Անդրեյ Կոլմոգորով
Անդրեյ Նիկոլաևվիչ Կոլմոգորով (ռուս.՝ Колмогоров, Андрей Николаевич, ապրիլի 25, 1903[1][2][3], Տամբով, Ռուսական կայսրություն[4] - հոկտեմբերի 20, 1987[1][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ)՝ ռուս մաթեմատիկոս, XX դարի խոշորագույն մաթեմատիկոսներից մեկը։
Կոլմոգորովը ժամանակակից հավանականությունների տեսության հիմնադիրներից մեկն է։
Կենսագրություն
Վաղ կյանք
Անդրեյ Կոլմոգորով ծնվել է 1903 թվականին Տամբով քաղաքում, որը գտնվում է Մոսկվայից 500 կիլոմետր հարավաարևելք։ Իր չամուսնացած մայրը՝ Մարիա Յակովլևնա Կոլմոգորովաn, մահացել է ծննդաբերության ժամանակ[19]։ Կոլմոգորովին մեծացրել են իր երկու մորաքույրները Տունոշնայում (Յարոսլավլի մոտ) գտնվող իր պապի կալվածքում։
Կոլմոգորովի հոր մասին քիչ տվյալներ են հայտնի։ Ենթադրվում է, որ նա ագրոնոմ Նիկոլայ Մատվևիչ Կատաևն է եղել։ Կատաևին Սանկտ Պետերբուրգից աքսորել են Յարոսլավլ՝ Ցար դեմ հեղափոխության շարժամանը մասնակցելու համար։ 1919 թվականից անհետացել է, ենթադրվում է, որ սպանվել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ։
Անդրեյ Կոլմոգորովը կրթություն է ստացել իր մորաքրոջ՝ Վերայի գյուղի դպրոցում, իսկ նրա առաջին գրական ջանքերն ու մաթեմատիկական աշխատությունները տպագրվել են «Գարնան ծիծեռնակ» դպրոցական ամսագրում։ Անդրեյը (հինգը տարեկանում) ամսագրի մաթեմատիկական բաժնի «խմբագիրն» էր. հինգ տարեկանում նկատել է կենտ թվերի շարքի գումարի և այլն օրինաչափությունը[20]։
1910 թվականի մորաքույրը որդեգրել է նրան և միասին տեղափոխվել են Մոսկվա, որտեղ ավարտել է դպրոցը 1920 թվականին։ Նույն թվականին Կոլմոգորովը սկսել է սովորել միաժամանակ Մոսկվայի պետական համալսարանում և Մենդելեևի անվան Մոսկվայի քիմիայի և տեխնոլոգիայի ինստիտուտում[21]։ Այս ժամանակաշրջանի մասին Կոլմոգորովը գրել է. «Ես Մոսկվայի համալսարան եմ ժամանել մաթեմատիկայի վերաբերյալ բավական իմացությամբ։ Ես գիտեի մասնավորապես բազմությունների տեսության սկիզբը։ Ես ուսումնասիրեցի Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտարանի հոդվածնեի բազմաթիվ հարցեր՝ ինքս ինձ համար լրացնելով այն, ինչ ներկայացված էր այս հոդվածներում չափազանց հակիրճ։»[22]։
Ուսանողական տարիներին մասնակցել է ռուս պատմաբան Ս. Վ. Բախրուշինի սեմինարներին։ Իր առաջին հետազոտական աշխատանքը հրատարակել է Նովգորոդի հանրապետությունում տասնհինգերորդ և տասնվեցերորդ դարերի հողատերերի սովորույթների վերաբերյալ[23]։ Նույն շրջանում ապացուցել է բազմությունների տեսության և Ֆուրիեի շարքերի վերաբերյալ մի քանի արդյունքներ։
Ծանոթագրություններ
Գրականություն
Կոլմոգորովի աշխատություններ
- А. Н. Колмогоров, Об операциях над множествами, Матем. сб., 1928, 35։ 3-4
- А. Н. Колмогоров, Общая теория меры и исчисление вероятностей // Труды Коммунистической академии. Математика. - М.։ 1929, т. 1. С. 8 - 21.
- А. Н. Колмогоров, Об аналитических методах в теории вероятностей, УМН, 1938։ 5, 5-41
- А. Н. Колмогоров, Основные понятия теории вероятностей. Изд. 2-е, М. Наука, 1974, 120 с.
- А. Н. Колмогоров, Теория информации и теория алгоритмов. - М.։ Наука, 1987. - 304 с.
- А. Н. Колмогоров, С. В. Фомин, Элементы теории функций и функционального анализа. 4-е изд. М. Наука. 1976 г. 544 с.
- А. Н. Колмогоров, Теория вероятностей и математическая статистика. М. Наука 1986 г. 534с.
- А. Н. Колмогоров, «О профессии математика». М., Изд-во Московского Университета, 1988, 32с.
- А. Н. Колмогоров, «Математика — наука и профессия». М.։ Наука, 1988 г., 288 с.
- А. Н. Колмогоров, И. Г. Журбенко, А. В. Прохоров, «Введение в теорию вероятностей». М.։ Наука, 1982 г., 160 с.
- A.N.Kolmogorov, Grundbegriffe der Wahrscheinlichkeitrechnung, in Ergebnisse der Mathematik, Berlin. 1933.
- A.N.Kolmogorov, Foundations of the theory of probability. Chelsea Pub. Co; 2nd edition (1956) 84 p.
- A.N.Kolmogorov, S.V.Fomin, Elements of the Theory of Functions and Functional Analysis. Dover Publications (February 16, 1999), p. 288. ISBN 978-0-486-40683-1
- A.N. Kolmogorov, S.V. Fomin, Introductory Real Analysis (Hardcover)R.A. Silverman (Translator). Prentice Hall (January 1, 2009), 403 p. ISBN 978-0-13-502278-8
Գրքեր Կոլմոգորովի մասին
- Колмогоров. Юбилейное издание в 3-х книгах. Кн. 1. Истина - благо. Биобиблиография / Ред.-сост. А. Н. Ширяев. - М.։ Физматлит, 2003
- Колмогоров. Юбилейное издание в 3-х книгах. Кн. 2. Этих строк бегущих тесьма… Избранные места из переписки А. Н. Колмогорова и П. С. Александрова / Ред.-сост. А. Н. Ширяев. - М.։ Физматлит, 2003
- Колмогоров. Юбилейное издание в 3-х книгах. Кн. 3. Звуков сердца тихое эхо. Из дневников / Ред.-сост. А. Н. Ширяев. - М.։ Физматлит, 2003
- Явление чрезвычайное. Книга о Колмогорове. - М.։ Фазис, 1999
- Колмогоров в воспоминаниях учеников։ Сб. ст. / Ред.-сост. А. Н. Ширяев. М.։ МЦНМО, 2006
- 100 великих учёных. Самин Д. К. М.։ Вече, 2000. - 592 с. - 100 великих. ISBN 5-7838-0649-8
- Колмогоров / Новая философская энциклопедия։ в 4 т. М.։ Мысль, 2010
- Маша Гессен. Совершенная строгость. - М.։ Астрель։ Corpus, 2011. ISBN 978-5-271-33232-6
Արտաքին հղումներ
- Վեբ-կայք Կոլմոգորովի մասին Արխիվացված 2006-11-18 Wayback Machine
- Կոլմոգորիվի հոդվածները «Քվանթ» ամսագրում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Կոլմոգորով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 513)։ |