Այդքան տարբեր երկվորյակներ
«Այդքան տարբեր երկվորյակներ» (անգլ.՝ Jack & Jill), ամերիկյան կինոկատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Դենիս Դուգանը 2011 թվականին։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականի նոյեմբերի 11-ին[10]։
Սյուժե
Ջեքն աշխատում է գովազդային գործակալությունում և ապրում Լոս Անջելեսում իր գեղեցիկ կնոջ և երեխաների հետ։ Ջեքը և Ջիլը արտաքինով շատ նման, բայց բնավորությամբ տարբեր երկվորյակներ են։ Հյուրընկալվելով եղբոր բնակարան` Ջիլը հենց առաջին վայրկյաններից սկսում է բոլորին հասցնել խելագարության։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն սիրահարվում է Ջիլին։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Ադամ Սենդլեր | Ջեք Սադելշտեյն / Ջիլ Սադելշտեյն |
Քեյթի Հոլմս | Թրին Մյուրեյ |
Ալ Պաչինո | ինքն իր դերում |
Նատալիա Գալկինա | մարզիչ |
Շաքիլ Օ'Նիլ | ինքն իր դերում |
Վալերի Մախաֆֆեյ | Բիթսի |
Ջոնի Դեփ | ինքն իր դերում |
Դեյվիդ Սփեյդ | Մոնիկա |
Բիլի Բլենքս | ինքն իր դերում |
Կոբի Բրայանտ | ինքն իր դերում |
Արձագանքներ
Ֆիլմը շատ բացասական գնահատական է ստացել կինոքննադատների կողմից՝ ստանալով միայն 3% դրական արձագանք[11]։ 32-րդ «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմ ռեկորդ է սահմանել՝ ստանալով բոլոր կատեգորիաների մրցանակները։ Այդ թվում «Տարվա ամենավատ ֆիլմ», «Ամենավատ դերասան» (Ադամ Սենդլեր), «Ամենավատ կանացի դեր» (Ադամ Սենդլեր), ինչպես նաև «Ամենավատ դերասան երկրորդական պլանում» (Ալ Պաչինո) և «Ամենավատ կանացի դեր երկրորդական պլանում» (Դեյվիդ Սփեյդ)[12]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «Такие разные близнецы»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Такие разные близнецы»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Такие разные близнецы»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Фотогалерея и трейлер Արխիվացված 2011-07-17 Wayback Machine
- Tom Russo. (2011 թ․ նոյեմբերի 11). «Jack and Jill» (անգլերեն). Boston Globe. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
- Mick LaSalle. (2011 թ․ նոյեմբերի 11). «'Jack and Jill' review: Jack's funny, Jill's a drag» (անգլերեն). San Francisco Chronicle. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
- Michael Phillips. (2011 թ․ նոյեմբերի 11). «A little hammy star power spices up a sow's ear» (անգլերեն). Chicago Tribune. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
- Elizabeth Weitzman. (2011 թ․ նոյեմբերի 10). «Al Pacino adds comic weight to Adam Sandler-in-drag romp 'Jack and Jill'» (անգլերեն). New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.