Ադոնիս
Ադոնիս (հին հունարեն՝ Ἄδωνις - «իմ Տեր», փյունիկ, դոն-պարոն, տեր), փյունիկյան աստված, որն անձնավորում էր մահացող և վերակենդանացող բնությունը։
Ադոնիս | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Զբաղմունք | Որսորդություն |
Սպանված է | S. scrofa |
Հայր | Cinyras?[1][2], Theias?[1] և Ֆենիքս[1] |
Մայր | Myrrha?[1][2] և Alphesiboea?[1] |
Քույր/Եղբայր | Myrrha?, Braesia?, Laogore? և Orsedice? |
Կողակից | Աֆրոդիտե և Պերսեփոնե |
Զավակներ | Beroe? և Golgos? |
Ասպարեզ | գեղեցկություն և ցանկություն |
Adonis Վիքիպահեստում |
Ադոնիսի պաշտամունքը հայտնի է մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակից։ Մեր թվարկությունից առաջ V դարում թափանցել է Հունաստան և ապա՝ Հռոմ։
Ըստ հունական դիցաբանության[3], Մյուռան (կամ Զմյուռնիան) սիրահարվում է իր հորը՝ Կիպրոսի արքա Կինյուրասին և, թաքցնելով իր ինքնությունը, կենակցում նրա հետ։ Իմանալով ճշմարտությունը՝ հայրը ցանկանում է սպանել դստերը, բայց աստվածները, խղճալով նրան դարձնում են զմուռսի ծառ, որից ծնվում է որդին՝ Ադոնիսը։
Մահկանացու Ադոնիսը հրաշալի որսորդ էր։ Նա չլսեց Ափրոդիտեի զգուշացումները՝ հեռու մնալ վայրի կենդանիներից, և դարձավ Արեսի կողմից ուղարկված ահռելի վարազի զոհը։
Բացառիկ գեղեցկությամբ օժտված Ադոնիսը դառնում է Աֆրոդիտեի սիրելին։ Երբ որսի ժամանակ Ադոնիսը մեռնում է վարազի հասցրած վերքերից, Աֆրոդիտեի խնդրանքով Զևսը նրան ետ է բերում մեռելների աշխարհից (Հադեսից) և համաձայնում, որ տարվա կեսը Ադոնիսը մնա այնտեղ, իսկ մյուս կեսը՝ երկրի վրա, Աֆրոդիտեի մոտ՝ կարմերփյան անիմոն ծաղկի տեսքով։ Ադոնիսի առասպելը մեծ ազդեցություն է ունեցել Քրիստոսի մասին ստեղծված առասպելների վրա։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- См. также Орфика, фр.201 Керн; Гигин. Мифы 248.
- Афродита и Адонис
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոնիս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 76)։ |