Ալֆրեդ Բրյունո

Լուի Շարլ Բոնավանտյուր Ալֆրեդ Բրյունո (ֆր.՝ Louis Charles Bonaventure Alfred Bruneau, մարտի 3, 1857(1857-03-03)[1][2][3][…], former 5th arrondissement of Paris, Փարիզ[4][5][6] - հունիսի 15, 1934(1934-06-15)[4][1][3][…], Փարիզ[4][5]), ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտական քննադատ և արվեստաբան։ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ։

Ալֆրեդ Բրյունո
ֆր.՝ Alfred Bruneau
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1857(1857-03-03)[1][2][3][…]
Ծննդավայրformer 5th arrondissement of Paris, Փարիզ[4][5][6]
Մահացել էհունիսի 15, 1934(1934-06-15)[4][1][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4][5]
ԳերեզմանԲատինոլի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ և երաժշտական քննադատ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
 Alfred Bruneau Վիքիպահեստում

Կենսագրություն

Ալֆրեդ Բրյունոն ծնվել է 1857 թվականին Փարիզ քաղաքում[7]։

Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում[8], որտեղ թավջութակ է պարապել Օգյուստ Ժոզեֆ Ֆրանկոմայի և ստեղծագործություն՝ Ժյուլ Մասնեի մոտ[7]։

Բրունոն Էմիլ Զոլայի մտերիմ ընկերն էր։ Նա մասամբ եղել է 1908 թվականին Զոլայի հիշատակին նվիրված մեծ համերգի կազմակերպիչը (դիրիժոր՝ Ժորժ Մարտի)[9]։

Բրյունոն գրել է 14 օպերա (մեծ մասը Զոլայի սյուժեներով)։ Բացի այդ, գրվել են նաև նվագախմբային ստեղծագործություններ, վոկալային ցիկլեր, բալետներ և այլ երաժշտական ստեղծագործություններ[7]։

Որպես քննադատ և արվեստաբան՝ Բրյունոն գրել է բազմաթիվ աշխատություններ երաժշտության և մասամբ էլ՝ ռուսական երաժշտության մասին (1901 թվականին նա այցելել է Ռուսական կայսրություն), օրինակ, իր «Russische Musik» աշխատությունում, որը հրատարակվել է 1905 թվականին[8]։

1909 թվականին զբաղեցրել է երաժշտական կրթության գլխավոր տեսչի պաշտոնը[10]։

1925 թվականին Ալֆրեդ Բրյունոն դարձել է Ֆրանսիայի ինստիտուտի անդամ։

Լուի Շարլ Բոնավանտյուր Ալֆրեդ Բրյունոն մահացել է 1934 թվականի հունիսի 15-ին հայրենի քաղաքում և թաղվել է Բատինոլ գերեզմանոցում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • James Ross: '"Messidor": Republican Patriotism and the French Revolutionary Tradition in Third Republic Opera'; in: Barbara Kelly (ed.): 'French Music, Culture and National Identity, 1870-1939' (Rochester, N.Y., 2008), pp. 112–130; ISBN 978-1-58046-272-3
  • Steven Huebner: "Alfred Bruneau and Émile Zola" and "L'Attaque du moulin", in: French Opera at the Fin de Siècle (Oxford, 1999), pp. 395–425; ISBN 0-19-816280-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Բրյունո» հոդվածին։