Ալեքսանդր Դրագովիչ

ավստրիացի ֆուտբոլիստ

Ալեքսանդր Դրագովիչ (սերբ.՝ Александар Драговић, մարտի 6, 1991(1991-03-06)[1][2], Վիեննա, Ավստրիա), սերբական ծագումով ավստրիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բայեր 04»-ի և Ավստրիայի ազգային հավաքականի կազմում։

Ալեքսանդր Դրագովիչ
սերբ.՝ Александар Драговић
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ավստրիա
Ծննդյան ամսաթիվմարտի 6, 1991(1991-03-06)[1][2] (33 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա
Հասակ186 սանտիմետր
Քաշ79 կիլոգրամ
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԳերմանիա Բայեր 04
Համար6
Պատանեկան կարիերա
1997-20090Ավստրիա Ավստրիա Վիեն
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2008Ավստրիա Ավստրիա Վիեն II8 (2)
2009-2011Ավստրիա Ավստրիա Վիեն66 (1)
2011-2013Շվեյցարիա Բազել77 (4)
2013-2016Ուկրաինա Դինամո Կիև66 (0)
2016-ներկաԳերմանիա Բայեր 0419 (0)
Ազգային հավաքական
2009-ներկաԱվստրիա Ավստրիա54 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 6, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 24, 2016

Ակումբային կարիերա

«Բազել»

Դրագովիչը իր կարիերան սկսել է «Ավստրիա Վիեն»-ի կազմում։

2011 թվականի փետրվարի 1-ին Ալեքսանդր Դրագովիչը միացել է շվեյցարական «Բազել»-ին[3]։ Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է « Սանկտ Գալլեն»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով։ 2010/11 մրցաշրջանի արդյունքում «Բազել»-ը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։

2011 թվականի հուլիսին ֆուտբոլիստը օգնել է թիմին դառնալ «Ուռենկուպ»-ի («Ժամերի գավաթ») գավաթակիր։ Շվեյցարիայի առաջնության շրջանակներում իր առաջին գոլն Ալեքսանդրը խփել է 2011 թվականի հոկտեմբերի 1-ին՝ «Սերվետ»-ի դեմ խաղում[4]։ 2011/12 մրցաշրջանի ընթացքում Ալեքսանդր Դրագովիչը օգնել է թիմին դառնալ Շվեյցարիայի չեմպիոն և գավաթակիր[5]։

2012/13 մրցաշրջանի արդյունքում Դրագովիչը «Բազել»-ի կազմում դարձել է Շվեյցարիայի չեմպիոն և գավաթի խաղարկության փոխչեմպիոն[6]։

«Դինամո Կիև»

2013 թվականի հուլիսի 26-ին Ալեքսանդր Դրագովիչը 5 տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական «Դինամո Կիև»-ի հետ։

2014/15 մրցաշրջանի ընթացքում Դրագովիչն օգնել է թիմին դառնալ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի չեմպիոն։ 2015 թվականի նոյեմբերի 4-ին Դրագովիչը խփել է իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայի շրջանակներում՝ «Չելսի»-ի դեմ խաղում։ Այդ խաղում «Դինամո»-ն պատվեել է 2-1 հաշվով։

«Բայեր 04»

2016 թվականի օգոստոսի 22-ին Դրագովիչը տեղափոխվել է Բունդեսլիգան ներկայացնող «Բայեր 04»[7]։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Միջազգային կարիերա

Մինչև Ավստրիայի ազգային հավաքականում հանդես գալը Դրագովիչը հանդես է եկել Ավստրիայի Մ17 և Մ19 հավաքականների կազմում։

Ալեքսանդրը առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական ԱԱ 2010-ի որակավորման փուլի Ռումինիայի հավաքականի դեմ խաղին մասնակցելու համար։ Իսկ իր դեբյուտը Ավստրիայի ազգային հավաքականի կազմում Ալեքսանդրը նշել է 2009 թվականի հունիսի 6-ին։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը Դրագովիչը խփել է 2014 թվականի նոյեմբերի 18-ին՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 1-2 հաշվով։

Ձեռքբերումներ

«Ավստրիա Վիեն»

  • Ավստրիայի գավաթակիր - 2008/09

«Բազել»

  • Շվեյցարիայի չեմպիոն - 2010/11, 2011/12, 2012/13
  • Շվեյցարիայի գավաթակիր - 2011/12

«Դինամո Կիև»

  • Ուկրաինայի չեմպիոն - 2014/15, 2015/16
  • Ուկրաինայի գավաթակիր - 2013/14, 2014/15
  • Ուկրաինայի սուպերգավաթակիր - 2016

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դրագովիչ» հոդվածին։