայինը`2359 հա, ջրայինը` 293 հա)։ Այդ արգելավայրերն են.

  • «Գավառագետ» արգելավայր. Զբաղեցնում է 845 հա մակերես (ցամաքայինը` 552 հա,

ջրայինը` 293 հա), ընդգրկում է «Գավառագետ» արգելավայրի գետաբերանային և «Նորատուս»արգելոցի (ընդհանուր մակերեսը` 3600 հա, որից ցամաքայինը` 150 հա, ջրայինը` 3450 հա) միմասը։ Պահպանության տակ են Գավառագետի գետաբերանի մնացորդային լճակները և

  • Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերը, արժեքավոր

հազվագյուտ ձկնատեսակների ձվադրումն ու զարգացումը։

գետերի ավազանները` 1950 մ-ից մինչև 2500 մետրը)։ Պահպանվում են ռելիկտային գիհուտարատեսակները։

(Ճամբարակի տարածաշրջան, Գետիկի ավազան)։ «Դիլիջան» ազգային պարկը 1958–2002 թվականներին ունեցել է արգելոցի կարգավիճակ (2002 թվականից հետո` Ազգային պարկ

  • Գեղարքունիքի մարզում են գտնվում հետևյալ արգելավայրերը.
  1. Գիհու նոսրանտառների արգելավայրը` կազմավորված 1958 թ. 3310 հա տարածության

վրա։ Տեղադրված է Արեգունու և Սևանի լեռնաշղթաների հարավային լանջերին` 2000-2300 մբարձրության վրա։ Պահպանության օբյեկտներն են ռելիկտային գիհու տարատեսակները` գիհիբազմապտուղ, գիհի գարշահոտ, գիհի կազակական, գիհի երկարատև։

  1. Գետիկի արգելավայրը` կազմավորված 1971թ. 6000 հա տարածության վրա, գտնվում է

Գետիկ գետի ավազանում` 1500-2700 մ բարձրության վրա։ Պահպանության օբյեկտներն ենանտառային կենդանիները։Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում են գտնվում Ջերմուկի 2 արգելավայրերը.

  1. «Ջերմուկի արգելավայրը»` կազմավորված 1958 թվականին 3865 հա տարածության վրա, Արփագետի վերին հոսանքում, 2000-2500 մ բարձրության վրա։ Պահպանության օբյեկտներն են

կաղնու անտառները, իսկ կենդանական աշխարհից` հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը,վարազը և արջը։

  1. «Ջերմուկ ջրաբանական արգելավայրը»` կազմավորված 1981 թվականին՝ 7000 հա

տարածության վրա, Արփա գետի վերին հոսանքում։ Պահպանության օբյեկտն է հանքային ջրերիսնման ավազանները։Պետք է նշել, որ դեռևս 1977 թվին հաստատվել է Ջերմուկի հանքավայրի սանիտարականօկրուգը` սանիտարական գոտիներով, յուրաքանչյուր գոտու օգտագործման ռեժիմիսահմաններով։

Ջրհավաք ավազանի կենսառեսուրսների վերաբերյալ մանրամասն տեղատվությունտրված է ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի. N 205-Ն որոշմամբ հաստատված«Սևան» ազգային պարկի կառավարան պլանի 6.2.2, 7.2 կետերում։

Սևանի հիմնախնդիր

Փուլային նախագիծ

«Սևանի հիմնախնդիր» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարասկզբին։ 1910 ճարտարագետ շինարար Սուքիաս Մանասերյանը, ով մասնակցում էր Արալյան ծովը աղետից փրկելու աշխատանքներին[24], հրատարակում է աշխատություն, որում առաջարկում է իջեցնել լճի մակերևույթը 45 մետրով և ջուրը օգտագործել ոռոգման և հիդրոէլեկտրակայանների համար։ 1920-ականներին մշակվեց լճի օգտագործման տեխնիկական երկփուլանի նախագիծ՝ «Սևան-Հրազդան ոռոգչա-էներգետիկական համալիրը»։ Առաջին փուլում, որը պետք է տևեր 50 տարի, ավարտվելու էր լճի մակարդակի արհեստական իջեցումը 50 մետրով, իսկ ջրային հայելու մակերեսը կրճատվելու էր 7 անգամ (Մեծ Սևանը չորանալու էր լիովին)։ Երկրորդ փուլում դադարում էր ջրի դարավոր պաշարների օգտագործումը և հաստատվում է լճի նոր, կայուն ջրային հաշվեկշիռը՝ 700 մլն մ3 արտահոսքով։

