Ամայա Ռոմերո

Ամայա Ռոմերո Արբիսու, իսպանացի երգչուհի[1]։ Մասնակցել է «Operación triunfo»-ի իններորդ մրցաշրջանին, որտեղ հաղթել է։ Ամայան Իսպանիան ներկայացրել է Եվրատեսիլ 2018-ին Ալֆրեդ Գարսիայի հետ «Tu canción» երգով[2][3][4][5][6]։

Ամայա Ռոմերո
Ի ծնե անունիսպ.՝ Amaia Romero
Նաև հայտնի է որպեսAmaia
Ծնվել էհունվարի 3, 1999(1999-01-03) (25 տարեկան)
Պամպլոնա, Իսպանիա
Երկիր Իսպանիա
Մասնագիտություներգչուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր, կիթառ, ուկուլելե, Մանդոլին և վոկալ
ԼեյբլUniversal Music Group
Կայքamaiaromeroarbizu.com
 Amaia Romero Վիքիպահեստում

Կենսագրություն

Ռոմերոն ծնվել է 1999 թվականի հունվարի 3-ին Նավառա պրովինցիայի Պամպլոնա քաղաքում։ Այժմ դաշնամուրի մասնագիտացման վերջին կուրսում է սովորում[7]։

2010 թվականին Ռոմերոն Telecinco ալիքով մասնակցել է «Cántame una canción» մանկական տաղանդների շոուին։ 2012 թվականին մասնակցել Antena 3-ով El Número Uno տաղանդների շոուին, բայց դուրս է մնացել վեցերորդ շաբաթվա ընթացքում[8]։

2017 թվականին Ռոմերուն մասնակցել է Operación Triunfo ռեալիթի շոուի երաժշտական մրցույթի ինը մասերի լսումներին[9]։ 2017 թվականի հոկտեմբերի 23-ին նա ընտրվել է «Academy» շոուին։ 2018 թվականի հունվարի 29-ին «Gala Eurovisión» հատուկ կենդանի շոուի ժամանակ ընտրվել է ժողովրդի ընտրությամբ, որպեսզի Իսպանիան ներկայացնի Եվրատեսիլ 2018-ին Ալֆրեդ Գարսիայի հետ «Tu canción» երգով։ 2018 թվականի փետրվարի 5-ին Ռոմերոն 46% ձայներով ճանաչվել է «Operación Triunfo 2017»-ի հաղթող[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամայա Ռոմերո» հոդվածին։