Ալեքսեյ Գերման

խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր

Ալեքսեյ Յուրևիչ (Գեորգիևիչ)[6] Գերման (ռուս.՝ Алексе́й Ю́рьевич (Гео́ргиевич) Ге́рман, հուլիսի 20, 1938(1938-07-20)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - փետրվարի 21, 2013(2013-02-21)[3][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1994)[6]: Տիրապետում է վավերագրականին բնորոշ սև-սպիտակ գեղարվեստական կինոնկարների նկարահանման ոճին և տեխնիկային։

Ալեքսեյ Գերման
Ծննդյան թիվ՝հուլիսի 20, 1938(1938-07-20)[1]
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Վախճանի թիվ՝փետրվարի 21, 2013(2013-02-21)[3][1] (74 տարեկան)
Վախճանի վայր՝Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0314516

Կենսագրություն

Ալեքսեյ Գերմանը ծնվել է 1938 թվականի հուլիսի 20-ին Լենինգրադում։ Գրող Յուրի (Գեորգիա) Գերմանի և Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտտենբերգի որդին է։ 1960 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Գրիգորի Կոզինցևի արվեստանոցը, դասընթացի ղեկավար Ալեքսանդր Մուզիլ)։

Աշխատել է Սմոլենսկի դրամատիկական թատրոնում, այնուհետև, 1961-1964 թվականներին՝ Լենինգրադի դրամատիկական Մեծ թատրոնում Գեորգի Տովստոնոգովի հետ։

1964 թվականից եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի երկրորդ ռեժիսոր, այնուհետև՝ բեմադրող ռեժիսոր։ Նրա «Ստուգում ճանապարհներին» ֆիլմը 15 տարի մնացել է դարակների վրա և էկրան է բարձրացել միայն վերակառուցման տարիներին։ 1985 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության քարտուղար։ 1990 թվականին կազմակերպել է «ԱՓՖՍ» կինոստուդիան (Առաջին փորձարարական ֆիլմի ստուդիա) և մինչև իր մահը` 2013 թվականը, եղել է նրա գեղարվեստական ղեկավարը։ 1998 թվականից Գերմանը Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում կազմակերպել է հեղինակային արվեստանոց։ 2010 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոֆորումի նախագահը։

Ալեքսեյ Գերմանը մահացել է 2013 թվականի փետրվարի 21-ին՝ 75 տարեկան հասակում, Սանկտ Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիայի հիվանդանոցում՝ երիկամային անբավարարությունից։ Թաղվել է փետրվարի 24-ին՝ Սանկտ Պետերբուրգի Բոգոսլավսկի գերեզմանոցում[7][8][9]։

2013 թվականի աշնանը հետմահու արժանացել է Հռոմի կինոփառատոնի «Կապիտոլիական ոսկե գայլ» մրցանակի՝ կինոարվեստում ունեցած ավանդի համար (Lifetime Achievement Award): Մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Հռոմում, նոյեմբերի 13-ին, Գերմանի «Դժվար է աստված լինել» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի շրջանակներում։ Մրցանակը ստացել են ռեժիսորի այրին՝ Սվետլանա Կարմալիտան և նրա որդին Ալեքսեյ Գերման կրտսերը[10][11]]: Կազմակերպիչները նշել են, որ առաջին անգամ եվրոպական փառատոների պատմության մեջ որոշվել է նման մրցանակ շնորհել մահացած կինեմատոգրաֆիստին[12]։ Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները խնդրել են Գերմանների ընտանիքին թույլատրել «Դժվար է աստված լինել» ֆիլմը ընդգրկել հիմնական մրցույթում, բայց մերժում են ստացել[13]։

Ընտանիք[14]

Ալեքսեյ Գերմանի շիրիմը
  • Մայրական կողմ
    • Նախապապը եղել է երդվյալ հավատարմատար, պետերբուրգյան հրեական համայնքի մեկենաս, պետական խորհրդական Գավրիիլ Անդրեյեվիչ Տիկտինը[15]։ Մյուս նախապապը Վլադիմիր Ազրիելևիչ Ռիտենբերգը և նրա եղբայրը Արոն Ազրիելևիչ Ռիտենբերգը (1867-?) եղել են մահուդի և մորթե կոշկեղենի պետերբուրգյան առևտրի տան և մանուֆակտուրայի սեփականատեր, որի հիմնադիրը եղել է առաջին գիլդիայի կովենյան վաճառական Ազրիել Դավիդովիչ Ռիտենբերգը[16]։
      • Պապը եղել է երդվյալ հավատարմատար, դատական վերահսկիչ, արքունի խորհրդական Ալեքսանդր Վլադիմիրովիչ Ռիտենբերգը։
      • Տատ՝ Յուլիա Գավրիլովնա Տիկտինա։
        • Մայր՝ Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտենբերգ (1904-1995)։
          • Քույր՝ Մարինա Նիկոլաևնա Կովարսկայա (1931), Նիկոլայ Արոնովիչ Կովարսկու և Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտենբերգի դուստրը։
  • Հայրական կողմ
      • Պապ՝ Պավել Նիկոլաևիչ Գերման, շտաբս կապիտան։
      • Տատ՝ Նադեժդա Կոնստանտինովնա Իգնատևա, գեներալի դուստր, գթության քույր։
        • Հայր՝ Յուրի Պավլովիչ Գերման, գրող (1910-1967)։
  • Կին՝ Սվետլանա Իգորևնա Կարմալիտա, սցենարիստ (1940-2017)։
    • Որդի՝ Ալեքսեյ Գերման կրտսեր, ռուս կինոռեժիսոր, սցենարիստ (1976)։

