Ախալքալաք

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախալքալաք (այլ կիրառումներ)

Ախալքալաք[2] (վրաց.՝ ახალქალაქი [ախալքալաքի], թարգմանաբար՝ Նոր Քաղաք), քաղաք Վրաստանում, Սամցխե-Ջավախք մարզի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, Ջավախք երկրամասի (պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն։

Քաղաք
Ախալքալաք
վրաց.՝ ახალქალაქი
ԴրոշԶինանշան

ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետԱխալքալաքի մունիցիպալիտետ
Հիմնադրված է1064 թ.
ԲԾՄ1707±1 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն7693 մարդ (2023)[1]
Ազգային կազմՀայեր 93,8 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունախալքալաքցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ261
Պաշտոնական կայքakhalkalaki.ge
Ախալքալաք (Վրաստան)##
Ախալքալաք (Վրաստան)
Ախալքալաք (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Ախալքալաք (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Ըստ 2014 թվականի պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության 8295 մարդ է[3], որից 93,8%-ը կազմում են հայերը։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում, Փարվանա գետի ավազանում։

Անվանում

Անվանումը բառացի թարգմանվում է որպես Նոր քաղաք (վրաց.՝ ახალი ― նոր, հայերեն՝ քալաք ― քաղաք)։

Քաղաքի պատմություն

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու արձանը

Ախալքալաքը հիշատակվում է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց Թամար թագուհու կողմից հայ Զաքարյաններին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թվսկսնին քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թվականին այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ[4]։

19-րդ դարի ընթացքում Ախալքալաքը դառնում է արհեստավորական կենտրոն, իսկ գավառի գյուղերը սկսում են կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ 1830-ական թվականների սկզբներին Ախալքալաքում բացվում է Մեսրոպյան ծխական արական դպրոցը։ 1918 թվականի մայիսին Հարավային Կովկասում կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է։

Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից հետո, 1921 թվականի նոյեմբերի 6-ին երկու խորհրդային հանրապետությունների միջև պայմանագիր է կնքվում, որի համաձայն Ախալքալաքն ու գավառը անցնում են Վրաստանին։

Նշանավոր ախալքալաքցիներ

Ախալքալաքում են ծնվել հայ ականավոր արձակագիրներ Դերենիկ Դեմիրճյանը, Մկրտիչ Սարգսյանը, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, հայ հասարակական–քաղաքական գործիչ Ռուբեն Դարբինյանը, ակադեմիկոս, պատմաբան Աշոտ Մելքոնյանը, հասարակական գործիչ, Երևանի պետական համալսարանի դասախոս (բ.գ.թ.), ՀՀ բուհերի արհմիությունների նախագահ Արմեն Ավետիսյանը[5][6] և այլ հայտնի դեմքեր։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախալքալաք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 197