Ադրիանապոլսի ճակատամարտ

Ադրիանապոլսի ճակատամարտ, ճակատամարտ Վաղես կայսեր կողմից ղեկավարվող Հռոմեական կայսրության բանակի և գոթական ապստամբների միջև։ Տեղի է ունեցել Ադրիանապոլիս քաղաքից 13 կմ հյուսիս (ներկայիս Հունաստանի և Բուլղարիայի սահմանի մոտակայքում) հռոմեական Թրակիա պրովինցիայում։ Ճակատամարտն ավարտվեց գոթերի լիակատար հաղթանակով և Վաղես կայսեր մահով[8]։

Ադրիանապոլսի ճակատամարտ
ԹվականՕգոստոսի 9, 378 թ.
Մասն էԳոթական պատերազմ (376-382)
ՎայրԱդրիանապոլիս քաղաքի մոտակայքում, Թրակիա
ԱրդյունքՎճռական գոթական հաղթանակ
Հակառակորդներ
Արևելյան Հռոմեական կայսրություն Վեստգոթեր, Ալաններ, Հոներ
Հրամանատարներ
Վաղես կայսր Ֆրիտիգեռն
Ալաթեուս
Սաֆրաքս
Կողմերի ուժեր
15-20,000[1] կամ25-30,000[2]12-15,000[3] կամ80-100,000[4]
Ռազմական կորուստներ
10-15,000[5] or20,000[6] (հռոմեական ուժերի երկու երրորդը)[7]Անհայտ

Ճակատամարտը մաս էր կազմում 376-382 թվականների գոթական պատերազմի և հաճախ համարվում է հետևակի նկատմամբ հեծելազորի գերազանցության և Արևմտյան Հռոմեական կայսրության կործանման սկիզբը։ Իրականում ճակատամարտում մասնակցում էին Արևելյան Հռոմեական կայսրության ուժերը, որը գոյատևեց մինչև 15-րդ դար (կոչվում էր նաև Բյուզանդական կայսրություն)[9], սակայն ճակատամարտում արևելահռոմեական կայսրության ուժերի ջախջախումը, նշանակում էր, որ վերջինս չէր կարող օգնություն ցույց տալ Արևմտյան Հռոմեական կայսրությանը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանապոլսի ճակատամարտ» հոդվածին։