Ադոլֆ Անդերսեն

Կառլ Էռնստ Ադոլֆ Անդերսեն (գերմ.՝ Karl Ernst Adolf Anderssen, հուլիսի 6, 1818(1818-07-06)[1][2][3], Վրոցլավ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - մարտի 13, 1879(1879-03-13)[1][2][3], Վրոցլավ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի շախմատի վարպետ, մաթեմատիկոս, մանկավարժ։ Նա հաղթել է 1851 և 1862 թվականների մեծ միջազգային մրցաշարերում, սակայն պարտություններ է կրել Պոլ Մորֆիից 1858 թվականին և Վիլհելմ Շտայնիցից ՝ 1866 թվականին։ Ըստ դրա նա համարվել է աշխարհի առաջատար շախմատիստ 1851-1858 թվականներին և առաջատար ակտիվ խաղացող[5]։ «Աշխարհի առաջատար շախմատիստ» ՝քանի որ 1862-1866 թվականներին «շախմատի աշխարհի չեմպիոն» կոչումը դեռ գոյություն չուներ։

Ադոլֆ Անդերսեն
գերմ.՝ Karl Ernst Adolf Anderssen
Պետություն(ներ) Պրուսիայի թագավորություն և  Գերմանական կայսրություն
Ծննդյան ամսաթիվհուլիսի 6, 1818(1818-07-06)[1][2][3]
ԾննդավայրՎրոցլավ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4]
Մահվան ամսաթիվմարտի 13, 1879(1879-03-13)[1][2][3] (60 տարեկան)
Մահվան վայրՎրոցլավ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
365chessAdolf_Anderssen
Chesstempo համար236750
ICCF համար236750
Մասնակցել էLondon 1851 chess tournament? և Immortal Game?
 Adolf Anderssen Վիքիպահեստում

Անդերսենը դարձավ Եվրոպայի ամենահաջողակ մրցաշարի խաղացողը՝ հաղթելով իր մասնակցած խաղերի կեսից ավելին, ներառյալ հայտնի Բադեն-Բադենի 1870 թվականի շախմատի մրցաշարը։ Այս հաջողությունների մեծ մասին նա հասավ 50–ից բարձր տարիքում։

Անդերսենն հայտնի է իր փայլուն զոհաբերական և հարձակողական խաղային ոճով, մասնավորապես իր «Անմահ խաղ» (1851թ․) և «Մշտադալար խաղ» (1852թ․) կոչվող խաղերում։ Մեծ էր Անդերդենի դերը շախմատային խնդիրների զարգացման գործում․առաջ անցնելով ավանդական խաղային ոճերից՝ հասավ խաղային գործելաոճի նրբագեղության և բարդության։ Նա նաև շախմատի վարպետներից ամենասիրելիներից մեկն էր և դարձավ շախմատային «ավագ պետական գործիչ», որին մյուսները դիմում էին խորհրդատվության կամ արբիտրաժի համար։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Անդերսեն» հոդվածին։