Անժել (երգչուհի)

Անժելա Վան Լակեն[4] (ֆր.՝ Angèle Van Laeken, դեկտեմբերի 3, 1995(1995-12-03)[1], Ուկել, Բելգիա), բելգիացի երգչուհի, առավել հայտնի է որպես Անժելա (կամ Անժել, ֆր.՝ Angèle

Անժել
Ի ծնե անունֆր.՝ Angèle Joséphine Aimée van Laeken[1]
Նաև հայտնի է որպեսAngèle
Ծնվել էդեկտեմբերի 3, 1995(1995-12-03)[1] (28 տարեկան)
Ուկել, Բելգիա
Երկիր Բելգիա
Ժանրերշանսոն և փոփ
Մասնագիտությունդաշնակահարուհի, ձայնային դերասանուհի, հեղինակ-կատարող, դերասանուհի, DJ producer, մոդել և ստուդիական երաժիշտ
Գործիքներդաշնամուր, վոկալ[2] և երաժշտական ստեղնաշար[2]
Պարգևներ
Կայքangelevl.be
 Angèle (singer) Վիքիպահեստում

2018 թվականից ապրում է Փարիզում[5]։

Կենսագրություն

Ծնվել է երաժշտա-արտիստիկ ընտանիքում։ Անժելայի հայրը հայտնի բելգիացի երգիչ Մարկան է (ֆր.՝ Marka), մայրը՝ կատակերգական դերասանուհի Լորանս Բիբոն[6][7]։ 2000-ական թվականներին ծնողները ստեղծել են հայտնի Monsieur et Madame փոփ ռոք դուետը[7]։

Անժելան իր կարիերան սկսել է յություբում և ինստագրամում քավերներ անելով[6][8]։ Նրան նկատել են, մասնավորապես, Դիք Անեգարնի «Bruxelles» երգի քավերի շնորհիվ[6]։

2017 թվականին ռեփեր Դամսոն (ֆր.՝ Damso) Անժելային առաջարկել է ելույթ ունենալ իր համերգներում[6]։

Առավել հայտնի է դարձել 2017 թվականին՝ «La Loi de Murphy» (Մերֆիի օրենք) երգի տեսահոլովակով[9][10]։ Տեսահոլովակը թողարկվել է տարվա վերջին և հռչակ է ձեռք բերել[6]։

Հաջորդ սինգլը եղել է «Je veux tes yeuх» («Ես ուզում եմ քո աչքերը»)[6]։

2018 թվականի հոկտեմբերին Անժելան թողարկել է իր առաջին ալբոմը, որը կոչվել է Brol, ինչը բելգիական ժարգոնում նշանակում է «Հասարակաց տուն»[5][6][11]։

2019 թվականի դրությամբ Անժելայի ամենահայտնի ստեղծագործությունը մնում է «Tout oublier» («Ամեն ինչ մոռանալ») երգը, որը ձայնագրվել է ավագ եղբոր՝ բելգիացի հայտնի ռեփեր Ռոմեո Էլվիսի (ֆր.՝ Roméo Elvis) մասնակցությամբ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժել (երգչուհի)» հոդվածին։