Այշ (Ռեգնիցի վտակ)

Այշ (գերմ.՝ Aisch), գետ Գերմանիայի հարավում, Բավարիա երկրամասի Վերին Ֆրանկոնիա և Միջին Ֆրանկոնիա տարածաշրջաններում։ Հոսում է Բադ Վինդսհայմով, Նոյշտադով, Հոխշտադով և Վերին Ֆրանկոնիայում՝ Ալտենդորֆի մերձակայքում թափվում է Ռեգնիցի մեջ։ Գետային ցուցիչը (ինդեքսը)՝ 2428[1], երկարությունը՝ 82,99 կիլոմետր[1], ջրահավաք ավազանի մակերեսը՝ 1006,80 կմ²[1]։ Գետի ակունքը գտնվում է ծովի մակերևույթից 320 մետր[2], գետաբերանը՝ 244 մետր բարձրության վրա[3]։ Վտակներից համեմատաբար երկարը Ռաննախն է, որ ունի 12,67 կիլոմետր երկարություն։

Այշ
Բնութագիր
Երկարություն82,99 կմ
Ավազանի մակերես1006,8 կմ²
Գետաբերանի տեղակայումՌեգնից
Կոորդինատներ
Հոսող հոսքերRannach? և Ehebach?
ԵրկրամասԲավարիա
ՋրահավաքՌեյնի ավազան

Անվան ստուգաբանություն

Ուսումնասիրողները սկզբնական շրջանում գետի անվանումը սխալմամբ բխեցրել են կարոլինգյան Eisce, Eisge, այսինքն հարուստ բառից (1129 թվականի մի աղբյուրում էլ հանդիպում է Aisca անվանաձևը)[4]): Ներկայումս Այշ անվանումը մեկնաբանվում է որպես մաքուր, հստակ, զուլալ (համեմատել լիտվերենում այդ իմաստով գործածվող áiškus բառի հետ)[5]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այշ (Ռեգնիցի վտակ)» հոդվածին։