Անջելա Գեորգիու

Անջելա Գեորգիու (ռումիներեն՝ Angela Gheorghiu, սեպտեմբերի 7, 1965(1965-09-07)[1][2][3][…], Adjud, Ռումինիա), ռումինացի օպերային երգչուհի, սոպրանո[4]։

Անջելա Գեորգիու
Բնօրինակ անունռումիներեն՝ Angela Gheorghiu
Ի ծնե անունռումիներեն՝ Angela Burlacu
Ծնվել էսեպտեմբերի 7, 1965(1965-09-07)[1][2][3][…] (58 տարեկան)
Adjud, Ռումինիա
Երկիր Ռումինիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժիշտ և դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլEMI Classics
ԿրթությունԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան
ԱմուսինՌոբերտո Ալանիա
Պարգևներ
Կայքangelagheorghiu.com
 Angela Gheorghiu Վիքիպահեստում

Կենսագրություն

Անջելա Գեորգիուն օպերայի բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել Բուխարեստում 1988 թվականին։ 1990 թվականին Վիեննայում մեներգիչների «Բելվեդեր» միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի[5]։ Միջազգային օպերային բեմում առաջին անգամ հանդես է եկել 1992 թվականին (Քովենթ Գարդեն, Լոնդոն)[6]։ Գեորգիուն ելույթներ է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող թատերախմբերի բեմականացումներում, համագործակցել է Մետրոպոլիտեն Օպերայի, Քովենթ Գարդենի, Լա Սկալայի, Վիեննայի պետական օպերայի և այլ հանրահայտ թատրոնների հետ։ 1998 և 2009 թվականներին համերգային շրջագայություններ է ունեցել Ռուսաստանում։

Անջելա Գեորգիուի երկրորդ ամուսինն է եղել (1996 թվականից մինչ 2009 թվականը[7]) տենոր Ռոբերտո Ալանյան։ Իրենց համագործակցութունը Գեորգիուն ու Ալանյան վերսկսել են 2011 թվականին։

Սկավառակագրություն

Ֆիլմագրություն

  • 2001 - ֆիլմ-օպերա «Տոսկա» - Տոսկա
  • 2002 - ֆիլմ-օպերա «Ռոմեո և Ջուլիետ» - Ջուլիետ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջելա Գեորգիու» հոդվածին։