Աննա Պոպլուել

Աննա Պոպլուել (անգլ.՝ Anna Katherine Popplewell, դեկտեմբերի 16, 1988(1988-12-16)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, ով խաղացել է Սյուզեն Սյուզան Փևենսիի դերը «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը», «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» և «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» ֆիլմերում։

Աննա Պոպլուել
Պոպլուելը 2013 թվականին
Ծնվել էդեկտեմբերի 16, 1988(1988-12-16)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄագդալեն քոլիջ և Հյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան1998 - այժմ
Պարգևներ և մրցանակներ
Աննա Պոպլուել՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

Ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 16-ին Լոնդոնում։

Վեց տարեկանից Աննան սովորել է Լոնդոնի դրամատիկ արվեստների դպրոցում և ակտիվ աշխատել է բեմում, հետո սկսել է նկարահանվել գովազդներում։ Որպես դերասանուհի՝ Աննա առաջին անգամ նկարահանվել է «Ֆրանսիացու ծովախորշը» ֆիլմում 10 տարեկանում։

2000 թվականին մասնակցել է Հերմիոնա Գրեյնջերի դերի համար դերասանուհու ընտրության լսումներին, սակայն դերը հասել է Էմմա Ուոթսոնին։

2013 թվականին Պոպլուելը ստացել է թագուհի Մարիայի ընկերուհու՝ Լոլայի դերը «Թագավորությունը» հեռուստասերիալում։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1998ֆՖրանսիացու ծովախորշը Frenchman's Creek Հենրիտա
1999ֆՄենսֆիլդ զբոսայգի Mansfield Park Բեթսի
2000ֆՓոքրիկ վամպիր The Little Vampire Աննա
2000ֆԿեղտոտ հնարքներ Dirty Tricks Ռեբեկկա
2001ֆՍերը սառը կլիմայում Love in a Cold Climate Վիկտորիա
2001ֆՔեզ հետ և առանց քեզ Me Without You երիտասարտ Մարինա
2002ֆՈրոտ տաբատում Thunderpants Դենիզ Սմեշ
2002ֆԴանիել Դերոնդա Daniel Deronda Ֆաննի Ֆառլոու
2003ֆՄարգարտե ականջօղով աղջիկը Girl with a Pearl Earring Մերտժի
2005ֆՆարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the WardrobeՍյուզեն Փևենսի
2008ֆՆարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը The Chronicles of Narnia: Prince Caspian Սյուզեն Փևենսի
2010ֆՆարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը The Chronicles of Narnia: The Voyage of the Dawn Treader Սյուզեն Փևենսի
2011ֆՀրաշալի նոր աշխարհ Brave New World Մորա Թաֆտ
2011սԿատակերգությունների լաբարատորիա Comedy Lab Քեթրին Դրամա
2012ֆՀալո 4։ Դեպի լուսաբաց գնացողը Halo 4: Forward Unto Dawn Քայլեր Սիլվա
2012ֆՈւղևորները Passengers Բեթ
2012ֆՀուսալիության սեզոն Payback Season Իզզի
2013սԹագավորությունը Reign Լոլա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Պոպլուել» հոդվածին։