Անտոն Ելչին

Անտոն Վիկտորովիչ Ելչին (անգլ.՝ Anton Yelchin, մարտի 11, 1989(1989-03-11)[1][2][3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - հունիսի 19, 2016(2016-06-19)[5][6][1][…], Ստուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7] և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8]), ռուսական ծագմամբ ամերիկացի կինոդերասան։

Անտոն Ելչին
ռուս.՝ Антон Викторович Ельчин
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1989(1989-03-11)[1][2][3]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
Մահացել էհունիսի 19, 2016(2016-06-19)[5][6][1][…] (27 տարեկան)
Մահվան վայրՍտուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7] կամ Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8]
ԳերեզմանHollywood Forever Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և Sherman Oaks Center for Enriched Studies?
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքantonyelchinofficial.com
 Anton Yelchin Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Լենինգրադում հրեական ընտանիքում։ Ծնողները՝ Վիկտոր Արկադևիչ Ելչինը (ծն. 1949) և Իրինա Գրիգորևնա Ելչինան պրոֆեսիոնալ գեղասահորդներ էին։ Որոշ տվյալների համաձայն, նրանց ընտրել էին 1972 թվականի Ձմեռային Oլիմպիական խաղերին մասնակցելու համար, սակայն արդյունքում խորհրդային սպորտային իշխանությունները որոշեցին զույգին չուղարկել այդ խաղերին[9][10]։ Պապը՝ Արկադի Ելչինը ֆուտբոլիստ էր (1946) և ՍԿԱ Խաբարովսկի մարզիչը։

1989 թվականի սեպտեմբերի 12-ին, երբ Ելչինը 1.5 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ արդեն մի քանի տարի ապրում էր նրա հորեղբայրը՝ նկարիչ-իլյուստրատոր Եվգենի Ելչինը[11]։ Ավելի ուշ հայրը սկսեց աշխատել որպես գեղասահքի մարզիչ (նա Սաշա Կոենի առաջին մարզիչն էր), իսկ մայրը՝ սառցե շոուների պարուսույց։

Սկսեց խաղալ ֆիլմերում և հեռուստասերիալներում 1990-ական թվականների վերջին։ Փորձվել է Հարրի Փոթերի դերի համար։

2009 թվականին երկու բլոկբաստեր դուրս եկավ նրա մասնակցությամբ. «Աստղային ուղին», որտեղ նա կատարեց Պավել Չեխովի դերը և «Տերմինատոր. Թող գա փրկիչը», որտեղ նա խաղաց երիտասարդ Կեյլ Ռիզի դերը[12]։

Անտոն Ելչինը սիրում էր նվագել կիթառի վրա, ասում էր, որ դա նրան «խորը բավարարվածության զգացում է տալիս», ինչպես նաև համարվում էր ակուստիկ բլյուզի սիրահար[13]։ Նա մասնակցում էր Շերման Օուկս կենտրոնի աշխատանքներին Տարզանեում, Կալիֆոռնիայում խորացված ուսումնասիրություններ իրականացնելու համար, և 2007 թվականի աշնանն ընդունվեց Հարավային Կալիֆորնիայի համալսարան՝ կինոարվեստի բաժին։

Մահ

2016 հունիսի 19-ին առավոտյան Ելչինի ընկերները հայտնաբերեցին նրան իր տանը՝ Ստուդիո Սիթիում, Լոս Անջելես։ Դերասանի մարմինը սեղմված էր նրա մեքենայի Jeep Grand Cherokee բախարգելի և աղյուսե պատի արանքում, ինչը և դարձավ նրա մահվան պատճառ[14] : Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դերասանը դուրս է եկել իր մեքենայից, մոռանալով այն դնել արգելակչի վրա և մեքենան հետընթաց ճզմեց Ելչինին ցանկապատին[15]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Ելչին» հոդվածին։