Այդին Հարությունյան

Այդին Ղուկասի Հարությունյան (հուլիսի 1, 1918(1918-07-01)[1][2], Թորոսգյուղ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2] - նոյեմբերի 23, 1990(1990-11-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), հայ խորհրդային զինվորական, ավագ սերժանտ, Խորհրդային Միության հերոս (1945

Այդին Հարությունյան
հուլիսի 1, 1918(1918-07-01)[1][2] - նոյեմբերի 23, 1990(1990-11-23) (72 տարեկան)
ԾննդավայրԹորոսգյուղ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Հայաստանի Առաջին Հանրապետություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումավագ սերժանտ[1][2]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ «Պրահայի ազատագրման համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Սովետական միլիցիայի 50-ամյակի» հոբելյանական մեդալ Medal "For Impeccable Service", 1st class և «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ

1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ և սովորել Եյսկի զինվորական դպրոցում։ 1941-1945 թվականների 'Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Սմոլենսկ-Վիտեբսկ ուղղությամբ պաշտպանական մարտերին, Մալայա Զեմլյայի դեսանտային գործողություններին և Սապուն Գորայի (Բալակլավայի մոտ) կռիվներին։ 1944 թվականի մայիսին Սևաստոպոլի ազատագրման մարտերում Գորնայա բարձունքի գրավման ժամանակ ցուցաբերած արիության համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Այնուհետև 89-րդ հայկական դիվիզիայի կազմում մասնակցել է Լեհաստանի վերագրավմանը, Օդերի անցմանը և Բեռլինի գրավման մարտերին։ Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» և մի շարք այլ մեդալներով։

Պատերազմի ավարտից հետո Հարությունյանը զորացրվել է բանակից և աշխատանքի անցել Ղուկասյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեում որպես բաժնի վարիչ։ 1948 թվականին ավարտել է ՀԿԿ Կենտկոմին կից երկամյա կուսակցական դպրոցը, իսկ 1958 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Կուսակցական, պետական տարբեր պաշտոններ է վարել մայրաքաղաքի մի շարք հիմնարկներում, իսկ 1969 թվականից աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմում՝ որպես բաժնի վարիչ։

Մահ

Այդին Հարությունյանը մահացել է 1991 թվականին Երևանում։

Պարգևներ

  • Խորհրդային Միության հերոս (1945)
  • Լենինի շքանշան
  • «Ոսկե աստղ» մեդալ
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական վաստակի համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այդին Հարությունյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այդին Հարությունյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 316