Աբասգյոլ (լճակ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբասգյոլ (այլ կիրառումներ)

Աբասգյոլ (Աբասկյոլ, Աբասկոլ, Աբբասգյոլ, Ապպասկյոլ, թուրքերեն՝ Abbasgöl), լճակ Թուրքիայի Աղրըի մարզում, Հայկական Պար լեռնաշղթայից հյուսիս, Գայլատու լճից ոչ շատ հեռու։

Աբասգյոլ
Կոորդինատներ

Ըստ հիշատակությունների՝ արհեստական է և գոյանում է մեծ մասամբ ձնհալից։ Աբասգյոլի ջուրը քաղցրահամ է և օգտագործվում է շրջակա բնակավայրերի հողերի ոռոգման համար[1]։

Ծանոթագրություններ