Ահաբեկչություն Կահիրեում (2016)

Ահաբեկչություն Կահիրեում, պայթյուն Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որը տեղի է ունեցել ղպտիական եկեղեցում։ Ահաբեկչության արդյունքում զոհվել է 28, վիրավորվել՝ 70 մարդ[1][2][3]։

Ահաբեկչություն Կահիրեում
Տեսակահաբեկչական հարձակում պայթյունով
Երկիր{{{2}}} Եգիպտոս
Գրոհի վայրԿահիրե, Եգիպտոս
ՏեղադրանքSaint Mark's Coptic Orthodox Cathedral?, Abbassia?, Կահիրե և Սուրբ Պետրոսի և Պողոսի եկեղեցի (Կահիրե)
Տարեթիվ2016 թվականի դեկտեմբերի 11
Գրոհի միջոցպայթուցիկ սարք
Զենքինքնաշեն պայթուցիկ սարք
Զոհվածներ28[1]
Վիրավորներ70[1]

Գործողությունների ընթացքը

Պայթյունը տեղի է ունեցել Կահիրեի Սբ Մարկոսի ղպտիական եկեղեցում։ Որոշ տվյալների համաձայն, ռումբը տեղադրված է եղել զանգակատան պատի մեջ։ Այլ աղբյուրների համաձայն, անհայտ անձը ռումբը նետել է եկեղեցու ներսը, որտեղ տեղի էր ունենում պատարագ[3]։

Արձագանք

Ահաբեկչության կապակցությամբ Եգիպտոսում հայտարարվել է եռօրյա սուգ[4]։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, պայթյունի հետևանքով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չեն տուժել։

Ծանոթագրություններ