Ազգային հիմնադրամ (Մեծ Բրիտանիա)

շահույթ չհետապնդող և ոչ պետական բրիտանական կազմակերպություն

Պատմական հետաքրքրության կամ բնության գեղեցկության օբյեկտների ազգային հիմնադրամ (անգլ.՝ National Trust for Places of Historic Interest or Natural Beauty), սովորաբար կոչվում է Ազգային հիմնադրամ (անգլ.՝ National Trust), բրիտանական շահույթ չհետապնդող և ոչ պետական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1895 թվականին «ափերի, գյուղական շրջանների և Անգլիայի, Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի շինությունների» պահպանության համար։ Շոտլանդիայի տարածքում նմանատիպ գործունեություն է ծավալում Շոտլանդիայի ազգային հիմնադրամը[2]։

Ազգային հիմնադրամ
Տեսակnational trust?, ոչ առևտրային կազմակերպություն և հավաքածու
Երկիր Միացյալ Թագավորություն
ԿարգախոսFor ever, for everyone
Հիմնադրվածհունվարի 12, 1895[1]
Գլխադասային գրասենյակՍուինդոն, Միացյալ Թագավորություն
Գլխավոր քարտուղարՉարլզ III
Անձնակազմ7578 մարդ (2021)
Կայքnationaltrust.org.uk(անգլ.)

Պատմություն

Հիմնադրամի առաջին ձեռքբերումը՝ քահանայի տուն Էլֆրիսթոնում (15-րդ դար)

Հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Վիկտորյական Անգլիայի բարեգործ Օկտավիա Հիլլին (1838-1912)։ Նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վեսթմինսթերյան առաջին դուքսը։ Օբյեկտների նշանակալի մասը հիմնադրամին անցել է ոչ թե գնման, այլ տերերի կտակագրման եղանակով։ Դա պայմանավորված էր նրանով, որ 20-րդ դարում շատ ազնվական ընտանիքներ կորցրին իրենց եկամտի ավանդական աղբյուրները և չկարողանալով իրենց քաղաքամերձ կալվածքները պահել բարվոք վիճակում՝ որոշեցին իրենց ընտանեկան օջախները փոխանցել Ազգային հիմնադրամին[3]։

Ներկայումս ազնվականների կալվածքներից բացի հիմնադրամը տնօրինում է բրիտանական ափի համեմատաբար անխնամ տարածքները (օրինակ՝ Բրաունսի և Լինդիսֆարն կղզիները) և Անգլիայի հյուսիսում գտնվող Լճային երկրամասի քառորդը։ Վերջին տարիներին հիմնադրամն ընդլայնում է իր գործունեությունը նոր տեսակի օբյեկտների վրա, ինչպես՝ Ջոն Լենոնի և Փոլ ՄաքՔարթնիի տները Լիվերպուլում[4]։

2005 թվականին հիմնադրամի շտաբ-կայանը տեղափոխվել է Սուինդոնի երկաթուղային դեպոյի վերակառուցված շինություն[5]։

Կարևոր օբյեկտներ

  • Գլաստոնբերյան գերեզմանաթումբ (անգլ.՝ Glastonbury Tor)
  • Ֆաունտինյան աբբայություն (անգլ.՝ Fountains Abbey)
  • Սաթթոն-Հու հնագիտական տարածք (անգլ.՝ (Sutton Hoo)
  • Սթոու պալատ և այգիներ
  • Կլիվդեն (անգլ.՝ Cliveden)
  • Սթոուրհեդ
  • Հարդվիք հոլ (անգլ.՝ Hardwick Hall)
  • Քեդլսթոն հոլ (անգլ.՝ Kedleston Hall)
  • Փեթուորթ հաուս (անգլ.՝ Petworth House)
  • Նոուլ հաուս (անգլ.՝ Knole House)
  • Մոնթեքյութ հաուս
  • Բելթոն հաուս (անգլ.՝ Belton House)
  • Կորֆ ամրոց (անգլ.՝ Corfe Castle)
  • Դրոգո ամրոց
  • Թաթերշոլ ամրոց (անգլ.՝ Tattershall Castle)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային հիմնադրամ (Մեծ Բրիտանիա)» հոդվածին։