Սևան-Հրազդան կասկադ

1933-1962 թվականներին կառուցվում են Սևան-Հրազդան կասկադի էլեկտրակայանները։ Արարատյան դաշտի և նախալեռնային շրջանների ոռոգելի հողատարածություններն ավելանում էին մոտ 100 000 հա-ով։ Հայաստանը ստանում է տարեկան ավելի քան 2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Պարզվեց, որ լճի մակարդակի իջեցումը կարելի է դադարեցնել 1896 մ բացարձակ բարձրության վրա, այսինքն՝ բնական վիճակից 19-20 մ ցած։ Դա նշանակում էր, որ Սևանը կարող էր տալ 170 մլն խմ ջուր, որը չէր կարողանա ապահովել ոչ ջրէկների աշխատանքը, ոչ էլ ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալը։

Համեմատական չափագրական տվյալներ

Լճի մակարդակը 1933–2000 թվականների արդյունաբերական շահագործման հետևանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչև 32.5 մլրդ խմ։ Ջրի օգտագործված 26 մլրդ մ3-ի 65 տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը՝ ոռոգման նպատակներով։ Լճի հատակից ազատվել է 25 000 հա տարածք[25]։

Ցուցանիշներ1936 թ.2000 թ.Տարբերությունը
Առավելագույն խորություն՝ մ98.779.7-19 %
Միջին խորություն՝ մ41.326.8-35 %
Մակերես՝ կմ21416.21238.8-12.5 %
Ծավալ՝ կմ358.4833.20-43.2 %
Մակարդակ՝ մ1915.971896.65-19.32 մ

Սևանա լճի մակարդակի փոփոխման ժամանակագրություն

  • 1923 – Սկսվում է լճի ջրերի օգտագործումը տնտեսական նպատակներով
Լճի մակարդակի իջեցումը 20-րդ դարում
  • 1931 – Հայտնվում է լճի մակարդակն իջեցնելու գործողությունների առաջին ծրագիրը, որի համաձայն, հիսուն տարում այն պետք է իջներ 55 մետրով։ Ընդ որում, Սևանից պետք է Փոքր Սևանի տեղում մնար 299 կմ2 տարածքով մի փոքրիկ լիճ։
  • 1933 – Սկսվեցին լճից ջուրը բաց թողնելու աշխատանքները։ Աշխատանքներն ավարտվեցին 1949 թվականին. տարեկան լճի մակարդակն իջնում էր ավելի քան մեկ մետրով։
  • 1950-ականների վերջ – Սկսվում է լճի մակարդակի իջեցման նախագծի վերանայումը։
  • 1961 – Հրապարակվեց Հայկական ԽՍՀ ԳԱ զեկույցը, որում ասվում էր լճի մակարդակի իջեցման աշխատանքները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Այդ ժամանակ լճի մակարդակն արդեն հասցրել էր իջնել 13.7 մետրով։ Ընդունվեց որոշում՝ Որոտան և Արփա գետերի ջրերն ուղղել դեպի Սևան։
  • 1981 – Սկսվում է նախագծի իրականացումը։ Արփա գետի Կեչուտ ջրամբարից մինչև Սևանի ափի Արծվանիստ գյուղ կառուցվում է 48.3 կմ երկարության թունել։ Այնուհետև, սկսվում է 21.7 կմ երկարության Որոտան-Արփա թունելի շինարարությունը։
  • 2003 – Ավարտվում է դեռևս Սպիտակի երկրաշարժի և դրանից հետո սկսված, պատերազմի պատճառով դադարեցված Որոտան-Արփա թունելի շինարարությունը։ Այդ ժամանակ լճի մակարդակը կայունանում է նախնականից քսան մետր ցածր դիրքի վրա։
  • 2006 – Լճի մակարդակի բարձրացումը նախորդ տարվա համեմատ կազմում է 41 սմ։
  • 2006–2010 – Լճի մակարդակը բարձրանում է տարեկան 25-35 սմ չափով

Էկոլոգիական վտանգներ

Լճի մակարդակի իջեցման պատճառով փոխվել է ջրի որակը։ Դրա պատճառ է դարձել գյուղատնտեսական գործունեությունը, կենցաղային և արտադրական թափոնները։ Ներհոսող ջրի հանքայնությունը աճել է 1.5 անգամ։ Հանքային ֆոսֆորի մեծ քանակությանը փոխարինում է ազոտը։ Ջրի լուսաթափանցելիության միջին տարեկանը 12 մետրից դարձել է 4.5 մ, որը հետևանք է Սևանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալման։ Լճի մակարդակի անկման և էկոլոգիական համակարգի քայքայման այլ հետևանքներ են՝

