«Յըլդըրըմ» բանակախումբ

ռազմական կազմավորում

«Յըլդըրըմ» բանակախումբը (թուրքերեն՝ Yıldırım Ordular Grubu), Օսմանյան կայսրության զինված ուժերի ռազմական կազմավորում է (բանակների խումբ), որը գոյություն է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հայտնի է նաև «Կայծակ» բանակախումբ անվամբ։ Երբեմն այն անվանում էին Գերմանական կայսերական բանակի «F» բանակախումբ (գերմ.՝ Heeresgruppe «F»), քանզի «Յըլդըրըմ» բանակախմբի հրամանատարությունն իրականացնում էին գերմանացի ռազմական խորհրդականները և, բացի այդ, այդ բանակախմբի կազմի մեջ մտնում էին գերմանական բանակի մի քանի ոչ մեծաթիվ ստորաբաժանումներ[2]։

«Յըլդըրըմ» բանակախումբ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակբանակախումբ, ռազմական կազմավորում
Զորքերի տեսակցամաքային զորքեր
ԵրկիրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն, Թուրքիա
ԵնթարկոումՕսմանյան բանակ
Ներառնում է*
Գործառույթռազմական պաշտպանություն և անվտանգություն
ԹվակազմՇուրջ 47 180 զինծառայող. 45 000 հետևակային, 2180 հեծյալ (1917 թվական)[1]
Սուրբ բարեխոսՕսմանյան կայսրության սուլթան
Պատմություն
Ստեղծվեցհուլիս 1917 թվական
Ճակատամարտեր
Լուծարվեց7 նոյեմբերի 1918
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԷրիխ ֆոն Ֆալքենհայն (հուլիս 1917- 6 փետրվարի 1918), ,
Օտտո Լիման ֆոն Սանդերս (24 փետրվարի 1918—30 հոկտեմբերի 1918),
Մուստաֆա Քեմալ փաշա (31 հոկտեմբերի 1918—7 նոյեմբերի 1918)

«Յըլդըրըմ» բանակախմբի պատմություն

1917 թվականի հուլիսին օսմանյան և գերմանական հրամանատարությունները կազմավորեցին «Յըլդըրըմ» բանակախումը (այլ կերպ այն կոչվում էր «F» բանակախումբ), որի ընդհանուր հրամանատար նշանակվեց գերմանացի գեներալ Էրիխ ֆոն Ֆալքենհայնը։ Բանակախմբի մեջ սկզբնապես մտնում էին օսմանյան VI և VII բանակների զորամասերն ու ստորաբաժանումները։ Այնուհետև VI բանակը, որը մարտնչում էր Միջագետքում, դուրս հանվեց «Յըլդըրըմ» բանակախմբից, իսկ նրա փոխարեն «Յըլդըրըմի» կազմի մեջ մտցվեց նորակազմ օսմանյան VIII բանակը։ Այսպիսով՝ օսմանյան VII և VIII բանակներից կազմված «Յըլդըրըմ» բանակախումբը՝ գեներալ Ֆալքենհայնի գլխավորությամբ կազմում էր Կենտրոնական տերությունների հիմնական ուժը՝ Պաղեստինյան ռազմաճակատում[1]։

Մուդրոսի զինադադարի ստորագրումից, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից և Թուրքիայի անկախության պատերազմի սկսվելուց հետո Օսմանյան ռազմական նախարարությունը որոշում կայացրեց ստեղծելու «Յըլդըրըմ» բանակախմբի զորքերի տեսչախումբ (զորահրամանատար՝ Մեհմետ Ջեմալ փաշա), որի շտաբը տեղակայված էր Իկոնիա քաղաքում, և որի մեջ մտցվեցին XII, XVII և XX բանակային կորպուսները[3][4]։

«Յըլդըրըմ» բանակախմբի անվանումը

Այս բանակախմբի անվանումը թուրքերեն նշանակում է «Կայծակ»։ Հավանաբար, անվանումը ցույց էր տալիս, որ նա ընդունակ է կայծակնային հարվածներ հասցնելու և կայծակնային պատերազմ վարելու։

«Յըլդըրըմ» անունը կրել է թուրքական օսմանյան գահատոհմի 4-րդ սուլթանը՝ Բայազետ Ա-ն (ծնվ. 1360 թ., գահ բարձրացած 1389 թ.՝ 29 տարեկան հասակում, գերի ընկած Լենկ Թեմուրին՝ Անկարայի ճակատամարտում՝ 1402 թ. հուլիսին և դրանից հետո շուտով վախճանված)։ Նրան անվանում էին «Բայազեդ Յըլդըրըմ», այսինքն՝ «կայծակ Բայազետ»։

