Ագարակ (գյուղ, Սյունիքի մարզ)

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում
(Վերահղված է Ագարակ (Սյունիքի մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)

Ագարակ (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Գյուղ
Ագարակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Մակերես16.60 կմ²
ԲԾՄ1025 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն177[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Ագարակ (գյուղ, Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Ագարակ (գյուղ, Սյունիքի մարզ) (Հայաստան)
Ագարակ (գյուղ, Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Ագարակ (գյուղ, Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն

Բնակավայրը տեղակայված է Ողջի գետի ձախ կողմում։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանից հեռու է 12 կմ դեպի արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1025 մ։

Ագարակը հյուսիս-արևմուտքից սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խդրանց, հյուսիս-արևելքից՝ Եղվարդ, հարավ-արևելքից՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի[Ն 1] Տանձատափ (ներկայում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո) գյուղերին։

Պատմություն

Գյուղը հիշատակվում է 12-ից 13-րդ դարերից։

Դավիթ Բեկի ժամանակաշրջան

Հայտնի է, որ հայ զորավար Դավիթ Բեկի զինակից Թորոս իշխանի նստավայրը եղել է Եղվարդ գյուղը, որտեղից իշխում էր նաև Ագարակ և հարակից այլ գյուղերում[4][5]։ Թորոս իշխանի կրտսեր որդու՝ Հեթումի որդիներից երկրորդը՝ Քարամը, ով հայտնի էր նաև արտասովոր ուժ ունենալով, մելիքական իրավունքներով իշխում էր Ագարակի տարածաշրջանում, այդ թվում՝ Ագարակում։ Մելիք-Քարամն ու իր հաջորդներն իրենց նստավայրը Ագարակ գյուղից տեղափոխում են Տանձատափ գյուղը[4][6]։

Ռուսական կայսրության ժամանակաշրջան

Տարածաշրջանը Ռուսական կայսրության կողմից նվաճվելուց հետո հայ մելիքները պահպանում են իրենց տիրույթները ղեկավարել բեկական իրավունքով[7]։

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։

Պատմամշակութային հուշարձաններ

Գյուղում կան զանազան հնություններ՝ խաչքարեր, գյուղատեղիներ («Կեչուտ» և «Սիրաձոր» վայրերում)։ Գյուղի XIX դարի Օհանա կոչվող եկեղեցին կանգուն է, կա մատուռ[8]։

Բնակչություն

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ագարակի մշտական բնակչությունը կազմել է 177, առկա բնակչությունը՝ 146 մարդ։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[9][10]։ Ստորև ներկայացված է Ագարակ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[9][10].

Տարի1831187318971914193919591979198920012011
Բնակիչ81496929814553217226183190[11]177[2]

Տնտեսություն

Ագարակի բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Արտաքին հղումներ

Նշումներ

Ծանոթագրություններ