Աբել Բրագա

բրազիլական Ֆուտբոլիստ

Աբել Բրագա (պորտ.՝ Abel Carlos da Silva Braga, սեպտեմբերի 1, 1952(1952-09-01)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ (պաշտպան), այժմ մարզիչ։

Աբել Բրագա
Abel Braga
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 1, 1952(1952-09-01)[1] (71 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ190 սանտիմետր
Քաշ83 կիլոգրամ
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԲրազիլիա Ֆլումինենսե
Պատանեկան կարիերա
1968-1970Բրազիլիա Ֆլումինենսե
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1971-1976Բրազիլիա Ֆլումինենսե42 (1)
1973 Բրազիլիա Ֆիգեյրենսե18 (1)
1976-1979Բրազիլիա Վասկո դա Գամա37 (0)
1977 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս Կվիքսիլվերս11 (2)
1979-1981Ֆրանսիա Պարի Սեն Ժերմեն45 (9)
1981-1982Բրազիլիա Կրուզեյրո21 (1)
1982-1984Բրազիլիա Բոտաֆոգո21 (4)
1984-1985Բրազիլիա Գոյտակազ
Ազգային հավաքական
1978Բրազիլիա Բրազիլիա1 (0)
Մարզչական կարիերա
1985Բրազիլիա Գոյտակազ
1986Պորտուգալիա Ռիու Ավե
1987Բրազիլիա Բետաֆոգո
1987-1988Բրազիլիա Սանտա Կրուզ (Ռեսիֆի)
1988-1989Բրազիլիա Ինտերնասիոնալ
1989-1991Պորտուգալիա Ֆամալիկան
1991-1994Պորտուգալիա Բելենենսիշ
1994Պորտուգալիա Վիտորիա (Սետուբալ)
1994Բրազիլիա Ինտերնասիոնալ
1995Բրազիլիա Վասկո դա Գամա
1997Բրազիլիա Գուարանի (Կամպինաս)
1997-1998Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե
1999Բրազիլիա Կորիտիբա
1999-2000Բրազիլիա Պարանա
2000Բրազիլիա Վասկո դա Գամա
2000Ֆրանսիա Օլիմպիկ (Մարսել)
2001Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
2001-2002Բրազիլիա Բետաֆոգո
2002Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե
2002-2003Բրազիլիա Պոնտե Պրետա
2004Բրազիլիա Ֆլամենգո
2005Բրազիլիա Ֆլումինենսե
2005-2007Բրազիլիա Ինտերնասիոնալ
2007-2008Բրազիլիա Ինտերնասիոնալ
2008-2011ԱՄԷ Ալ Ջազիրա
2011-2013Բրազիլիա Ֆլումինենսե
2014Բրազիլիա Ինտերնասիոնալ
2015-2016ԱՄԷ Ալ Ջազիրա
2017-Բրազիլիա Ֆլումինենսե
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Որպես ֆուտբոլիստ՝ Աբել Բրագան ամենամեծ հաջողությունների հասել է «Ֆլումինենսե» ակումբում 1970-ականներին․ «եռագույնների» հետ միասին Աբելը հաղթել է նահանգի չորս առաջնություններում։ 1977 թվականին նա նվաճել է իր 5-րդ տիտղոսը «Վասկո դը Գամայի» հետ։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է մեկ պաշտոնական հանդիպման (և մի քանի ոչ պաշտոնական խաղերի)։

Դառնալով մարզիչ՝ նա նշանակալի հաջողությունների է հասել տարբեր թիմերի հետ։ Մասնավորապես «Վասկո դա Գամայի», «Ֆլամենգոյի» և «Ֆլումինենսեի» հետ նա չորս անգամ հաղթել է Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնություններում, իսկ «Ինտերնասիոնալի» հետ ակումբի պատմության մեջ առաջին անգամ հաղթել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում և աշխարհի ակումբային առաջնությունում 2006 թվականի։ 2008-2011 թվականներին գլխավորել է «Ալ Ջազիրա» ակումբը (Աբու Դաբի), որը 2011 թվականին նվաճել է «ոսկե դուբլ» ԱՄԷ-ի առաջնությունում։

2013 թվականի դեկտեմբերի 13-ին նա վերանշանակվել է «Ինտերնասիոնալի» գլխավոր մարզիչ[2]։

2015-2016 թվականներին երկրորդ անգամ աշխատել է «Ալ Ջազիրայի» հետ։

2016 թվականի դեկտեմբերի 1-ին նշանակվել է «Ֆլումինենսեի» գլխավոր մարզիչ 2017 թվականի մրցաշրջանի համար[3]։

Ձեռքբերումներ

Որպես ֆուտբոլիստ

  • Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն (3) – 1971, 1973, 1975, 1976 (Ֆլումինենսե), 1977 (Վասկո դա Գամա)
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր – 1978

Որպես մարզիչ

  • Բրազիլիայի չեմպիոն – 2012
  • Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն (4) – 2000 (Վասկո դա Գամա), 2004 (Ֆլամենգո), 2005, 2012 (Ֆլումիննեսե)
  • Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի չեմպիոն (2) – 2008, 2014
  • Պարանա նահանգի չեմպիոն (2) – 1998 (Ատլետիկո Պարանաենսե), 1999 (Կորիտիբա)
  • Պերնամբուկու նահնգի չեմպիոն – 1987
  • ԱՄԷ չեմպիոն – 2010/11
  • ԱՄԷ գավաթակիր – 2010/11
  • Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր – 2006
  • ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնության հաղթող – 2006
  • Դուբայի գավաթի դափնեկիր – 2008

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբել Բրագա» հոդվածին։