«Յըլդըրըմ» բանակախմբի մարտավարությունը

«Յըլդըրըմ» բանակախումբը ներառում էր զորքեր և զորամասեր, որոնք կիրառում էին Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ռազմաճակատի զորքերի ամենավերջին մարտավարական հնարքները, մասնավորապես՝ ինֆլիտրացիայի մարտավարությունը։ Բացի այդ, «Յըլդըրըմ» բանակախմբի զորքերն ու զորամասերը հանդերձված էին մերձամարտի սպառազինությամբ ու հանդերձանքով, ինչպես օրինակ՝ պողպատե սաղավարտներով (գերմ.՝ Stahlhelm) և պոչավոր նռնակներով։ Ի լրումն այդ ամենի, «Յըլդըրըմ» բանակախմբի զորքերն ու զորամասերը ստանում էին հրետանային և գնդացրային կրակային օժանդակություն[5][6]։

«Յըլդըրըմ» բանակախմբի կազմը

Առաջին համաշխարհային պատերազմ

1917 թվականի օգոստոս

Օսմանյան հեծելազորը Երուսաղեմի արվարձաններում 1917 թվականի ամռանը:

1917 թվականի օգոստոսին «Յըլդըրըմ» բանակախմբի կազմի մեջ մտնում էին հետևյալ զորամիավորումներն ու զորամասերը[7].

  • «Յըլդըրըմ» բանակախումբ (հրամանատարություն. զորահրամանատար՝ գեներալ Էրիխ ֆոն Ֆալքենհայն)
    • Օսմանյան կայսրության VII բանակ, Սիրիա (զորահրամանատար՝ գեներալ Մուստաֆա Քեմալ փաշա)
      • Օսմանյան կայսրության III բանակային կորպուս
        • XXIV հետևակային դիվիզիա
        • Լ հետևակային դիվիզիա
      • Օսմանյան կայսրության XV բանակային կորպուս
        • XIX հետևակային դիվիզիա
        • XX հետևակային դիվիզիա
      • Գերմանական ասիական կորպուս
    • Օսմանյան կայսրության VI բանակ, Միջագետք (զորահրամանատար՝ Խալիլ փաշա)
      • Օսմանյան կայսրության XIII բանակային կորպուս
        • II հետևակային դիվիզիա
        • VI հետևակային դիվիզիա
      • Օսմանյան կայսրության XVIII բանակային կորպուս
        • XIV հետևակային դիվիզիա
        • ԼI հետևակային դիվիզիա
        • ԼII հետևակային դիվիզիա
      • XԼVI հետևակային դիվիզիա

1918 թվականի հունվար

Գեներալ Էրիխ ֆոն Ֆալքենհայն՝ «Յըլդըրըմ» բանակախմբի զորահրամանատարը 1917-ից մինչև 1918-ի հունվար:

1918 թվականի հունվարին «Յըլդըրմը» բանակախմբի կազմի մեջ մտնում էին հետևյալ զորամիավորումներն ու զորամասերը[8].

  • «Յըլդըրըմ» բանակախումբ (հրամանատարություն. զորահրամանատար՝ գեներալ Էրիխ ֆոն Ֆալքենհայն)
    • Օսմանյան կայսրության VII բանակ, Սիրիա (զորահրամանատար՝ գեներալ Մուստաֆա Ֆևզի Չաքմաք փաշա)
      • Օսմանյան կայսրության III բանակային կորպուս
        • I հետևակային դիվիզիա
        • XIX հետևակային դիվիզիա
        • XXIV հետևակային դիվիզիա
      • Օսմանյան կայսրության XV բանակային կորպուս
        • XXVI հետևակային դիվիզիա
        • LIII հետևակային դիվիզիա
      • III հեծելազորային դիվիզիա
      • Գերմանական ասիական կորպուս
    • Օսմանյան կայսրության VIII բանակ, (զորահրամանատար՝ Իսմայի Ջևաթ Չոբանլու փաշա)
      • Օսմանյան կայսրության XXII բանակային կորպուս
        • III հետևակային դիվիզիա
        • VII հետևակային դիվիզիա
        • XX հետևակային դիվիզիա
      • II հեծելազորային դիվիզիա
      • XVI հետևակային դիվիզիա
      • LIV հետևակային դիվիզիա

1918 թվականի հունիս

Գեներալ Օտտո Լիման ֆոն Սանդերսը՝ «Յըլդըրըմ» բանակախմբի զորահրամանատարը 1918 թվականին:

1918 թվականի հունիսին «Յըլդըրըմ» բանակախմբի մեջ մտնում էին հետևյալ զորամիավորումներն ու զորամասերը[9].