Մոտորանավակ Սևանա լճում
  • Ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացում։ Եթե 1990-ական թվականներին Սևանի սիգի ձկնապաշարը մոտ 30 000 տ էր հասնում, ապա այսօր այդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա։ Սևանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը՝ ձմեռային բախտակը և բոջակը, անվերադարձ կորել են, իսկ գեղարքունին և ամառային բախտակը մնացել են՝ ի հաշիվ արհեստական վերարտադրության։ Սևանի էնդեմիկ տեսակներից՝ կողակի և բեղլուի վիճակը նույնպես բարենպաստ չէ։ Խեցգետնինը և կարասը, որ ներմուծվել են 1980-ական թվականների սկզբներին, նույնպես նվազում են։
  • Լճի հարևանությամբ գտնվող քաղաքներին և լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը։
  • Մեծացել է լիճը թափվող գետերի քայքայիչ աշխատանքը և լճի հատակը լցվել է տիղմով։
  • Բարակել է լճի շերտի հաստությունը։ Այդ պատճառով Արեգակի ճառագայթները ափամերձ մասերով թափանցում են մինչև լճի խորքերը և տաքացնում են ջուրը։ Դրա հետևանքով լճում սկսել են աճել կապտականաչ ջրիմուռներ, լիճը «ծաղկում» է, ինչը հանգեցնում է լճի ճահճացմանը և մահացմանը
  • Պակասել է գոլորշացող ջրի քանակը, փոխվել են լճի ավազանի միկրոկլիմայական պայմանները, այսինքն ամառը 1-2 աստիճանով ավելի շոգ է, ձմռանը՝ ավելի ցուրտ։ Այդ պատճառով լիճը ամեն տարի սառցակալում է։
Սևանա լճի ջրատար թունելները և Հրազդան գետը
  • Ցամաքել են շատ աղբյուրներ

Մասնագետները հաշվարկել են, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է և ջրի մակարդակի բարձրացումը մինչև 1903.5 մ նիշը։ Այս նիշին գումարվում է նաև ալիքի առավելագույն բարձրության չափը՝ 1.5 մ։ 1905 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ՝ ջրի տակ անցնելու համար։ Ներկայումս լճի մակարդակը 1900, 49 մ է։ ՀՀ իշխանությունները նախատեսում են, որ Սևանը ցանկալի նիշին կհասնի 2031 թվականին։

2008 թվականին ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվում է Սևանի հիմնահարցերի հանձնաժողովը[26][27], որը կարգավորում է Սևանի հետ կապված բոլոր հարցերը։ Սկսվել են Սևանա լճի ջրի մարդակի բարձրացման աշխատանքները։ Նախատեսվում է լճի հայելու մակարդակը հասցնել 1903.5 մ բարձրության (ներկայումս 1899 մ է)։ Մակարդակի բարձրացման հետ ի հայտ են գալիս նոր հիմնախնդիր՝ լճի ափերը պատրաստ չեն մակարդակի բարձրացմանը՝ առկա է հսկայական քանակության բուսազանգված, հատկապես անտառ և շինություններ։ Ներկայումս Սևանա լճի ավազանն օգտագործվում է նաև որպես ռեկրեացիոն գոտի։Գեղարքունիքի մարզի տարածքում 1978 թվականին ստեղծվել է «Սևան» ազգային պարկը, որի տարածքում առանձնացվում են հետևյալ ֆունկցիոնալ գոտիները՝ արգելոցային, ռեկրեացիոն, կլիմայաբուժական, հանգստի և զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի տարածքներ և այլն։

Ջրածածկման (ողողման) ենթակա տարածքների հիմնախնդիրներ

Լճի մակարդակի բարձրացումը (ջրածածկման և ողողման) անխուսափելիորեն կառաջացնի նոր խնդիրներ, եթե նախօրոք չձեռնարկվեն որոշակի միջոցառումներ` ուղղված ջրասուզվող տարածքների համապատասխան հիմնահարցերի լուծմանը։ Ջրածածկման և ողողման ենթակա ափամերձ տարածքները կազմում են մոտ 6334 հա։

ՀՀ Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N ՆԿ-234-Ն կարգադրությամբ ստեղծված Uևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքների շրջանակներում մանրամասնորեն ուսումնասիրվում են լճի` օրենսդրությամբ սահմանված մակարդակին հասնելու միջոցառումները, դրա բարձրացման հետ կապված հիմնահարցերը և առաջարկություններ մշակվում վերջիններիս լուծման ուղղությամբ։

Ջրի բարձրացման հետ կապված` ափամերձ տարածքների նախապատրաստման հիմնախնդիրները կարելի է դասակարգել ըստ հետևյալ խմբերի.

