Այնո Ակտե

Այնո Ակտե (ֆիններեն՝ Aino Ackté, Achte, ապրիլի 24, 1876(1876-04-24)[1], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա - օգոստոսի 8, 1944(1944-08-08)[2][3], Nummela, Vihti), ֆինն երգչուհի (սոպրանո

Այնո Ակտե
Ծնվել էապրիլի 24, 1876(1876-04-24)[1]
Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա
Երկիր Ֆինլանդիա
Մահացել էօգոստոսի 8, 1944(1944-08-08)[2][3] (68 տարեկան)
Nummela, Vihti
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգչուհի և լիբրետիստ
Երգչաձայնսոպրանո[5]
Գործիքներվոկալ
ԼեյբլFonotipia Records
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա (անհայտ)[5]
ԱմուսինHeikki Renvall? և Bruno Jalander?
Պարգևներ
 Aino Ackté Վիքիպահեստում

Դարձել է համաշխարհային ճանաչման արժանացած ֆինն առաջին օպերային երգչուհին Ալմա Ֆոստրյոմից հետո և ոլորտի պիոներն իր հայրենիքում[9][10][11][12][13]։

Կենսագրություն

Այնո Ակտեն ծնվել է 1876 թվականի ապրիլի 24-ին Հելսինկիում՝ դիրիժոր և կոմպոզիտոր Լրենց Ակտեի և երգչուհի (մեցցո-սոպրանո) Էմմի Ակտեի (օրիորդական ազգանունը՝ Շտրեմեր) ընտանիքում[14]։ Սկզբնապես նա երգեցողություն սովորել է մոր հետ, 1894 թվականից՝ Փարիզի կոնսերվատորիայում։

Նորամուտը նշել է 1897 թվականին Փարիզի Գրանդ օպերայում։ «Ֆաուստում»[15] նրա ելույթը հաջող է եղել, և նա վեցամյա պայմանագիր է կնքել Փարիզում։

Ավելի ուշ ելույթ է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում և Լոնդոնի Քովենթ գարդեն թատրոնում։ Երգչի միջազգային կարիերան տևել է մինչև 1913 թվականը, իսկ 1920 թվականին Ֆինլանդիայում կայացել է հրաժեշտի ելույթը։

1911 թվականին Այնո Ակտեն դարձել է Հելսինկիի օպերայի թատրոնի հիմնադիրներից մեկը (1956 թվականից՝ Ֆինլանդիայի ազգային օպերա), իսկ 1938-1939 թվականներին եղել է նրա տնօրենը[16]։ 1912 թվականին նա կազմակերպել է միջազգային օպերային փառատոն Սավոնլինայում։

Ընտանիք

  • Առաջին ամուսինը (1901-1917 թվականներ)՝ փաստաբան Հեյկի Ռենվալ, 1901 ծնվել է նրանց դուստրը՝ Գլորին, որը պաշտոնապես ստացել էԱկտե-Ռենվալ ազգանունը[17], իսկ 1908 թվականին՝ նրանց որդին (հետագայում՝ բժիշկ)[10][18]։ Ամուսնությունը լուծարվել է։
  • Երկրորդ ամուսնություն (1919 թվականից) – Բրունո Յալանդեր, Ֆինլանդիայի պաշտպանության նախարար։

Հետաքրքիր փաստեր

  • Այնո Ակտեի անունն է կրում Ֆինլանդիայի մայրաքաղաքի փողոցներից մեկը։
  • Ներկայումս նրա վիլլայում անցկացվում են մշակութային միջոցառումներ և հանդիպումներ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Glory Leppänen: Arkkipiispan perhe ja Aino Ackté, 1966.
  • Outi Pakkanen: Aino Ackté. Pariisin primadonna, 1988 ISBN 951-0-14891-1.
  • Pekka Suhonen: Rooli ja kohtalo, 1996 ISBN 951-1-14431-6.
  • Pentti Savolainen ja Matti Vainio (toimittaneet): Aino Ackté. Elämänkaari kirjeiden valossa, 2002 ISBN 951-0-26381-8.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այնո Ակտե» հոդվածին։