Անդերս Ցելսիուս
Անդերս Ցելսիուս (շվեդ.՝ Anders Celsius, նոյեմբերի 27 (դեկտեմբերի 8), 1701[1][2][3][…], Ուփսալա, Շվեդիա[4] - ապրիլի 25 (մայիսի 6), 1744[1][2][3][…], Ուպսալա, Շվեդիա[5][2]), շվեդ ֆիզիկոս և աստղագետ։ Ծնվել է Ուփսալայում, Շվեդիա։ Համարվում է Ցելսիուսի սանդղակի ստեղծողը։
Անդերս Ցելսիուս Anders Celsius | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27 (դեկտեմբերի 8), 1701[1][2][3][…] Ուփսալա, Շվեդիա[4] |
Մահացել է | ապրիլի 25 (մայիսի 6), 1744[1][2][3][…] (42 տարեկան) Ուպսալա, Շվեդիա[5][2] բնական մահով |
Գերեզման | Old Uppsala Church |
Բնակության վայր(եր) | Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա[6] |
Մասնագիտություն | աստղագետ, ֆիզիկոս, մաթեմատիկոս, համալսարանի դասախոս, գյուտարար, քիմիկոս և օդերևութաբան |
Հաստատություն(ներ) | Ուփսալայի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Պաշտոն(ներ) | Rector of the University of Uppsala? և Rector of the University of Uppsala? |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Royal Society of Sciences in Uppsala? |
Ալմա մատեր | Ուփսալայի համալսարան[7] |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1] և շվեդերեն[1] |
Գիտական ղեկավար | Ժակ Կասինի |
Հայտնի աշակերտներ | Johan Gottschalk Wallerius?, Jakob Gadolin?[7] և Pehr Wilhelm Wargentin?[7] |
Պարգևներ | |
Հայր | Nils Celsius? |
Ստորագրություն | |
Anders Celsius Վիքիպահեստում |
Կենսագրություն
1730-1744 թթ. եղել է Ուպսալայի համալսարանի պրոֆեսոր աստղագետը։ Նա առաջարկել է օգտագործել Ցելսիուսի սանդղակը, ըստ որի ջուրը եռում է 100 աստիճանում։ Նա Լոնդոնի թագավորական ընկերության և Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ էր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ֆիզիկային, աստղագիտությանը, երկրաֆիզիկային։ Ցելսիուսը մասնակցել է Երկրի հասարակածի չափման նպատակով կազմակերպված Լապլանդական արշավախմբի (1736–1737 թթ.) աշխատանքներին։ Առաջարկել է ջերմաստիճանային ցուցնակ (Ցելսիուսի ջերմաստիճանային ցուցնակ), որի վրա սառույցի հալման (0 °C) և ջրի եռման (100 °C) ջերմաստիճանների միջակայքը մթնոլորտային բնականոն ճնշման (760 մմ սնդիկի սյան) դեպքում բաժանված է 100 հավասար մասերի։Ցելսիուսի ջերմաչափով առողջ մարդու մարմնի ջերմաստիճանը 36,6 °C է։
Աստղագիտության մեջ
- Ցելսիուսի անունն է կրում (4169) Ցելսիուս աստերոիդը։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդերս Ցելսիուս» հոդվածին։ |