Ջրասուզվող բուսածածկ տարածքների մաքրում

Այն ենթադրում է ջրածածկվող տարածքների մաքրում ծառերից, կոճղերից,բուսականությունից, ինչպես նաև հողի շերտից։ Ազատված տարածքները պետք էամրացվեն խոշոր ավազե կամ մանր գլանաքարի շերտով։ Սևանա լճի մակարդակիբարձրացման հետ կապված` ՀՀ բնապահպանության նախարարության խնդիրներիկատարման շրջանակներում, ջրի տակ մնացող անտառածածկ տարածքներումիրականացվում են ծառաթփային բույսերի մաքրման և հեռացման աշխատանքներ։Ընդհանուր առմամբ, մաքրման ենթակա բուսածածկ տարածքների չափըկազմում է շուրջ 2843.7 հա, իսկ հեռացման ենթակա անտառանյութի ծավալը`110005 խոր. մ։ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականցվելիք ծրագրերիշրջանակներում նախատեսվում է շարունակել Սևանա լճի շրջակայքի ջրածածկվողանտառային տարածքների մաքման, ինչպես նաև գույքագրման և քարտեզագրմանաշխատանքները։

Ջրասուզվող կառուցապատված տարածքների մաքրում

Սևանա լճի ափին 1990-ական թթ.-ից մինչև այսօր շարունակվում են կառուցվել բազմաթիվ շինություններ` առանձնատներ, հյուրանոցներ, սրճարաններ։ Շատ հաճախ դրանք կառուցվում են հենց ափին` 1905.0 մ նիշից ցածր տարածքում` զբաղեցնելով այն գոտին, որը լճի մակարդակի բարձրացման դեպքում պետք է անցնի ջրի տակ (ալիքի ազդեցության գոտի)։ Խնդիրը պետք է լուծվի դասակարգված, ցուցաբերելով տարբեր մոտեցումներ հիմնական, ժամանակավոր, օրինական և ինքնակամ կառույցների նկատմամբ։

Ջրածածկվող տարածքներում գտնվող հուշարձանների խնդիր

Վերոնշյալ տարածքներում պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձանները բացակայում են, առանձին փոքրածավալ կոթողների ջրածածկման պարագայում նախատեսվում է դրանց տեղափոխումը 1905 մ նիշից բարձր տարածքներ կամ թանգարաններ։ Անհրաժեշտ է նախապես ուսումնասիրել տարածքն ըստ հնագիտական արժեքավորության, լուծելով առկա հուշարձանների պահպանման հետ առնչվող խնդիրները։ Նախագծի գրաֆիկական մասում` պատմության ու մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածության ուրվագծում ներկայացված է ջրածածկման և ողողման նիշերի նկատմամբ վերջիններիս տեղակայվածությունը՝ պեղման գոտիների մասնակի ջրածածկման պարագայում նախատեսելով նախնական հետազոտական, պեղման, արժեքավոր գտածոների թանգարանացման աշխատանքների իրականացում։

