Անատոլի Կարպով

Անատոլի Եվգենևիչ Կարպով (մայիսի 23, 1951(1951-05-23)[1][2][3][…], Զլատոուստ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն (1975 - 1985), միջազգային գրոսմայստեր (1970), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1974), աշխարհի եռակի չեմպիոն (1975, 1978, 1981), ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի եռակի չեմպիոն (1993, 1996, 1998), ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնությունների կրկնակի (1985 և 1989), օլիմպիադաների վեցակի (1972, 1974, 1980, 1982, 1986, 1988) հաղթող, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1976, 1983, 1988), ՌԽՖՍՀ չեմպիոն (1970)։ Ստացել է ինը շախմատային «Օսկարներ» (1973, 1974, 1975, 1976, 1977, 1979, 1980, 1981, 1984)։ Զլատոուստի (1979)[5] և Տուլայի (1998)[6] պատվավոր քաղաքացի։

Անատոլի Կարպով
Анато́лий Евге́ньевич Ка́рпов
Պետություն(ներ){{{2}}} ԽՍՀՄ
 Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 23, 1951(1951-05-23)[1][2][3][…] (72 տարեկան)
ԾննդավայրԶլատոուստ, Չելյաբինսկի մարզ, ԽՍՀՄ
ԿոչումԳրոսմայստեր (1970)
Միջազգային վարպետ (1969)
Առավելագույն վարկանիշ2780 (հունիս 1994)
Ներկայիս վարկանիշ2617
ՖԻԴԵ համար4100026
365chessAnatoly_Karpov
Chesstempo համար100905
ICCF համար100905
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1972[4], Շախմատային օլիմպիադա 1974[4], Շախմատային օլիմպիադա 1980[4], Շախմատային օլիմպիադա 1982[4], Շախմատային օլիմպիադա 1986[4] և Շախմատային օլիմպիադա 1988[4]
Անդամակցություն6th State Duma of the Russian Federation?, 7th State Duma of the Russian Federation?, first Civic Chamber of the Russian Federation? և 8th State Duma of the Russian Federation?
Պարգևներ և մրցանակներ
aekarpov.com
 Anatoly Karpov Վիքիպահեստում

Մարզիչը եղել է Սեմյոն Ֆուրմանը։

ԱՊՀ երկրների սահմաններում ամենահայտնի ֆիլատելիստներից մեկն է։ Նրա նամականիշների հավաքածուի արժեքը կազում է մոտավորապես 13 միլիոն եվրո[7]։

Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, բնական ռեսուրսների խորհրդի անդամ դումայում՝ բնապահպանության և բնօգտագործման հարցերով[8]։

Կենսագրություն

Հայրը՝ Եվգենի Ստեպանովիչ Կարպովն (1918-1979) աշխատել է գործարանում, նախ՝ որպես բանվոր, ապա՝ Մոսկվայում սովորելուց հետո՝ ինժեներ։ Հետագայում եղել է ռազմարդյունաբերական համալիրի գործարաններանի գլխավոր ինժեներ, արտադրության մեջ ներդրված 89 գյուտերի հեղինակ, ինչպես նաև գնդիկավոր ռումբերի և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համահեղինակ[9]։ Մայր` Նինա Գրիգորևնա Կարպովան (1920–2021[10]) եղել է տնային տնտեսուհի։ Անատոլիի քույրը՝ Լարիսան, նրանից մեծ է 5 տարով։

Անատոլի Կարպովի առաջին կինը եղել է Իրինա Կուիմովան, որդին՝ Անատոլին ծնվել է 1979 թվականին։ Կարպովի առաջին ամուսնությունը լուծարվել է 1982 թվականին, ինչը կապում են տնից երկար բացակայության հետ․ կանոնավոր շախմատային մրցաշարերի, ուսումնամարզական մարզական հավաքների և հասարակական գործունեության հետ։

Երկրորդ կինը՝ Բուլանովա Նատալյա Վլադիմիրովնան (1964), ամուսնության պահին եղել է բուժվիճակագիր, հետագայում՝ պատկերասրահի տնօրեն։ 1999 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Սոֆիան։

5 տարեկան Անատոլիին շախմատ խաղալ սովորեցրել է հայրը, հաճախել է Զլատոուստի մետալուրգիական գործարանին կից մարզական դպրոց[11]։ Առաջին մարզիչը եղել է Դմիտրի Արտեմևիչ Զյուլյարկինը (1928-2011), որն աշխատել է այդ գործարանում որպես ինժեներ։ Առաջին արտագնա մարզիչը եղել է Ուլյուկին Գենադի Պետրովիչը, որն աշխատել է ուսուիչ Զլատոուստի թիվ 14 միջնակարգ դպրոցում։ Ուլյուկին Գենադի Պետրովիչը 1961 թվականին Կարպովին տարել է Չելյաբինսկ քաղաք՝ մասնակցելու Չելյաբինսկի մարզի դպրոցականների առաջնությանը, որտեղ Անատոլին զբաղեցրել է 1-ին տեղը[12]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[13][14]
ՏարիՀնվՓտրՄրտԱպրՄայՀունՀուլՕգսՍեպՀոկՆոյԴեկտՏարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1971254025402540
1972263026302630
1973266026602660
1974270027002700
1975270527052705
1976269526952695
1977269026902690
19782725272527252725
19792705270527052705
19802725272527252725
19812690270027002690
19822720270027202700
19832710271027102710
19842700270527052700
19852705272027202705
19862700270527052700
19872710270027102700
19882715272527252715
19892750275527552750
19902730273027302730
19912725273027302725
19922725271527252715
19932725276027602725
19942740278027802740
19952765277527752765
19962770277527752770
19972760274527602745
19982735272527352725
19992710270927102709
200026962699269926992696
2001269326922692269226932692
2002269326902687268826932687
2003268826862693269326932686
2004268226822682268226822682
2005267426742672267226742672
2006267226722668266826722668
2007266826682668267026702668
2008265526552651265126552651
20092644264426442619261926442619
201026192619261926192619261926192619
201126192619261726172617261726192617
201226172617261526162616261626162616261626172615
201326162616261626162619261926192619261926192619261926192616
201426192619261926192623262326232623262326232623262326232619
201526282628262826282628262826282628262826282628262826282628
201626282628262826282628262826282628262826282619262426282619
201726242624262426242624262626262626262626262626262326262623
201826232623262326232623262326232623262326232623262226232622
201926222622262226162616261726172617261726172617261726222616
202026172617261726172617261726172617261726172617261726172617
202126172617261726172617
2022261726172617


Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Կարպով» հոդվածին։