Աբելարդո Ֆեռնանդես

իսպանացի ֆուտբոլիստ

Աբելարդո Ֆեռնանդես Արտունիա (իսպ.՝ Abelardo Fernández Antuña, ապրիլի 19, 1970(1970-04-19)[1][2] կամ մարտի 19, 1970(1970-03-19), Gijón/Xixón, Asturias Province, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել իսպանական «Լա Բրանիա» (1985-1986 թթ.), «Էստուդիանտես Սամեո» (1986-1988 թթ.), Խիխոնի «Սպորտինգ» (1988-1989 թթ. – 1993-1994 թթ., 189 խաղ, 13 գոլ), «Բարսելոնա» (1994-1995-2001-2002 թթ., 178 խաղ, 11 գոլ), Վիտորիայի «Դեպորտիվո Ալավես» (2002-2003 թթ., 28 խաղ) ակումբներում։ Իսպանիայի կրկնակի չեմպիոն (1998, 1999) և գավաթակիր է։ Եվրոպայի գավաթակիրների գավաթի և վերնագավաթի 1997 թվականի հաղթող, մասնակցել է ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1994 թվականի եզրափակչին։ Եվրոգավաթներում ընդհանրապես անցկացրել է 56 խաղ, խփել 5 գնդակ։ Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրել է 54 խաղ, խփել 3 գնդակ։ 1992 թվականի օլիմպիական չեմպիոն է։ Մասնակցել է 1994 և 1998 թթ. աշխարհի, 1996 և 2000 թթ. Եվրոպայի առաջնություններին[3]։

Աբելարդո Ֆեռնանդես
իսպ.՝ Abelardo
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԱբելարդո Ֆեռնանդես Անտունիա
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվմարտի 19, 1970 (54 տարեկան)
ԾննդավայրԽիխոն, ԻսպանիաԻսպանիա
Հասակ178 սմ
Քաշ72 կգ
ԴիրքՊաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՍպորտինգ
Պատանեկան կարիերա
1985 - 1986Իսպանիա Լա Բրանա
1986 - 1988Իսպանիա Էստուդիանտես Սոմիո
1988 - 1989Իսպանիա Սպորտինգ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1989 - 1994Իսպանիա Սպորտինգ179 (13)
1994 - 2002Իսպանիա Բարսելոնա178 (11)
2002 - 2003Իսպանիա Ալավես28 (0)
Ազգային հավաքական
1990 Իսպանիա Իսպանիա (մինչև 20)1 (0)
1990 - 1991Իսպանիա Իսպանիա (մինչև 21)6 (1)
1991 - 1992Իսպանիա Իսպանիա (մինչև 23)12 (5)
1991 - 2001Իսպանիա Իսպանիա 54 (3)
Մարզչական կարիերա
2008 - 2010Իսպանիա Սպորտինգ B
2010 - 2011Իսպանիա Կանդաս
2011 - 2012Իսպանիա Տուիլիա
2012 - 2014Իսպանիա Սպորտինգ B
2014 - Իսպանիա Սպորտինգ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբելարդո Ֆեռնանդես» հոդվածին։