Աբհիմանյու Միշրա

Աբհիմանյու Միշրա (Աբհի}}, անգլ.՝ Abhimanyu Mishra, փետրվարի 5, 2009(2009-02-05)[1], Նյու Ջերսի, ԱՄՆ), արմատներով հնդիկ Նյու Ջերսի նահանգից ամերիկացի շախմատիստ, շախմատային հրաշամանուկ, գրոսմայստեր, ամենաերիտասարդ շախմատիստը, որն արժանացել է շախմատիստին շնորհվող բարձրագույն կոչմանը և գերազանցել Սերգեյ Կարյակինին, որն այդ տիտղոսը կրել է 2003 թվականից։

Աբհիմանյու Միշրա
Պետություն(ներ) ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվփետրվարի 5, 2009(2009-02-05)[1] (15 տարեկան)
ԾննդավայրՆյու Ջերսի, ԱՄՆ
ԿոչումՎարպետության թեկնածու, միջազգային վարպետ[2][3] և գրոսմայստեր
Ներկայիս վարկանիշ2634
ՖԻԴԵ համար30920019
365chessAbhimanyu_Mishra
Chesstempo համար414264
ICCF համար414264
 Abhimanyu Mishra Վիքիպահեստում

Կենսագրություն

Աբհիմանյու Միշրան ծնվել է 2009 թվականի փետրվարի 5-ին, Նյու Ջերսի նահանգում։ Շախմատ խաղալ սովորել է 2,5 տարեկան հասակից։ Դրան ավելի նպաստել են հոր՝ Հեմանտի հետաքրքրաշարժ պատմությունները շախմատի մասին։

Յոթ տարեկանում նա դարձել է ամենաերիտասարդ ազգային չեմպիոնը, ինը տարեկանում՝ ԱՄՆ ամենաերիտասարդ ազգային վարպետը։ Աբհիմանյուն 10 տարեկանում դարձել է միջազգային վարպետ[4]։

Նա ընդամենը ինը տարեկան էր, երբ բախվեց 70-ամյա վետերան-մրցակցի հետ։ Նա հաղթել է նրան մեկ ակնթարթում։ Ես մտածում էի, որ նրա կայացման գործընթացը պատմություն է։ Շուտով ես հասկացա, որ նա խելագար է՝ հիանալի իմաստով։ Նա հիշում է այն ամենը, ինչ տեսնում է։ Նա հիշում է 2014 և 2015 թվականների խաղացած պարտիաների քայլերը։ Նրա միտքը կլանում է ամեն ինչ։
- Արուն Պրասադ, Աբհիմանյու Միշրայի մարզիչ

2018-ի նոյեմբերին Կասպարովի շախմատային հիմնադրամի հողմից հրավիրվել է եռօրյա քննության, որտեղ նա եղել է ամենաերիտասարդ շախմատիստը[5]։

2021 թվականի հունիսի 30-ին, 12 տարեկան, 4 ամսական և 25 օրական հասակում նա լրացրել գրոսմայստերի նորմը և դարձել պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է այս կոչումը։ Մինչ այդ այդ տիտղոսը կրել է Սերգեյ Կարյակինը, որը գրոսմայստերի կոչման է արժանացել 12 տարեկան և 211 օրական հասակում[6]։

Այո, չեմ խաբի, փոքր-ինչ տխուր եմ, որ այլևս ռեկորդակիր չեմ, բայց միաժամանակ կարող եմ միայն շնորհավորել երիտասարդ գրոսմայստերին։ Հուսով եմ, որ նա կդառնա աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը, և սա նրա մեծ կարիերայի միայն առաջին քայլն է։ Նրան մաղթում եմ ամենայն բարիք։
- Սերգեյ Կարյակին[7]

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[8][9]
ՏարիՀնվՓտրՄրտԱպրՄայՀունՀուլՕգսՍեպՀոկՆոյԴեկտՏարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2016168116811681166216811662
201716621662166216621662166816961774177417801801179818011662
201817981884192019201925200020332166219821492213212822131798
201921202195223222462265222722082304237723872396239723972120
202023972339234223422342234223422342234223422338233823972338
2021235723542370240824242485250425192517251025192354
20222505252425352553254925532505
20232559254825502574258525922616262726272548
2024263426342634


Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբհիմանյու Միշրա» հոդվածին։