Ջրածածկվող տարածքներից ինժեներական ենթակառուցվածքի գծերի տեղափոխման խնդիրներ

Լճի մակարդակի բարձրացման հետևանքով ինժեներականենթակառուցվածքների ոլորտում առաջացող խնդիրների թվում հարկ է նշել, որ բարձրլարման էլեկտրահաղորդման գծերի հենարաններ, տրանսֆորմատորայինենթակայաններ, ԳԲԿ-եր, գազատար խողովակաշարերի որոշակի հատվածներ,պոմպակայաններ մնում են ջրածածկվող տարածքներում։ Վերոնշյալ խնդիրներիլուծման ուղղությամբ համապատասխան մարմինների կողմից իրականացվում ևնախատեսված են իրականացման անհրաժեշտ աշխատանքներ։ Մասնավորապես,2008 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարվել ենԿապուտակ 110 կՎ լարման էկեկտրահաղորդման ԲԼՕԳ-ի Դրախտիկի հատվածինախագծման և տեղափոխման աշխատանքները։ Ջրի մակարդակի աստիճանականբարձրացման հետ կապված, նախատեսվում է իրականացնել Լճաշեն 35/10 կՎտրանսֆ. ենթակայանի, «Կամո» 35 կՎ ՕԳ (5 հենարանի) տեղափոխության, «Լճաշեն»35 կՎ ՕԳ տեղափոխության, «Երանոս» 35 կՎ ՕԳ 1 կմ հատվածի վերակառուցման, 3հատ 10/0,4 կՎ լարման ենթակայանների, 10 կՎ ՕԳ և 0,4 կՎ ՕԳ էլեկրահաղորդմանգծերի մի շարք հատվածների տեղափոխման աշխատանքները։ Ջրի մակարդակիբարձրացման հետևանքով առաջանում է նաև առանձին մասնավոր սպառողներինպատկանող 10/0,4 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանների տեղափոխմանխնդիրը։ Որոշակի խնդիրներ են առաջանում գազամատակարարման ոլորտում։ Սևանիմակարդակը բարձրացնելու դեպքում ջրածածկ են լինելու միջին և բարձր ճնշմանգազատարերի որոշակի հատվածներ։ Գազատարների ընդհանուր երկարությունըկազմում է 19891 մ, որից 11146 մ ստորգետնյա։ Սևանա լճի մակարդակը բարձրացնելուդեպքում ջրածածկ են լինում Սևանա լճի ափամերձ տարածքում կառուցվածՄարտունու տարածաշրջանի Զոլաքարի N 1 և 2, Մարտունիի N 1 և 2, Աստղաձորի N 1 և2 ու Երանոսի N 1 և 2 աստիճանի պոմպակայանները, ինչպես նաև Մարտունի Աստղաձորբարձր լարման էլեկտրական հաղորդման գծերի 35 կՎ ՕԳ հենարաններ և10/0,4 կՎ լարման ենթակայանը։

Ջրածածկվող տարածքներից ավտոմոբիլային ճանապարհների դուրս բերման խնդիրներ

Սևանի մակարդակը բարձրացնելու հետևանքով անհրաժեշտություն էառաջանում ընդհանուր առմամբ իրականացնել նոր ճանապարհների կառուցմանաշխատանքներ, ափապաշտպան միջոցառումներ ու ջրահեռացման համակարգիվերակառուցման աշխատանքներ, այդ թվում` Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանիսահման ավտոճանապարհի որոշակի հատվածների հողապաստառի վերականգնում ևհենապատերի կառուցում, Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի ջրածածկհատվածի վերականգնում, Մ-14 Ծովագյուղ- Շորժա-Վարդենիս ավտոճանապարհիառանձին հատվածների վերականգնում և այլ անհրաժեշտ աշխատանքներ։ՀՀ Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N ՆԿ-234-Նկարգադրությամբ ստեղծված Uևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմիցմանրամասնորեն հաշվարկվել են ափամերձ տարածքների ջրածածկման հետևանքովկատարվելիք աշխատանքների ծավալները` վերը թվարկված հիմնախնդիրների լուծմաննպատակով։ Լճի մակարդակը բարձրացնելու հետևանքով առաջացողհիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները պետք է նախատեսվեն ևիրականացվեն Սևանա լճի մակարդակի կանխատեսվող բարձրացման հաշվարկայինժամանակացույցին զուգահեռ կամ առաջանցիկ տեմպերով

Ձկնատեսակներ, ձկան պաշարներ

Սևանա լիճն իր եզակի ու հարուստ ֆլորայով և ֆաունայով արժեքավորվում է հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները՝ մասնավորապես ձկնային պաշարները, կարևոր տեղ են գրավում մարզի և հանրապետության բնակչության սննդաբաժնում։

Սևանա լճի ձկները ներկայացված են Սաղմոնազգի (Salmonidae), Սիգազգի (Coregonidae) և Ծածանազգի (Cyprinidae) ընտանիքներով։

Սաղմոնազգիներին է պատկանում էնդեմիկ տեսակ Սևանի իշխանը (Sevan Trout–Salmo ischchan Kessler) իր 4 էկոլոգիական ենթատեսակներով`

  • Ամառային բախտակ (S. ischchan aestivalis),
  • Ձմեռային բախտակ (S. ischchan ischchan),
  • Գեղարքունի (S. ischchan gegarkuni),
  • Բոջակ (S. ischchan danilewskii):