Ֆիլմագրություն

ՏարիՖիլմ
ՌեժիսորՍցենարիստԴերասանԴեր
1967Յոթերորդ արբանյակը[17]
Y
1971Ստուգում ճանապարհներին
Y
1976Քսան օր առանց պատերազմի
Y
1977Նստիր կողքիս, Միշկա
Y
1980Ռաֆֆերտի
Y
լրագրող
1980Սերգեյ Իվանովիչը թոշակի է անցնում
Y
Նիկոլայ Դմիտրիևիչ
1981Տնօրենի անձնական կյանքը
Y
Կոնստանտին Մուստաֆիդի
1981Ճամփորդություն Կովկասյան լեռներով
Y
1983Տորպեդակիր ինքնաթիռներ[18]
Y
1984Իմ ընկեր Իվան Լապշինը[19]
Y
Y
1985Կար մի խիզախ կապիտան
Y
1986Ասք խիզախ Խոչբարի մասին
Y
1987Իմ ռազմական հաշվարկը
Y
1990Канувшее время
Y
1991Հաղթողի ստվերը (Օստրարայի մահը)
Y
1991Կինոն փրկում է ժամանակը (վավերագրական)
Y
1991Անդրեյ (վավերագրական)
Y
1994Կողպեք
Y
Կլամմ
1994Սատանայական վոդևիլ (վավերագրական)
Y
1995Ժամանած գնացքներ / Տրոֆիմ
Y
1996Ժիզելի մոլուցքը
Y
врач
1996Սերգեյ Էյզենշտեյն, ինքնակենսագրական (վավերագրական)
Y
1998Хрусталёв, машину!
Y
Y
1998Սառը պատերազմ (վավերագրական, սերիա 14)
Y
1998Որպեսզի հիշեն (վավերագրական, թողարկում 48)
Y
2003—201285-ում Գերմանը 122 է Արխիվացված 2019-03-29 Wayback Machine (վավերագրական)
Y
2005Գերման՝ Գերմանի որդի Արխիվացված 2019-03-27 Wayback Machine (վավերագրական)
Y
2005Այլ Միրոնով (վավերագրական)
Y
2008Владимир Высоцкий. Я приду по ваши души (վավերագրական)
Y
2008Գերմանոլոգիա (վավերագրական)
Y
Y
2008Դեմիուրգ (վավերագրական)
Y
2010Ավելին քան սերը. Գերման և Կարմալիտա (վավերագրական)
Y
2011Իմ ընկեր Անդրեյ Բոլտնև (վավերագրական)
Y
2011Ֆիլմի ղեկավարների պատմություն կամ շինարարները և վերակառուցողները Արխիվացված 2019-03-29 Wayback Machine (վավերագրական, սերիաներ 6—8)
Y
2012Դժվար է աստված լինել (վավերագրական)
Y
2013Դժվար է աստված լինել
Y
Y

Ճանաչում և պարգևներ

  • «Քսան օր առանց պատերազմի» ֆիլմի համար
  • «Իմ ընկեր Իվան Լապշինը» ֆիլմի համար
    • Ժյուրիի «Բրոնզե ընձառյուծ» մրցանակ և Է. Արտարիայի մրցանակ Լոկարնո-1986 միջազգային կինոփառատոնում
    • Վասիլև եղբայրների անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ - 1987
  • «Ստուգում ճանապարհներին» ֆիլմի համար
    • ԽՍՀՄ պետական մրցանակ - 1988
  • Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում քննադատության մրցանակի դափնեկիր -1987 за фильмы: «Ստուգում ճանապարհներին», «Քսան օր առանց պատերազմի», «Իմ ընկեր Իվան Լապշինը» ֆիլմերի համար
  • «Խրուստալյով մեքենա» ֆիլմի համար
    • Ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցույթին (1998)
    • Վիսոցկու մրցանակի դափնեկիր «Իմ կյանքի ընթացքը» - 1999
    • «Ոսկե դար» բելգիական կինեմատոգրաֆիական պատվավոր մրցանակի դափնեկիր - 1999
    • «Նիկա» մրցանակներ 1999 թվականի համար` լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգերում
    • Կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Ոսկե Խոյ» ազգային մրցանակ 1999 թվականի համար, լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգերում Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ։
  • Ռուսաստանի դաշնության ժողովրդական արտիստ (1994)[6]
  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1988)
  • «Ոսկե խոյ» մրցանակ «Կինեմատոգրաֆիական տարվա մարդ» անվանակարգում («Եզակի արվեստանոցի ստեղծման, ինտուիցիայի և հաստատակամության համար») - 1992
  • «Տրիումֆ» մրցանակ - 1998
  • Սերգեյ Դովլաթովի անվան մրցանակ - 1998
  • Ցարսկոսելսկի գեղարվեստական մրցանակ (2003)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար » IV աստիճանի շքանշան[18]
  • Պատվո շքանշան (30 հուլիսի 2008) - հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման բնագավառում ունեցած ավանդի և երկարամյա ստեղծագործական գործունեության համար[20]
  • Ցարսկոսելսկի գեղարվեստական մրցանակ (2012)
  • «Ոսկե կենտավր» համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար (2012) - «Ուղերձ մարդուն» փառատոնի բարձրագույն պարգևը[21]
  • «Ոսկե Կապիտոլիական գայլ» կինոարվեստում ներդրման համար (2013)
  • «Նիկա» մրցանակ 2015 թվականի համար (հետմահու) - տարվա լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսուրայի համար («Դժվար է աստված լինել»)

Հիշատակ

  • 2015 թվականին «Լյուդմիլա Գուրչենկո» հեռուստասերիալում ռեժիսորի դերը խաղում է դերասան Իգոր Մարիչևը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