Ակսել Բակունցի տուն-թանգարան

Ակսել Բակունցի տուն-թանգարան, հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի հայ արձակագիր Ակսել Բակունցը ( 1899- 1937Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է։

Ակսել Բակունցի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳորիս
ՀասցեՄաշտոցի 41, Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան
Հիմնադրվել է1968
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

Տուն-թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1970 թվականի սեպտեմբերի 17-ին։ Մինչ այդ տան կեսը վաճառված է եղել։ 1970 թվականին Բակունցի 90-ամյակի կապակցությամբ տունը ետ է գնվել։ Տուն-թանգարանի ստեղծման և զարգացման մեջ մեծ ներդրում է ունեցել թանգարանի տնօրեն Քաջիկ Միքայելյանը։ 2011 թվականին կատարվել է թանգարանի հիմնանորոգում. փոխվել է տանիքը, ներքին հարդարման աշխատանքներ են կատարվել։ Զգալի աշխատանքներ են իրականացվել նաև բակում։ 2012 թվականին ավելի շատ աշխատանքներ են կատարվել դրսի հարդարման վրա. տեղադրվել է բազրիք, թանգարանը լուսավորվել է փողոցի կողմից։

Ցուցադրություն

Ակսել Բակունցի թանգարանը Գորիսում, գծանկարը՝ Լևոն Լաճիկյանի

Թանգարանն ունի շուրջ 500 ցուցանմուշ, այդ թվում լուսանկարներ, իրեր, առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր։ Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղմնավոր գործունեությունը։ Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը։

Միջոցառումներ

Տուն-թանգարանում կազմակերպվում են Բակունցի ստեղծագործությանը, արդի գրական խնդիրներին վերաբերող տարաբեր միջոցառումներ, ամենամյա բակունցյան օրեր։

Հասցե

Թանգարանը գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Մաշտոցի փողոցի 41 հասցեում։

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 246