Ադեմար Բառե դը Սեն-Վենան

Ադեմար ժան Կլոդ Բառե դը Սեն-Վենան (ֆր.՝ Adhémar Jean Claude Barré de Saint-Venant, օգոստոսի 23, 1797(1797-08-23)[1][2][3][…], Fortoiseau Castle, Վիլյե-էն-Բրե - հունվարի 6, 1886(1886-01-06)[1][2][3][…], Սենթ-Ուան), մեխանիկայի բնագավառի ֆրանսիացի գիտնական։ Փարիզի Գիտությունների Ակադեմիայի անդամ (1868)։ 1816 թ. ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ Հիմնական աշխատությունները վերաբերում են առաձգականության տեսությանը, նյութերի դիմադրությանը, հիդրավլիկային և հիդրոդինամիկային։ Սահմանել է առաձգականության տեսության խնդիրների լուծման այսպես կոչված կիսահակադարձ մեթոդը, ձևակերպել է սահմանային պայմանների սեղմման սկզբունքը և կառուցել պրիզմայաձև ձողերի ոլորման և ծռման ընդհանուր տեսությունը (1855)։ Հետազոտել է առաձգական ձողերի փոխհարվածները։ Հիմք է դրել իդեալական պլաստիկ մարմնի պլաստիկության տեսությանը։

Ադեմար Բառե դը Սեն-Վենան
ֆր.՝ Adhémar Barré de Saint-Venant
Ծնվել էօգոստոսի 23, 1797(1797-08-23)[1][2][3][…]
Fortoiseau Castle, Վիլյե-էն-Բրե
Մահացել էհունվարի 6, 1886(1886-01-06)[1][2][3][…] (88 տարեկան)
Սենթ-Ուան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, քիմիկոս, engineer of the French Corps of Bridges and Roads և գրական թարգմանիչ
Գործունեության ոլորտմաթեմատիկա, առաձգականության տեսություն[4][5], քաղաքաշինություն և Q3143694?
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա
Ալմա մատերՊոլիտեխնիկական դպրոց[6] և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Եղել է գիտական ղեկավարJoseph Valentin Boussinesq?[7]
Ինչով է հայտնիՍեն-Վենանի սկզբունք
Պարգևներ
Ամուսին(ներ)Julie Rohault de Fleury?[10][11][12]
Երեխա(ներ)Raoul Barré de Saint-Venant?[10]
ՀայրJean Barré de Saint-Venant?
 Adhémar Jean Claude Barré de Saint-Venant Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադեմար Բառե դը Սեն-Վենան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։