Սիգազգիների ընտանիքի ներկայացուցիչը 1920-30-ական թվականներին լճումկլիմայավարժեցված սիգն է։ Որպեսզի ձկնորսության քանակը ավելացվի նորձկանտեսակներ են ներկայացվել` Լադոգայի սիգ և Չուդ լճի սիգ, որոնք հաստատվելովՍևանում առաջացրեցին նաև հիբրիդ տեսակ Սևանի սիգ։Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համարկենսաբանական պայմանները խիստ վատացան։ Մինչև լճի մակարդակի իջեցումը ձկանտարեկան որսը գրեթե հավասարապես կազմված էր իշխանից և կողակից(համապատասխանաբար 50% և 40%)։ 1940-ականների սկզբից սկսեց նվազել իշխանիթվաքանակը, իսկ 1960-ականների կեսերին, լճային ձվադրավայրերի չորացմանհետևանքով, կտրուկ վատացան դրանց վերարտադրման պայմանները։ Այս շրջանումսիգն անցնում է կլիմայավարժեցման ադապտացիայի փուլը և 1960 թ.-ից սկսած դրապաշարները աճում են` 1965 թվականին կազմելով ձկան տարեկան որսի 4%-ը։ Իշխանիբաժինը կրճատվում է մինչև 27.5%, կողակինը` 32%։ Քանի որ Սևանի կողակը ձվադրումէ ինչպես լճում, այնպես էլ դրա մեջ թափվող գետերում, լճային ձվադրավայրերիկրճատման արդյունքում խախտվում են նաև կողակի բազմացման պայմանները, որիարդյունքում կրճատվում են պաշարները։Լճի տրոֆայնության աճի շրջանում իշխանի պաշարները շարունակում են նվազել,որի արդյունքում նախ 1976 թվականից արգելվում է դրա արդյունահանումը, իսկ 1978ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտՍևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրթվականին այն ընդգրկված էր ԽՍՀՄ Կարմիր գրքի մեջ, իսկ 1987 թվականին Սևանիբեղլուի հետ միասին գրանցվում են Հայաստանի Կարմիր գրքում։Սիգի քանակն այս ընթացքում շարունակում է աճել և 1970-ական թվականներինդրա արդյունագործական կենսազանգվածը հասնում է 12000-13000 տոննա։Չնայած լճից ձկնորսության արգելքներին և պլանավորված մանրաձկան պաշարներիտարեկան ավելացման ծրագրին` ներկայումս իշխանը զուրկ է բնականինքնավերարտադրության հնարավորությունից։ Նրա չորս ենթատեսակից երկուսը՝ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին ևամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ։ Կողակը կորցրել էարդյունագործական նշանակությունը, իսկ բեղաձուկը հանդիպում է հազվադեպ։

Այժմ ստորև ներկայացնենք ձկնատեսակների էկոլոգիական բնութագրերը ևտնտեսական նշանակությունը։

1. Սևանի իշխան - այս էնդեմիկ, անհետացող տեսակի կանոնավորուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պոպուլյացիան գտնվում է ծայրահեղ վատվիճակում։ Իշխանի անհետացման հիմնական պատճառներն են` լճային ձվադրավայրերիչորացումը, ձվադրավայր հանդիսացող գետերի աղտոտումը և ձկնագողությունը։ Վերջինտարիներին այս տեսակի արհեստական վերարտադրության վերաբերյալ ստացվածտվյալների հիման վրա կարելի է եզրակացնել, որ ներկայումս լճում մնացել է միայնգեղարքունի ենթատեսակը, որի բնական վերարտադրությունը լճում նույնպես տեղի չիունենում։ Այդ նպատակով Բնապահպանության նախարարության «Հայաստանում ձկանէնդեմիկ տեսակների պաշարների համալրում» ծրագրով մասնավոր տնտեսությունիցպայմանագրային հիմունքներով գնվում և Սևանա լիճ են բաց թողնվում իշխանի երկուենթատեսակների մանրաձկներ։

2. Սիգ – սիգի պոպուլյացիայի միջին տարիքը 3.1 –ից (1991 թ.) նվազել է մինչև1.1` 2004 թ. և 1.6` 2005թ.: Ընդ որում` 1990–ական թվականներին որսաբաժնում մոդալտարիքային խմբերը 2-3 տարեկան ձկներ էին, իսկ 1999թ-ին` 1+ և 2+ տարիքայինխմբերը։ 1980-ական թվականների համեմատ` լճի ձկնարդյունավետությունը 2005թվականին կրճատվել է 17 անգամ։ Չնայած, յուրաքաչյուր տարի որոշվել են սիգիորսաչափերը, այնուամենայնիվ արդյունագործական ծանրաբեռվածությունըպոպուլյացիայի վրա մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի որսի սահմանները։

