Ալբերտո Գրանադո Ռոմերո

Ալբերտո Գրանադո Ռոմերո (իսպ.՝ Alberto Granado Romero, օգոստոսի 8, 1922(1922-08-08)[1], Hernando, Córdoba, Tercero Arriba Department, Կորդովա, Արգենտինա - մարտի 5, 2011(2011-03-05)[2][1], Հավանա, Կուբա[3][4]), արգենտինացի բժիշկ, գրող, և գիտնական։ Մասնակցել է լատինական Ամերիկայի հեղափոխությանը։ Եղել է հեղափոխական Չե Գևարայի ընկերը, նրանք միասին ճանապարհորդել են ամբողջ Լատինական Ամերիկայով։ Ինչպես նաև նա համարվում էՙ «Սանտյագո» հիվանդանոցի հիմնադիրը Կուբայում։ «Ճանապարհորդություն Չե Գևարայի հետ. հեղափոխականի ստեղծումը» գրքի հեղինակն է (անգլ.՝ Travelling with Che Guevara: The Making of a Revolutionary): Այդ գիրքը հետագայում հիմք է հանդիսացել «Չե Գևարա։ Մոտոցիկլիստի օրագիրը» ֆիլմի ստեղծման համար, որը նկարահանվել է 2004 թվականին։ Ֆիլմում երիտասարդ Ալբերտոյի դերը խաղում է դերասան Ռոդրիգո դե լա Սերնան, իսկ Չե Գևարային Գաել Գարսիա Բեռնալը։ Ծերացող Ալբերտոն ֆիլմի վերջում հայտնվում է։

Ալբերտո Գրանադո Ռոմերո
իսպ.՝ Alberto Granado
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1922(1922-08-08)[1]
ԾննդավայրHernando, Córdoba, Tercero Arriba Department, Կորդովա, Արգենտինա
Մահացել էմարտի 5, 2011(2011-03-05)[2][1] (88 տարեկան)
Մահվան վայրՀավանա, Կուբա[3]
Քաղաքացիություն Կոլումբիա
ԿրթությունՀավանայի համալսարան
Մասնագիտությունգիտնական, գրող, սցենարիստ, դեղագործ և բժիշկ
ԱշխատավայրՀավանայի համալսարան և University of Santiago de Cuba?
 Alberto Granado Վիքիպահեստում

Ալբերտոն մահացել է իր բնական մահով 2011 թվականի մարտի 5-ին Հավայում ութսունութ տարեկան հասակում (Կուբա)[5]։ Կուբայի հեռուստատեսությամբ հրապարակվեց, թե ինչպես է Ալբերտո Գրանադո Ռոմերոյի աճյունը տեղափոխվում Հավայ, Վենեսուելա, այնուհետեւ Արգենտինա։ Նա մահացավ անսպասելիորեն այն ժամանակ, երբ նայում էր Չէ Գևարայի հայտնի նկարը, որը նկարվել էր Ալբերտո Կորդայի կողմից հեղափոխության տարիներին։

Ընտանիք

Ալբերտո Գրանադոն ամուսնացել է 1955 թվականին Դելիա Մարիա Դուքե Դուքեի հետ։ Նրանց ամուսնական կյանքի ընթացքում ծնվել է երեք երեխա՝ Ալբերտոն, Դելիտան և Ռոքսանան։ Նրա երեխաներից մեկը՝ Ալբերտո Գրանադոն ներկայումս Կուբայում Աֆրիկայի դեսպանատան աշխատակից է (աշխատում է տանը), նա Հավանայում ներկայացնում է Աֆրիկայի մշակույթը[6]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտո Գրանադո Ռոմերո» հոդվածին։