Ալթայերեն

Ալթայերեն (մինչև 1948՝ օյրոտերեն), ալթայցիների հիմնական լեզուն, Ալթայի Հանրապետության պաշտոնական լեզուն։ Պատկանում է թյուրքական ընտանիքին։ Ունի կցական, համադրական կառուցածք, բնորոշվում է հնչյունների ներդաշնակությամբ։ Կիրիլիցայի հիման վրա առաջին անգամ 19-րդ դարի 40-ական թվականներին։ 1920-ականներին այբուբենը վերակազմվում է լատինական, իսկ 1938 թվականից՝ կրկին կիրիլիցայի հիման վրա[5]։ Խոսողների թիվը՝ 55 720[3]:

Ալթայերեն
Ալթայ
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասKyrgyz–Kipchak?[1]
ԵրկրներՄոսկվա, Չինաստան
ՇրջաններԱլթայի Հանրապետություն
Ալթայի երկրամաս
Պաշտոնական կարգավիճակԱլթայի Հանրապետություն
Խոսողների քանակ55 720 մարդ[2]
Լեզվակիրների թիվը55 720[3]:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[4]
ԴասակարգումԱլթայան լեզուներ
Թյուրքական լեզվախումբ
Հին ալթայան լեզուներ
Գրերի համակարգԿիրիլիցա
IETFalt
ISO 639-2alt
ISO 639-3alt

Նկարագիր

Պատկանում է թյուրքական լեզուների արևելյան ճյուղի կիրգիզա–ղփչաղական խմբին։ Ունի վեց բարբառ, որոնք բաժանվում են երկու խմբի՝ հյուսիսային (տուբա, քումանդինի, չալկանյան) և հարավային (ալթայական, տելենգիտ, տելեատյան)։

Ժամանակակից Ալթայերեն գրական լեզուն ստեղծվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ բուն ալթայական (ալթայկիժի) բարբառի հիման վրա։

Գրության հիմքը 1928 -1938 թվականներին եղել է լատինական, հետագայում՝ ռուսական այբուբենը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 161