  • «Յըլդըրըմ» բանակախումբ (հրամանատարություն. զորահրամանատար՝ գեներալ Օտտո Լիման ֆոն Սանդերս)
    • Օսմանյան կայսրության VII բանակ, Սիրիա (զորահրամանատար՝ գեներալ Մուստաֆա Ֆևզի Չաքմաք փաշա)
      • Օսմանյան կայսրության III բանակային կորպուս
        • I հետևակային դիվիզիա
        • XXIV հետևակային դիվիզիա
        • III հեծելազորային դիվիզիա
      • Օսմանյան կայսրության XV բանակային կորպուս
        • XXVI հետևակային դիվիզիա
        • LIII հետևակային դիվիզիա
        • XIX հետևակային դիվիզիա
      • Գերմանական ասիական կորպուս
    • Օսմանյան կայսրության VIII բանակ, (զորահրամանատար՝ Իսմայի Ջևաթ Չոբանլու փաշա)
      • Օսմանյան կայսրության XXII բանակային կորպուս
        • III հետևակային դիվիզիա
        • VII հետևակային դիվիզիա
        • XX հետևակային դիվիզիա
        • II հեծելազորային դիվիզիա

1918 թվականի սեպտեմբեր

1918 թվականի սեպտեմբերին «Յըլդըրըմ» բանակախմբի կազմի մեջ մտնում էին հետևյալ զորամիավորումներն ու զորամասերը[10].

  • «Յըլդըրըմ» բանակախումբ (հրամանատարություն. զորահրամանատար՝ գեներալ Օտտո Լիման ֆոն Սանդերս)
    • Օսմանյան կայսրության IV բանակ (զորահրամանատար՝ գեներալ Մեհմետ Ջեմալ փաշա)
      • Օսմանյան կայսրության II բանակային կորպուս (հրամանատար՝ Գալաթալի Շևքեթ բեյ)
        • LXII հետևակային դիվիզիա
        • Ժամանակավոր դիվիզիա x 3
      • Հորդանանյան խումբ
        • XXIV հետևակային դիվիզիա
        • III հեծելազորային դիվիզիա
      • Օսմանյան կայսրության VIII բանակային կորպուս, (զորահրամանատար՝ Յասին Հիլմի բեյ)
    • Օսմանյան կայսրության VII բանակ, (զորահրամանատար՝ Մուստաֆա Քեմալ փաշա)
      • Օսմանյան կայսրության III բանակային կորպուս (հրամանատար Իսմեթ բեյ)
        • I հետևակային դիվիզիա
        • XI հետևակային դիվիզիա
      • Օսմանյան կայսրության XX բանակային կորպուս (հրամանատար Ալի Ֆուաթ բեյ)
        • XXVI հետևակային դիվիզիա
        • LIII հետևակային դիվիզիա
    • Օսմանյան կայսրության VIII բանակ, (զորահրամանատար՝ Իսմայիլ Ջևաթ փաշա)
      • XXII բանակային կորպուս (հրամանատար՝ Ռեֆեթ բեյ)
        • VII հետևակային դիվիզիա
        • XX հետևակային դիվիզիա
      • Ձախաթևյան կորպուս (հրամանատար՝ Գուստավ ֆոն Օպպեն)
        • XVI հետևակային դիվիզիա
        • XIX հետևակային դիվիզիա
        • Գերմանական ասիական կորպուս
      • II հեծելազորային դիվիզիա

Մուդրոսի զինադադարից հետո

1918 թ. նոյեմբեր

1918 թվականի նոյեմբերին «Յըլդըրըմ» բանակախմբի կազմի մեջ մտնում էին հետևյալ զորամիավորումներն ու զորամասերը[11].

  • «Յըլդըրըմ» բանակախումբ (հրամանատարություն. զորահրամանատար՝ գեներալ Մուստաֆա Քեմալ փաշա)
    • Օսմանյան կայսրության II բանակ (զորահրամանատար՝ Նիհաթ փաշա)
      • Օսմանյան կայսրության XII բանակային կորպուս
        • XXIII հետևակային դիվիզիա
      • XV բանակային կորպուս
        • XLI հետևակային դիվիզիա
        • XLIV հետևակային դիվիզիա
    • VII բանակ (զորահրամանատար՝ Ալի Ֆուաթ փաշա)
      • III բանակային կորպուս
        • XXIV հետևակային դիվիզիա
        • XI հետևակային դիվիզիա
      • XX բանակային կորպուս
        • XLIII հետևակային դիվիզիա
        • I հետևակային դիվիզիա

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Edward J. Erickson: Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War. Greenwood Publishing Group, 2001. ISBN 0-313-31516-7.
  • Hans Werner Neulen: Feldgrau in Jerusalem. 2. Aufl., München: Universitas, 2002, ISBN 3-8004-1437-6, S. 225ff.
  • Werner Steuber: Jildirim. Deutsche Streiter auf heiligem Boden, Reihe: Schlachten des Ersten Weltkriegs Band 5; 1. Auflage 1922. Stalling, Oldenburg. 2. Auflage 1925.
  • Genelkurmay Harp Tarihi Başkanlığı Yayınları. \Türk İstiklâl Harbine Katılan Tümen ve Daha Üst Kademlerdeki Komutanların Biyografileri. Ankara, Genkurmay Başkanlığı Basımevi, 1972, 9.
  • Zekeriya Türkmen. Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920). Türk Tarih Kurumu Basımevi, 1972. 48. isbn: 975-16-1372-8.