Այաս (ակումբ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այաս (այլ կիրառումներ)

«Այաս», 1985 թվականին Երևանում հիմնադրված ծովային հետազոտություններ ակումբ[2]։ Ակումբի գործունեության ոլորտներն են նավաշինությունը, նավագնացությունը, քարտեզագրության պատմությունը, ստորջրյա հետազոտությունները, զինանիշագիտությունը, նավամոդելավորումը և նավագնացությունների իրականացումը[2]։ Ակումբի նախագահն է Կարեն Բալայանը[1]։

Այաս
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1985
Նպատակներծովային հետազոտությունների ակումբ
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
նախագահԿարեն Բալայան[1]
Կամավորներ25
Կայքayas.am/hy/about_arm/

Նպատակներ

Ակումբը իր առջև դրել է երկու հիմնական նպատակ. ծովային թանգարանի ստեղծում Երևանում և Կիլիկիան Հայաստանի 13-րդ դարի առագաստանավի կրկնօրինակի կառուցում, դրանով հայ առևտրականների ուղիներով նավարկության իրականացում[2]։

Պատմություն

Ակումբը հիմնադրվել է 1985 թվականին Երևանում թեմատիկայով հետաքրքրվող մի խումբ անհանտների կողմից[2]։

Ակումբը իր գոյության ընթացքում կազմակերպել էր 15-ից ավելի թեմատիկ ցուցահանդեսներ, որից մեկը Հայաստանում Եվրոպայի օրեր անցկացնելիս ՀՀ ԱԳՆ-ի Հայաստանի պատկերասրահում[2]։

«Այաս» ակումբը Ծովային հետազոտությունների միջազգային ընկերության, Ծովային պատմության միջազգային հանձնաժողովի, Հաշմանդամային առագաստային սպորտի միջազգային ֆեդեռացիայի, Հայկական աշխարհագրական անկերության անդամ է[2]։

Ծանոթագրություններ