3. Սևանի կողակ և Սևանի բեղլու – Հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ շարունակվում է կրճատվել այս տեսակների պոպուլյացիաների թվաքանակը։ Ընդորում` կողակի պաշարների նվազումը լճային ձվադրավայրերի չորացման և ձվադրմանշրջանում արդյունահանման հետևանք է։ 2005թ. իրականացված հետազոտություներիարդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ կողակի աճի տեմպերը, 1980-ականթվականների համեմատ, արագացել են, տեղի է ունեցել նաև կողակի պոպուլյացիայիերիտասարդացում և միջին չափերի փոքրացում` 30.0-ից 22.9 սմ, ինչը ինտենսիվ որսի Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրարդյունք է։ Ընդ որում` առավել ինտենսիվ է ընթանում փոքր տարիքային խմբերի աճը,որն առատ կերային բազայի առկայության ապացույց է։

4. Լճածածան – արծաթափայլ լճածածանը լիճ է ներթափանցել 1980-ականթվականների սկզբներին։ Սևանա լճում աճում է լճածածանի մեկ պոպուլյացիա, որնայստեղ առաջացնում է բազմաթիվ սնվող և բազմացող վտառներ։ Այն զանգվածաբարհանդիպում է Սևանա լճի ամբողջ ափամերձ հատվածում։ Սևանա լճում լճածածանիսննդառության և վերարտադրման առանձնահատկությունների ուսումնասիրություններըթույլ են տալիս ենթադրել, որ, Սևանի սակավատեսակ իխտիոֆաունայի, պայմաններում,այս նոր տեսակը ընդունակ է ավելացնել իր թվաքանակը։

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագիր

Սևանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից և հայ ժողովրդի ազգայինխորհրդանիշներից է, որն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկտնտեսական ու էկոլոգիական նշանակություն։ Սևանա լիճն իր եզակի ու հարուստ ֆլորայովև ֆաունայով կարևոր տեղ ունի հանրապետության կենսաբազմազանության համակարգում,իսկ կենսապաշարները՝ մասնավորապես ձկնային պաշարները, կարևոր տեղ են գրավումմարզի և հանրապետության բնակչության սննդաբաժնում։ Տարաբնույթ անբարենպաստմարդածին գործոնների ազդեցության ներքո անցյալ դարի կեսերից իշխան ձկնատեսակիգլխաքանակը կտրուկ նվազել է և տեսակը կորցրել է իր արդյունագործականնշանակությունը։ ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանալճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված միջոցառումներ, որոնքբացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար։ Սակայն, հարկէ նշել, որ լճի մակարդակի բարձրացման և ջրի ծավալի մասնակի ավելացման միջոցովՍևանի խախտված էկոհամակարգի վերականգնման խնդիրները չեն կարող լուծվել առանցէնդեմիկ տեսակների պահպանման և դրանց բնական պաշարների վերականգնմաննուղղված գործնական միջոցառումների իրականացման։

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացմանհամալիր ծրագիրը (այսուհետ` ծրագիր) սահմանում է երկարաժամկետ հատվածում ճյուղիզարգացման համար անհրաժեշտ միասնական պետական քաղաքականության հիմնականուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները։Ձկնաբուծության զարգացումը Սևանա լճում կարող է ունենալ նաև շատ կարևորռազմավարական նշանակություն լճի ավազանի բնակավայրերի համար, որտեղ այն կարող էդառնալ հազվագյուտ եկամտաբեր ճյուղերից մեկը։Ծրագրի ռազմավարական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարներիվերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է։Ծրագրի նպատակին հասնելու ուղիներն են.

  • Սևանա լճում մինչև 2023թ. մոտ 50 000 տոննա լճի էնդեմիկ ձկնատեսակների

էկոլոգիապես կայուն արտադրության կազմակերպում և ամբողջական արժեշղթայիզարգացում,

  • բնական վերարտադրության պայմանների ստեղծում,
  • Սևանի հիմնադրամի հզորացում, միջոցների հատկացում Սևանի հիմնախնդիրների

լուծմանը։Նշված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ոլորտինորարարական զարգացումը` հիմնված ջրային, հողային և կենսաբանական ռեսուրսներիՍևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրպահպանության, վերարտադրության և բանական օգտագործման վրա, ինչպես նաևապահովել հայրենական ձկնարդյունաբերության միջազգային մրցունակությունը։

Ռազմավարական նպատակի ապահովումը պահանջում է ոլորտի զարգացմանպետական կառավարման համալիր մոտեցում և ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը.

