Անդրեյ Ժելյազկով

Անդրեյ Կոլև Ժելյազկով (բուլղար․՝ Андрей Колев Желязков, հուլիսի 9, 1952(1952-07-09)[1][2], Ռադնևո, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Բուլղարիայի ազային հավաքականի կազմում 1986 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Անդրեյ Ժելյազկով
Քաղաքացիությունը Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 9, 1952(1952-07-09)[1][2] (71 տարեկան)
ԾննդավայրՌադնևո, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա
Դիրքկիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1960—1969Բուլղարիա Մինյոր
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1969—1971Բուլղարիա Մինյոր58 (21)
1971—1981Բուլղարիա Սլավիա293 (124)
1981—1984Նիդերլանդներ Ֆեյենորդ76 (30)
1984—1985Բուլղարիա Սլավիա23 (6)
1985—1986Ֆրանսիա Ստրասբուրգ33 (1)
1986—1987Բելգիա Ժերմինալ Բեերսխոտ32 (1)
1988—1989Բուլղարիա Սլավիա22 (4)
Ազգային հավաքական
1974—1986Բուլղարիա Բուլղարիայի ազային հավաքական54 (14)
Մարզչական կարիերա
1992—1997Բուլղարիա Լևսկի
1997—2004խաղացողների գործակալ
2004—?Նիդերլանդներ Ֆեյենորդսկաուտ
1992—1997Բուլղարիա Լուդոգորեցսկաուտ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ակումբային

Անդրեյ Ժելյազկովը խաղացել է բուլղարական «Մինյոր» և «Սլավիա», նիդերլանդական «Ֆեյենորդ», ֆրանսիական «Ստրասբուրգ», բելգիական «Ժերմինալ Բեերսխոտ» ակումբներում[3]։ «Ֆեյենորդի» հետ նա 1984 թվականին հաղթել է ինչպես Նիդերլանդների առաջնությունում, այնպես էլ նվաճել է երկրի գավաթը[4]՝ խաղալով այնպիսի խաղացողների կողքին, ինչպիսիք են Յոհան Կրոյֆը և Ռուուդ Գուլիտը։

Անդրեյ Ժելյազկովը 1981 թվականին

«Սլավիայի» հետ Ժելյազկովը 1975 և 1980 թվականներին նվաճել է Բուլղարիայի գավաթը, նա նաև երկու անգամ՝ 1972 և 1981 թվականներին, եղել է Գավաթի եզրափակչի մասնակից[4]։

Անդրեյ Ժելյազկովը սահմանել է բուլղարական այդ ակումբի մի քանի ռեկորդ՝ անցկացրած խաղերի քանակով (338) և խփած գոլերի քանակով (136)[4]։

1980 թվականին Բուլղարիայում Ժելյազկովը ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ[3][4]։

Ազգային հավաքականում

Բուլղարիայի ազգային հավաքականում Ժելյազկովն անցկացրել է 54 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ[5]։ Նա մասնակցել է 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և այնտեղ անցկացրել 3 հանդիպում[6]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Никола Кицевски, Райчо Радулов Кой кой е в България. — София: Труд, 1998. — С. 270. — 809 с.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ժելյազկով» հոդվածին։