Ալգիս Բուդրիս

ամերիկացի գրող

Ալգիս Բուդրիս (անգլ.՝ Algis Budrys, հունվարի 9, 1931(1931-01-09)[1][2][3][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն - հունիսի 9, 2008(2008-06-09)[4][1][2][…], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[5]), ամերիկացի ֆանտաստ գրող, գրաքննադատ և խմբագիր։

Ալգիս Բուդրիս
անգլ.՝ Algis Budrys
Ծնվել էհունվարի 9, 1931(1931-01-09)[1][2][3][…]
ԾննդավայրՔյոնիգսբերգ, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն
Վախճանվել էհունիսի 9, 2008(2008-06-09)[4][1][2][…] (77 տարեկան)
Վախճանի վայրԷվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[5]
ԳերեզմանMaryhill Catholic Cemetery and Mausoleum
Մասնագիտությունգիտաֆանտաստիկ գրող, հրապարակախոս, վիպասան, խմբագիր, վիպասան, գրող, հրատարակիչ, քննադատ, լրագրող, գրական քննադատ և խմբագիր
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Մայամիի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Falling Torch?, Rogue Moon? և Who??
Պարգևներ
 Algis Budrys Վիքիպահեստում

Կենսագրություն

Իսկական անունը Ալգիրդաս Յոնաս Բուդրիս է (անգլ.՝ Algirdas Jonas Budrys): Ծնվել է Քյոնիգսբերգում՝ լիտվական ընտանիքում։ 1936 թվականին հայրը՝ Յոնաս Բուդրիսը (անգլ.՝ Jonas Budrys, 1889-1964), նշանակվեց Նյու Յորքում Լիտվայի գլխավոր հյուպատոս, և ընտանիքի հետ միասին տեղափոխվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7][8]։ Պատերազմից հետո նա ներկայացրել է փախուստի մեջ գտնվող լիտվական կառավարությունը, ինչի արդյունքում Ալգիրդասը երկար ժամանակ պահպանել է լիտվական քաղաքացիությունը։ Ամերիկյան քաղաքացիություն ստացել է միայն 1990-ական թվականներին։

1947-1949 թվականներին սովորել է Մայամիի համալսարանում, իսկ 1951-1952 թվականներին՝ Կոլումբիայի համալսարանում։ Կինը Էդնա Դյունան է (1954)։ Ունեն չորս որդի։

Գործունեություն

Բուդրիսը երկար ժամանակ (1960-70-ական թվականներ), որպես խմբագիր, աշխատել է Չիկագոյի տարբեր հրատարակչություններում և գովազդային գործակալություններում։ Միևնույն ժամանակ սկսնակ ֆանտաստ գրողներին դասավանդել է գրելու վարպետություն և ոլորտում ճանաչվել լավագույններից մեկը։

1980-ականների սկզբից եղել է «Ապագայի գրողներ» անթոլոգիայի շարքի գլխավոր խմբագիրը։ Շարքը հովանավորվում էր Լաֆայեթ Համբարդի և Սայենթոլոգիայի եկեղեցու կողմից։ 1993-1997 թվականներին հրատարակել է «Tomorrow Speculative Fiction» ֆանտաստիկ ամսագիրը։

Գրական գործունեության սկիզբը համարվում է 1952 թվականը՝ «Բարձրագույն նպատակ» պատմվածքով։ 1965 թվականից նրա գրախոսությունները պարբերաբար սկսեցին հայտնվել ԱՄՆ առաջատար գիտաֆանտաստիկ ամսագրերում՝ «Galaxy»[9] և «Magazine Fantasy and Science Fiction»[10]:

2007 թվականին, որպես քննադատ, իր գործունեության համար արժանացել է «Պիլիգրիմ» մրցանակի։

Հիմնական ստեղծագործություններ

  • «Կեղծ գիշեր» (1954)
  • «Ո՞վ» (1958), էկրանավորվել է 1973 թվականին
  • «Մարող ջահ» (1959)
  • «Չար Լուսին» (1960), նոմինացվել է Հյուգո մրցանակի համար
  • «Երկաթե փուշ» (1967)
  • «Մայքլմաս» (1977)
  • «Կոշտ վայրէջք» (1993)
  • «Նշաձողեր» (1985), գրախոսությունների և քննադատական հոդվածների ժողովածու

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալգիս Բուդրիս» հոդվածին։