  • ձկնաբուծության ոլորտի նորմատիվային իրավական բազայի կատարելագործում, որը

կհամապատասխանի նրա արդյունավետ զարգացմանը,

  • ձկնաբուծության ոլորտում պետական գործառույթների արդյունավետ իրականացում,
  • պետության և մասնավոր հատվածի համագործակցության միջոցով բարձր

մրցունակությամբ ինստիտուցիոնալ միջավայրի ստեղծում, ինչը կխթանի գործարարակտիվությունը և կապիտալի ներհոսքը ձկնաբուծության ոլորտ,

  • կառուցվածքային դիվերսիֆիկացիայի և նորարարական զարգացման ապահովում,
  • Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների արհեստական վերարտադրության զարգացում,

ինչպես նաև դրանց գենոֆոնդային հավաքածուների և մայրական վտառներիձևավորում,

  • Սևանա լճի կենսառեսուրսների և նրանց կյանքի միջավայրի պահպանության

համակարգի կատարելագործում,

  • ձկնաբուծության ոլորտի գիտական հետազոտությունների և մշակումների ընդլայնում,

ինչպես նաև ոլորտի գիտատեխնիկական ներուժի և ուսումնականհաստատությունների զարգացում,

  • ձկնամթերքի վերամշակման հզորությունների զարգացում,
  • ձկնամթերքի պահպանման և տեղափոխման մեթոդների կատարելագործում,
  • ձկնամթերքի իրացման ամբողջական շղթայի կազմակերպում,
  • ձկնաբուծության ոլորտում խորհրդատվական գործունեության զարգացում, այդ թվում

կառավարչական և ֆինանսական խորհրդատվության, աուդիտի, ճարտարագիտության,մարքեթինգի, բրենդինգի, հասարակական կապերի զարգացման և այլն,

  • ձկնաբուծության ոլորտի տեղեկատվական ապահովման համակարգի ստեղծում։

Ծրագրի իրականացման համար նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

  • ձկնաբուծության նպատակով տրամադրվող տարածքների սահմանում,
  • տեխնոլոգիաների սահմանում,
  • ձկնաբուծական տնտեսության նորմաների սահմանում,
  • օրգանական ձկնաբուծության անհրաժեշտության սահմանում,
  • բուծվող ձկնատեսակների, մանրաձուկ մատակարարողների կանոնակարգում,
  • վճարների և լիճ բաց թողնվող ձկան քանակի սահմանում,
  • պետություն – մասնավոր համագործակցության տարբերակների մշակում,
  • Սևանա լճում ձկան բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանների

ստեղծում,

  • մայրական կազմի առանձնացում, ձկնկիթի և մանրաձկան արտադրություն,
  • ֆինանսավորող կառույցի ստեղծում,

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր

  • Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծությամբ զբաղվող իրավաբանական

անձանց միության ստեղծում,

  • ներդրողների ներգրավում,
  • գիտահետազոտական կենտրոնի և լաբորատորիայի ստեղծում,
  • մասնագետների պատրաստում և վերապատրաստում,
  • որակի և անվտանգության հավաստագրման համակարգի ներդնում,
  • բրենդի ստեղծում, դիրքավորում և առաջմղում։

Ծրագրի իրականացումից ակնկալվող տնտեսական, սոցիալական ևբնապահպանական արդյունքներն են.

1. Ծրագրի առաջին 10 տարիների ընթացքում հասնել տարեկան մոտ 50 000 տոննա ձկանարտադրության, վերամշակման և արտահանման, որի արժեքը կկազմի շուրջ 154 մլրդդրամ։

2. Յուրաքանչյուր տարի արտադրվող ձկան 1.5% լիճ բաց թողնել (ծրագրված հզորությանապահովման պարագայում լիճ բաց թողնվող ձկան քաշը կկազմի տարեկան շուրջ 750 տ)։

3. Տարեկան 10 000 տ և ավելի ձկան արտադրության պարագայում Հայաստանում ձկանկերի արտադրության լուրջ նախադրյալներ կստեղծվեն։ Սա իր հերթինհնարավորություն կտա խթանելու բուսաբուծությունը, քանի որ ձկան կերիբաղադրության ավելի քան 50-70%-ը տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր են։

4. Սևանի իշխանի արտադրության ոլորտում 2500-3000, իսկ ընդհանուր արժեշղթայում`5000-6000 աշխատատեղի ստեղծում։

5. Ստեղծվող տնտեսությունների կողմից վճարվող գումարների հաշվին Սևանիհիմնադրամի հզորացում` Սևանա լճի ավազանի խնդիրների լուծման նպատակով։Ծրագրված հզորության ապահովման պարագայում այդ գումարը կկազմի տարեկանշուրջ 23 մլրդ դրամ։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևանա լիճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Սևան» հոդվածից (հ․ 10, էջ 315 )։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան