Ալեքսանդր Գուրուլի

ֆուտբոլիստ

Ալեքսանդր Գիևիչ Գուրուլի (վրաց.՝ ალექსანდრე გიას ძე გურული, նոյեմբերի 9, 1985(1985-11-09)[1][2], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս «ԱԶԱԼ» ակումբում որպես կիսապաշտպան: Մասնակցում է նաև Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին։

Ալեքսանդր Գուրուլի
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԱլեքսանդր Գիևիչ Գուրուլի
ՔաղաքացիությունըՎրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 9, 1985(1985-11-09)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Հասակ179
Քաշ73
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱԶԱԼ
Համար27
Պատանեկան կարիերա
Ֆրանսիա Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2003-2004Ֆրանսիա Ֆրանսիա Բուլոն12 (2)
2004-2005Ֆրանսիա Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն17 (1)
2005-2006Ֆրանսիա Ֆրանսիա Լիոն-Դ29 (4)
2006-2007Ֆրանսիա Ֆրանսիա Լեսկին19 (0)
2007-2008Ֆրանսիա Ֆրանսիա Լիոն-Դ0 (0)
2008-2013Ուկրաինա Ուկրաինա Կառպատի 72 (1)
2012-2013 Վրաստան Վրաստան Դիլա15 (2)
2013Վրաստան Վրաստան Դինամո (Բաթումի)8 (3)
2013Վրաստան Վրաստան Զեստափոնի5 (0)
2014Բելառուս Բելառուս Շախտյոր22 (0)
2015Վրաստան Վրաստան Սամտրեդիա8 (1)
2015-մինչև հիմաԱդրբեջան Ադրբեջան ԱԶԱԼ3 (1)
Ազգային հավաքական
2002—2004ՎրաստանՎրաստան Վրաստան (մինչև 19 տարեկան)
2004—2006Վրաստան Վրաստան (մինչև 21 տարեկան)4 (1)
2010—2012Վրաստան Վրաստան 6 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ակումբային

Սաշան Օլիմպիկ Լիոն ակումբի սան է։ Թիմի երիտասարդական կազմում անցկացրել է 77 հանդիպում՝ դառնալով7 գոլի հեղինակ։ 2008 թվականի սեպտեմբերի 21-ին պայմանագիր է կնքել Լվով քաղաքի «Կարպատներ» ուկրաինական ակումբի հետ[3], որի կազմում հանդես է եկել 99 համարի ներքո։ Դեբյուտը «Կարպատ» ակումբում տոնել է 2008 թվականի սեպտեմբերի 28-ին «Զորյա» ակումբի դեմ խաղում[4]։ 2012 թվականի փետրվարի 15-ին ֆուտբոլիստը տեղափոխվեց վրացական «Դիլա» ակումբ՝ մասնակցելով Վրաստանի բարձրագույն լիգային[5]։ Վերադառնալուց հետո ֆուտբոլիստի հետ կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցվում է և տրվում է ազատ գործակալի կարգավիճակ[6]։ Դրանից հետո Ալեքսանդրը վերադառնում է հայրենիք, ընդունվում է «Դինամո» ֆուտբոլային ակումբ, որտեղի մարզիչը ներկա պահին նրա հայրն էր[7]:Այնուհետև տեղափոխվում է «Զեստափոնի»։ 2014 թվականի փետրվարին պայմանագիր է կնքում «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի հետ[8]։ 2015 թվականի սեպտեմբերին տեղափոխվում է ադրբեջանական «ԱԶԱԼ» ֆուտբոլային ակումբ[9]։

Հավաքականում

Հանդես է եկել Վրաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում։ Անցկացրել է 4 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Ձեռքբերումներ

  • 2012 թվականին հաղթել է Վրաստանի ֆուտբոլային գավաթի առաջնությունում։

Անձնական կյանք

Ամուսնացել է 2010 թվականի ամռանը։ Ունի մեկ տղա՝ Գիա Գուրուլի[10]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